«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Մակրոն. Չի կարելի կիսով չափ հղի լինել

Մակրոն. Չի կարելի կիսով չափ հղի լինել
31.01.2021 | 20:54

Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է հստակ ձևակերպի երկրի արտաքին քաղաքական կուրսը, քանի որ Միացյալ Թագավորությունը և ԵՄ-ի, և ԱՄՆ֊ի հետ մերձավոր դաշնակից միաժամանակ լինել չի կարող, բրիտանական
The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։


«Ինձ մոտ տպավորություն է, որ Միացյալ Թագավորության իշխանություններն իրենց քաղաքացիներին ամեն բան միանգամից են խոստացել։ Եթե Մեծ Բրիտանիան որոշել է լիարժեքորեն մնալ հյուսիսատլանտայն քաղաքականության շրջանակում, ապա պետք է հստակ հայտարարել այդ մասին, քանի որ այդ դեպքում խոսք է գնալու է ԵՄ-ի հետ փոխհարաբերվելու է փոխգործակցության ու շուկաների հասանելիության սկզբունքների մասին։ Մեծ Բրիտանիան պետք է հստակ կողմնորոշվի՝ ԱՄՆ-ի հետ է ցանկանում մերձավոր դաշնակից լինել, ԵՄ-ի՞ հետ, երկուսը միաժամանակ հնարավոր չէ՝ չի կարելի կիսով չափ հղի լինել»,֊ ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը միաժամանակ շեշտել է, որ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Մեծ Բրիտանիայի հետ՝ կարծիք հայտնելով, որ բրիտանացիները նույնպես, այդ թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը, համակարծիք են իր հետ։

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ