ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    26.02.2019| 00:03
    Խոնարհ մարդու բոլոր գործերը հայտնի են Տիրոջը, և Տերն է դատում հոգիները։ Քո գործերը հանձնի՛ր Տիրոջ ձեռքը, և քո մտադրությունները պիտի կատարվեն։ Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր, և դու շնորհ կգտնես Տիրոջ առջև։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.02.2019| 00:10
    Չարերը ծնկի պիտի գան բարիների առջև, և ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մոտ։ Աղքատներին ատում են նույնիսկ իրենց բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ։ Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանության։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    19.02.2019| 00:16
    Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։ Իմաստունների լեզուն գիտե բարիքը, իսկ անզգամների բերանը խոսում է չարիքների մասին։ Տիրոջ աչքը ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.02.2019| 00:24
    Ճանապարհներ կան, որ մարդկանց թվում են ուղիղ, բայց դրանց վերջավորությունը դժոխքի հատակն է գնում։ Տրտմությունը չի խառնվում ուրախության հետ, բայց ուրախությունը հետո վերածվում է սգի։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.02.2019| 00:06
    Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի։ Ողորմությամբ ու հավատով մաքրվում է մեղքը, և Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    08.02.2019| 00:27
    Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    05.02.2019| 00:03
    Առատաձեռն մարդը ճոխ ժառանգություն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների հարստությունը արդարները պիտի ստանան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    01.02.2019| 01:43
    Անզգամը հակառակ է ամեն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զենքն են։ Խելացի մարդու իմաստությունը երևում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը` իրենց մոլորությունից։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.01.2019| 00:51
    Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձևացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձևացնում, բայց լի են մեծ հարստությամբ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.01.2019| 00:02
    Դես ու դեն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում և մի՛ թափառիր նրա ավերակների մեջ։ Աչքդ հեռացրու՛ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։