ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գոնե թունելի ասֆալտի ծածկը նորոգեք

Գոնե թունելի ասֆալտի ծածկը նորոգեք
11.10.2024 | 11:08

Քանի որ Դիլիջան-Սևան ավտոմոբիլային թունելի վերանորոգման ծախսերը համարժեք են նոր թունել կառուցելու ծախսերին, կառավարությունը որոշել է նոր թունել կառուցել, հինը թողնել որպես պահեստային։ Սակայն նոր թունելը ե՞րբ կկառուցեն, ընդհանրապես կկառուցե՞ն, հայտնի չէ։ Մինչ նոր թունել կառուցելը գոնե գործող թունելի ներսում ասֆալտի ծածկը նորոգեն։ Թունելի հյուսիսային մասում, Տավուշի մարզից մուտքի մոտ շատ են ասֆալտի ծածկի խորդուբորդությունները։ Հարկավոր է նաև թունելի լուսավորությունն ուժեղացնել։ Կառավարությունը պետբյուջեից մեծ գումարներ է հատկացնում միջհամայնքային, համայնքամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար, սակայն միջպետական ճանապարհի թունելի ասֆալտի ծածկը չի նորոգում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ