11.01.2019|
00:08
Ով ցորենը խնայի ժողովրդից, այն պիտի թողնի օտարներին. ով ագահորեն կուտակի, պիտի արժանանա ընդհանուրի անեծքին, բայց ով բաշխի առատորեն, օրհնված կլինի։ Ով բարիք է անում, նա բարության շնորհը կգտնի, իսկ ով չարիք է նյութում, չարիք կհասնի նրան։ Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով հովանավորում է արդարներին, պիտի բարգավաճի։