-
23.03.2019|
15:40
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին` Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
-
22.03.2019|
03:50
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ղեկին վերադառնալու Զինեդին Զիդանի քայլին, որն «արքայականը» լքեց 2018-ի ամռանը: Դրանից հետո ընկած ժամանակահատվածում մադրիդյան ակումբը գլխավորել են Խուլեն Լոպետեգին ու Սանտյագո Սոլարին, սակայն թիմը անբավարար արդյունքներ է գրանցել, ինչն էլ պատճառ է դարձել այդ մասնագետների հետ պայմանագրերի խզման:
-
22.03.2019|
03:49
Քրիշտիանու Ռոնալդուի պատճառով Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը չի մասնակցի Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
-
22.03.2019|
03:48
Հարավային Կորեայի գեղասահքի հավաքականի ներկայացուցիչները բողոքել են ամերիկուհի Մերայ Բելլի վարքագծից` համարելով, որ մարզման ժամանակ նա միտումնավոր վնասվածք է հասցրել իրենց գեղասահորդ Լիմ Յոն Սուին։
-
22.03.2019|
03:47
ՈՒղիղ քսան տարի առաջ Հայաստանում տրվեց Համահայկական խաղերի մեկնարկը: Մինչ այժմ այդպիսիք եղել են վեցը, այս տարի կկայանա յոթերորդը, ինչի կապակցությամբ էլ կառավարությունում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է կազմկոմիտեի նիստ: Հիմնովին պատրաստվելը ոչ միայն երկրի պատվի հարցն է, քանի որ սպասվում է աննախադեպ մեծ թվով պատվիրակությունների մասնակցություն:
-
22.03.2019|
03:46
Այս շաբաթ համաշխարհային ֆուտբոլում ազգային հավաքականների մրցելույթների ժամանակն է, մի մասի համար ընկերական խաղերի, մյուսների համար պաշտոնական հանդիպումների մակարդակով:
-
22.03.2019|
03:45
Անդրադառնալով Ճապոնիայում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում կին մենասահորդների Ռուսաստանի ընտրանու ներկայացուցիչների մրցելույթներին` Ելիզավետա Տուխտամիշևան, որի համար այդպես էլ տեղ չգտնվեց հավաքականի կազմում, ասել է. «Լիովին համամիտ եմ այն դատողությունների հետ, որ Ալինան ցույց է տալիս օլիմպիական սահք (նկատի ունի վերջին օլիմպիական խաղերում նրա վստահ մրցելույթը- Մ. Հ.), Ժենյան վստահություն է ներշնչում, ինչը նրա մոտ վաղուց չէր նկատվում, իսկ Սոնյա Սամոդուրովան մեր ապագան է»:
-
22.03.2019|
03:43
Ճապոնիայում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, կանայք հասցրել են ելույթ ունենալ կարճ ծրագրով: Սպասված Ռուսաստան-Ճապոնիա դիմակայությունը կարծես թե չի ստացվում, ու հիմնական պատճառը մարզուհիների հոգեբանական պատրաստվածության մեջ պիտի փնտրել:
-
19.03.2019|
02:50
Մարտի 17-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրից մնացած հանդիպումները:
-
19.03.2019|
02:49
Այսօր առավոտյան ժամը 6-ին, Վլադիկավկազից, որտեղ անցկացվել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը, հայրենիք է վերադարձել մեր ընտրանին՝ բերելով չեմպիոնական, փոխչեմպիոնական մեկական ու երեք բրոնզե մեդալ: