ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հիշատակի օր

Հիշատակի օր
12.10.2023 | 19:59

Սրճարաններից հնչող ծիծաղն ու երաժշտությունը Երևան կոչված խառնարանում զարմանք չեն էլ առաջացնում։

Քաղաքի կենտրոնը երեկոյան ժամերին բաբելոնյան աշտարակ է հիշեցնում. ամեն գույնի, ամեն ռասայի, հավատքի մարդիկ են թափառում` ուրախ, անբռնազբոս, անհողորդ այս քաղաքի տեր ժողովրդի ցավին ու մտահոգությանը։

Մի՞թե հնարավոր է պատկերացնել մի մայրաքաղաք, որտեղ ազգային պարտության օրերին երաժշտություն հնչի, ուրախ միջոցառումներ լինեն:

Ընդամենը տասն օր առաջ տասնյակ անգամ գերազանցող թշնամու դեմ կռվում զոհվեցին 2-3 հարյուր հայ զինվորականներ: Զոհվեցին իրենց երդմանը հավատարմությամբ, հայոց եռագույնը սրտներում բոցավառված։

Անցել է տասն օր:

Չկա՛ պետական մակարդակով հիշատակի ոչ մի միջոցառում: Չկա՛ն նույնիսկ զոհվածների անունները:

Չկա՛ անհետ կորածների հիշատակում։

Եվ սա պատահական չէ։

Երկիրը տորթի կտրված պատառներով թշնամուն հանձնող խունտան չի կազմակերպել որևէ հիշատակի միջոցառում, չի իջեցրել պետական դրոշները, հարգանքի տուրք չի տվել զոհվածների պատվին, չի արել խիզախների անվանականչ։

Մոռացված հերոսները փառքի թանգարանում չեն լինի, աճող սերունդը չի իմանա կռիվ տված, փախուստը չընտրած հերոսների մասին։

Մի՞թե նման մոռացության են արժանի Վարդան Մամիկոնյանի, Դավիթ բեկի, Մխիթար սպարապետի մեր օրերի ժառանգորդ զոհված զինվորականները:

Իհարկե որևէ մեծարում սպասել ներկա խունտայի կողմից, անհույս գործ է, քանզի նրանք փող բերող աթոռի համար պատրաստ են ուրացման, դավաճանության, անտեսման, մոռացման։

Դիմում եմ ՀՀ զինված ուժերի սպայակազմին։

Դու՞ք էլ եք կողմ այս ուրացմանը:

Հիշե՛ք, որ ցանկացած երկրում զինվորականն ամենից շատն է տալիս երկրին և երկիրը պարտավոր է առավելագույն հարգանքով մոտենալ զոհված քաջերի հիշատակին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2931

Մեկնաբանություններ