-
11.04.2017|
00:02
Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ։ Ա՛ռ զենքն ու զրահը քո և հասի՛ր ինձ օգնության։ Սուրդ հանի՛ր ընդդեմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց և ասա՛ ինձ, թե` «Քո փրկությունը ես եմ»։
-
04.04.2017|
00:01
Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից` կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։ ՈՒ թեպետ մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն։
-
31.03.2017|
00:32
Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի կրեն իրենց պատիժը` իրենց խորհուրդներին համապատասխան։
-
28.03.2017|
00:09
Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ։ Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ` մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։
-
24.03.2017|
00:07
Այսպես խորհեցին և խաբվեցին ամբարիշտները, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ Չճանաչեցին Աստծո խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։
-
17.03.2017|
00:04
Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը` ձեր իսկ ձեռքերի գործերով։ Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար։
-
14.03.2017|
00:05
Արդարև, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, և Նա, ով պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում։
-
10.03.2017|
00:01
Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցեք նրան։
-
07.03.2017|
00:01
Այս ամենը փորձեցի իմաստությամբ և ասացի. «Ահա իմաստուն դարձա», բայց իմաստությունը հեռու էր ինձնից։ Եվ ո՞վ կարող է իմանալ նրա խորության չափը։ Ես սրտով շրջեցի ամեն տեղ, որ իմանամ, քննեմ և որոնեմ իմաստությունն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։
-
03.03.2017|
00:01
Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։ Չափազանց արդար մի՛ լինիր և ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թե սխալվես։ Շատ ամբարիշտ մի՛ լինիր և մի՛ լինիր խստաբարո, որ չլինի, թե տարաժամ մեռնես։