-
28.02.2017|
00:05
Մի՛ ասա, թե ի՛նչ կատարվեց, թե ինչո՛ւ առաջվա օրերն այս օրերից լավ էին, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։
-
24.02.2017|
00:02
Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա կենդանի մարդու սրտին բարություն է տալիս։
-
21.02.2017|
00:02
Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում։ Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որ էլ չի կարող խորհուրդներ ընկալել, որովհետև տղան կարող է կալանատնից դուրս գալ և թագավորել, հակառակ որ իր թագավորության մեջ ծնվել էր աղքատ։
-
17.02.2017|
00:02
Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. և ահա զրկվածներն արցունքների մեջ են, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
-
14.02.2017|
00:01
Արդարև, նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների, թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։
-
10.02.2017|
00:09
Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որ շատ հաճախ է պատահում մարդկանց հետ։ Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն, թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին` ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մարդ է վայելում դրանք. և սա ևս ունայնություն է և ծանր ցավ։
-
07.02.2017|
00:02
Ես տեսա այն բոլոր զբաղմունքները, որ Աստված տվել է մարդու որդիներին, որ զբաղվեն։ Նա ամեն ինչ լավ է արել իր ժամանակի համար, մինչև իսկ հավիտենությունը ճանաչելու իղձ տվեց նրանց սրտերին, բայց և այնպես մարդս չի կարող հասկանալ Աստծու արած գործը` սկզբից մինչև վերջ։
-
03.02.2017|
00:01
Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։
-
31.01.2017|
00:02
Մարդուս համար չկա ուրիշ լավ բան, բացի ուտելուց, խմելուց և իր վաստակով իր հոգուն հաճույք պատճառելուց։ Բայց ես տեսա, որ այդ ևս լինում է Աստծուց, քանզի ո՞վ կարող է ուտել ու խմել առանց Նրա։
-
27.01.2017|
00:03
Ես ատեցի իմ կյանքը, որովհետև ինձ համար չար էին այն գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, քանի որ ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք։ Ես ատեցի իմ ամբողջ վաստակը, որ արել էի արեգակի տակ, քանի որ ես այն թողնելու եմ մի մարդու, որ գալու է ինձնից հետո։