-
24.01.2017|
00:19
Եվ սրտիս մեջ ասացի. «Եթե նույն դիպվածն է պատահելու ինչպես անզգամին, այնպես էլ ինձ, էլ ինչո՞ւ ես ավելի իմաստուն դարձա»։
-
20.01.2017|
00:04
Ինչ որ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ մի ուրախության համար սրտիս վրա արգելք չդրի։ Իմ սիրտն ուրախ եղավ, որովհետև վայելեց իմ աշխատանքի պտուղները, և դա էլ իմ բաժինը եղավ իմ բոլոր վաստակներից։
-
17.01.2017|
00:03
Ես` Ժողովողս, Իսրայելի թագավոր եղա Երուսաղեմում և սիրտս տվի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է արեգակի ներքո։ Աստված դաժան զբաղմունք է տվել մարդու որդիներին, որ զբաղվեն արեգակի ներքո...
-
13.01.2017|
00:02
Բոլոր գետերը գնում են դեպի ծով, բայց ծովը չի լցվում, և նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են։
-
10.01.2017|
00:02
Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը.
ՈՒնայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է:
-
23.12.2016|
00:07
Որդյա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր և քո տվածներին՝ տրտմության խոսքեր։ Մի՞թե ցողը չի զովացնում տոթը. այդպես էլ լավ խոսքն ավելի լավ է, քան նվերը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։
-
20.12.2016|
00:05
Որդյա՛կ, եթե մեղք գործեցիր, այլևս մի՛ արա և աղոթի՛ր հին մեղքերի համար։ Փախի՛ր մեղքերից, ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։
-
16.12.2016|
00:03
Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը, նույնքան էլ՝ քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։
-
13.12.2016|
00:01
Լիության ժամանակ հիշի՛ր աղքատության ժամանակը և հարստության օրերին՝ աղքատությունն ու նեղությունը։ Առավոտից մինչև երեկո փոփոխվում է ժամանակը, և Տիրոջ առջև ամեն ինչ հարափոփոխ է։
-
09.12.2016|
00:02
Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։