Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.02.2018| 00:08
    Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի։ Երբ քո կարիքը ունենա, կմոլորեցնի քեզ, կժպտա երեսիդ և հույս կտա քեզ։ Քեզ հետ կխոսի ազնվությամբ և կասի. «Քեզ ի՞նչ է պետք», ու քեզ կամաչեցնի իր հյուրասիրությամբ, մինչև որ երկու-երեք անգամ կողոպտի և ապա խաբի քեզ, որից հետո երբ տեսնի քեզ, կարհամարհի ու երես կթեքի քեզնից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.02.2018| 00:27
    Մարդու երջանկության ժամանակ տրտմության մեջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։ Հավիտյան մի՛ հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտում, այնպես էլ նրա չարությունը։ Եթե թեկուզ նա խոնարհվի և գլխահակ գնա, ուշքդ վրա՛ն պահիր և զգուշացի՛ր նրանից, նրա առջև մաքուր հայելու նման եղիր և կիմանաս, որ նա իսպառ չի մաքրվել ժանգից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.01.2018| 00:03
    Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։ Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։ Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։ Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։ Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարշտին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.01.2018| 00:02
    Ամեն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիվ են նենգավոր մարդու որոգայթները։ Ինչպես որսորդն է դարան մտնում կաքավ որսալու համար, այնպես էլ ամբարտավանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։ Նա բարիքը վերածում է չարիքի և արատավորում այն, ինչ ցանկալի է։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.01.2018| 00:03
    Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։ Տիրոջ պարգևը բարեպաշտներին է մնում, և հավիտյան է նրա բարեհաճությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.01.2018| 00:04
    Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան։ Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    16.01.2018| 00:05
    Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է։ Լսի՛ր, որդի՛ս, և ընդունիր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.01.2018| 00:03
    Հեռու՛ մնա քո թշնամիներից և զգու՛յշ եղիր բարեկամներից։ Հավատարիմ բարեկամը հզոր պատվար է, իսկ ով գտնի նրան` գանձ է գտել։ Հավատարիմ բարեկամն անփոխարինելի է, և անկշռելի է նրա բարությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.01.2018| 08:20
    Քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է և շնորհ։ Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչի՛ր քո անարժանության համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.12.2017| 08:29
    Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը։ Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։