-
12.07.2019|
02:36
Այս շաբաթը ծանրորեն բացվեց հայկական սպորտի վրա: Կյանքից հեռացավ լեգենդար Սարգիս Հովիվյանը՝ հայկական ֆուտբոլի ամենախոշոր երևույթներից մեկը, վառ ու գունեղ անհատականություն, որի ընկալումը ֆուտբոլասեր հասարակայնության կողմից հասցված էր պաշտամունքի, որի համար մի ողջ ժողովուրդ երկու անգամ միտինգ է արել նրան Հայաստանից տանելու պատճառով:
-
11.07.2019|
23:29
Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»-ի հետ մեկնել է ԱՄՆ: «Զինագործները» 29 ֆուտբոլիստներով են մեկ Լոս Անջելես, որտեղ կմասնակցեն չեմպիոնների գավաթ միջազգային մրցաշարին: «Արսենալ»-ը կխաղա «Կոլոռադո Ռապիդ»-ի, Մյունխենի «Բավարիա»-ի, «Ֆիորենտինա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
-
09.07.2019|
02:51
Ամերիկայի գավաթի այս վերջին խաղարկության երրորդ տեղի համար հանդիպեցին Արգենտինայի ու Չիլիի ընտրանիները։ Անգամ այս մակարդակում այն ավելի քան սպասված էր ու ահա թե նաև ինչու ենք այս դիմակայության մասին խոսում առաջնահերթությամբ՝ ավելի հետոյին թողնելով խաղարկության թիվ մեկ դիմակայությունը, որտեղ ուժեղագույնի կոչումը վիճարկեցին Բրազիլիայի ու Պերուի հավաքականները։
-
03.07.2019|
12:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նա շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված:
-
02.07.2019|
23:44
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամ, Հայաստանի բազկամարտի հավաքականը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը հուլիսի 6-8-ը կմասնակցի Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայանալիք բազկամարտի աշխարհի գավաթի պաշտոնական առաջնությանը։
-
02.07.2019|
02:05
Արդեն անցյալ են նաև ֆուտբոլի Ամերիկայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի խաղերը, որոնք, ի հաշիվ դրանցում արձանագրված արդյունքների, անակնկալների մի ամբողջ փունջ նվիրեցին ֆուտբոլասերին։
-
02.07.2019|
02:04
Եվրոպական խաղերը ժամանակին հղացվեցին որպես մարզական օրացույցը ևս մեկ առաջնությունով հարստացնելու, մարզիկներին ևս մեկ մրցահարթակ տրամադրելու, ուժն ու կարողությունը ցուցադրելու հնարավորություն, իսկ խոշոր առումով այն չասենք օլիմպիական խաղերին նետված մարտահրավեր էր, բայց որ վերջինիս կառուցվածքային տարրերը, անգամ մրցումների անցկացման ժամանակացույցն այդ նույն օլիմպիական խաղերից վերցված էին, այնքան ակներև ճշմարտություն է, որ անգամ քննարկելիք բան էլ չէ։
-
30.06.2019|
10:17
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ: Մինսկում շարունակվող խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Դանիել Գաստլի հետ և պարտության մատնեց 3:1 հաշվով:
-
28.06.2019|
02:28
Այս օրերի մարզական ամենախոշոր իրադարձությունը մնում է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որը շատ արագ անցավ խմբային փուլն ու փլեյօֆյան հանդիպումների դռանն է։
-
27.06.2019|
12:48
«Ժամանակը» գրում է. «Իրանի պատվիրակությունը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ: