Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Կամ՝ կպայթի, կամ՝ կպայթեցնեն, կամ՝ կպայթեցնենք

Կամ՝ կպայթի, կամ՝ կպայթեցնեն, կամ՝ կպայթեցնենք
22.02.2024 | 09:33

Զգու՞մ եք, հիմնականում մեծ սպասումի մեջ ենք:

Մեկը խոստովանում է սա, մյուսը՝ լռում, երրորդը՝ սարսափում, չորրորդը՝ սրտի կաթիլների շշերն է դատարկում, հինգերորդը՝ ճամպրուկներն է հավաքում, էն մեկն էլ՝ թքած ապրում է և նյարդայնանում, երբ իրեն փորձում ես ցնցել ու սթափեցնել։

Անգամ, այսպես տարբեր տրամադրություններով, բոլորի համար ակնհայտ է՝ մեծ սպասումի ժամանակներ են։

Կամ՝ կպայթի, կամ՝ կպայթեցնեն, կամ՝ կպայթեցնենք։

Միջին վիճակ այլևս չի լինելու, անցան համր լճացման ժամանակները։ Անցա՞ն․․․

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ