10.02.2017|
00:09
Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որ շատ հաճախ է պատահում մարդկանց հետ։ Մարդ կա, որին Աստված թե՛ հարստություն, թե՛ ունեցվածք ու փառք է տվել, և ինչ ցանկանա նրա հոգին` ոչ մի բանի պակաս չի զգում, բայց Աստված դրանցից ուտելու իշխանություն չի տվել նրան, այլ օտար մարդ է վայելում դրանք. և սա ևս ունայնություն է և ծանր ցավ։