-
05.09.2017|
00:01
Նրանցից ո՞վ կարող է հավասարվել ողջերին. մարդ հույս է տածում, թե կենդանի շունը լավ է, քան սատկած առյուծը։
-
28.07.2017|
00:02
Ամեն բանի ժամանակը կա և կա ճիշտ կատարելու եղանակը, բայց շատ բան էլ կա, որ մարդ չգիտե, որովհետև չգիտե, թե ինչ է լինելու, և ինչ էլ որ լինի` ո՞վ պիտի պատմի նրան։
-
25.07.2017|
00:48
Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խոր արմատներ չեն տա, և հաստատուն չի լինի խախուտ հիմքը։ ՈՒ թեև միաժամանակ ճյուղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատված` պիտի տարուբերվեն հողմից և հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։
-
21.07.2017|
00:02
Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։
-
18.07.2017|
00:25
Այս մի իմաստությունն էլ տեսա արեգակի ներքո, որ մեծ է թվում ինձ, փոքրիկ մի քաղաք կար և նրա մեջ` սակավաթիվ մարդիկ. մեծազոր մի թագավոր հարձակվեց դրա վրա, պաշարեց այն և մեծամեծ պատնեշներ շինեց նրա դեմ։
-
14.07.2017|
00:03
Եթե որևէ մեկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և մահապարտ են։ ...Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկվի, իսկ կենդանուն պետք է սատկեցնել։ Խառնակվելու նպատակով որևէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանեցե՛ք։
-
11.07.2017|
00:02
Մի ունայնություն էլ կա երկրի վրա. արդարներ կան, որոնց հետ պատահում են գործեր, որ արժանի են ամբարիշտներին, և ամբարիշտներ կան, որոնց հետ պատահում է այն, ինչ արժանի է արդարների գործերին։
-
07.07.2017|
00:05
Պատվաբեր ծերությունը ո՛չ երկարակեցությամբ է չափվում և ո՛չ էլ ապրած տարիների թվով, այլ մարդու համար իմաստությո՛ւնն է նրա ալեհերությունը, և անարատ կյա՛նքն է նրա ծերության հասակը։
-
04.07.2017|
00:01
Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը` օդ շնչելու համար, ո՛չ ականջները` լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները` շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։
-
30.06.2017|
00:01
Արդարև, երկչոտն ինչ-որ առանձնահատուկ չարություն ունի, որն ինքն է վկայում` դատապարտելով իրեն և, խղճմտանքից նեղվելով, միշտ անհնարինն է կանխազգում, քանի որ երկյուղն այլ բան չէ, եթե ոչ մտքի օգնականությունից զրկված լինելը։