ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նիկոլ Փաշինյան. 2020-ին ռեկորդային թվով՝ 6 անգամ ավելի շատ վարկեր ենք տրամադրել, քան՝ 2018-ին

Նիկոլ Փաշինյան. 2020-ին ռեկորդային թվով՝ 6 անգամ ավելի շատ վարկեր ենք տրամադրել, քան՝ 2018-ին
11.02.2021 | 16:03

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երկրորդ որոշման նախագիծն ընդունեց, որով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը:

Պետական աջակցության ծրագրերի շրջանակում մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0 % տոկոսադրույքով։
«2020-ի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, թե մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք ընդհանրապես, ոչ մի բան չեն ստանում գյուղացիները: 2020-ին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել, ընդ որում՝ օրինակ, 2018-ի համեմատ՝ 2020-ի տրված վարկերը 6 անգամ գերազանցել են: 2018-ի նկատմամբ գյուղատնտեսական վարկերի ծավալը 3 անգամ աճել է», - կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի ծրագրել են գարնանացան ցորենի ծրագիր իրականացնել:

Դիտվել է՝ 10131

Մեկնաբանություններ