Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները
02.05.2018 | 00:26

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

«Հանրապետական խմբակցության գործողությանը մեր հակագործողությունը լինելու է շատ արագ, վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Առավոտյան 8:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, հաղորդակցության ուղիները, մետրոն, օդանավակայանը: Մեր պայքարը չի կարող չպսակվել հաղթանակով»,- դիմելով ցուցարարներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, ում թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում այսօր մերժվեց Ազգային ժողովում, չորեքշաբթի երեկոյան, ժամը 19-ին կրկին հանրահավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում

Դիտվել է՝ 3069

Մեկնաբանություններ