-
05.06.2018|
00:16
Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։ Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին հենց իրենց կորստի դեմ հանդիման։
-
01.06.2018|
00:01
Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է։
-
29.05.2018|
08:59
Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մեջ։ Քո ձեռքը բարձրացրու՛ օտար ազգերի վրա, և նրանք թող տեսնեն քո զորությունը։
-
25.05.2018|
00:07
Լիառատ աչքով փառավորի՛ր Տիրոջը և նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։ Քո դեմքը թող զվարթ լինի ամեն տեսակ պտուղ և ընծա մատուցելիս և ուրախությա՛մբ ընծայիր տասանորդը։ Բարձրյալին տու՛ր ըստ նրա տվածների և լիառատ աչքով տու՛ր քո ձեռքի բարիքներից, քանզի Տերը հատուցող է և յոթնապատիկ կհատուցի քեզ։ Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։
-
22.05.2018|
00:04
Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց հույսն իրենց փրկարարի վրա է։ Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մեկից երկյուղի կասկած չի ունենա, ոչ ոքից չի վախենա, քանզի նրա հույսը Տերն է։
-
18.05.2018|
00:03
Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։ Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կշարժի և բարեկամների առջև նրանով կպարծենա։ Երբ նրա հայրը վախճանվի, կարծես թե չի մեռել, որովհետև իրենից հետո թողնում է իր նմանին։
-
15.05.2018|
00:01
Անձնատուր մի՛ եղիր տխրությանը և քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։ Մարդու կյանքը սրտի ուրախությունն է, և կյանքի երկարությունը` նրա ցնծությունը։
-
11.05.2018|
00:06
Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախ պատժի նրան, որպեսզի վերջում ուրախ լինի։ Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։
-
08.05.2018|
00:00
Լավ է առողջ և ուժեղ աղքատը, քան հաշմված մարմնով հարուստը։ Լավ են առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակ ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։
-
04.05.2018|
00:07
Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։