ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մենք էս հողը շուն ու գելի բաժին չենք դարձնելու, ժառանգելու ենք մեր թոռներին

Մենք էս հողը շուն ու գելի բաժին չենք դարձնելու, ժառանգելու ենք մեր թոռներին
26.07.2023 | 14:00

ՀայաՔվե նախաձեռնության ստորագրահավաքին մասնակցող ՀՀ քաղաքացիներին Լոռու մարզում, հատկապես գյուղերում, սպառնում են աշխատանքից զրկելով, զինծառայող երեխաներին ու թոռներին նեղելով, քստմնելի այլ արարքներով...

Կան առանձին ճիվաղներ, պատի ծակից դուրս եկած սուբյեկտներ, ում չեն ճանաչել անգամ 500 մետր շառավղով, որոնք պատուհաս են դարձել մարդկանց գլխին, ու որոնցից պարզապես գարշում են պատիվ ու հարգանք ունեցող մարդիկ։ Այդ ճիվաղները մտածում են, որ իրենց շեֆը հավերժ է։ Բայց սխալվում են։ Պատվի ու հարգանքի սկզբունքներն են հավերժ։ Ոչ հեռու ապագայում իրենք չեն իմանալու՝ ինչ անեն։

Միևնույն է. մենք հասնելու ենք ՀՀ-ի ու Արցախի միասնությանը։ Մենք մեր պապերից ժառանգություն ենք ստացել էս հողը։ Մենք էս հողը շուն ու գելի բաժին չենք դարձնելու, ժառանգելու ենք մեր թոռներին։ Մենք պատվի ու հարգանքի սկզբունքները փոխանցելու ենք մեր զավակներին։

Սրանում է կյանքի ներդաշնակությունը։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2335

Մեկնաբանություններ