ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 
  • Կատալոնիայում հաղթել են ազգայնականները

    Կատալոնիայում հաղթել են ազգայնականները

    26.11.2012| 10:50
    Կատալոնիայում տեղի ունեցած ընտրություններում հաղթել են ազգայնական կոնալիցիոն ուժերը՝ հավաքելով 30 տոկոս ընտրողների ձայներ։ Կոալիցիան ստացել է խորհրդարանի 135 տեղից 50-ը։
  • 100 զոհ՝ Բանգլադեշի կարի ֆաբրիկայում

    100 զոհ՝ Բանգլադեշի կարի ֆաբրիկայում

    25.11.2012| 15:03
    Ավելի քան 100 մարդ է զոհվել Բանգլադեշի կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհից։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Հրդեհը սկսել է երեկ ուշ երեկոյան և շատ արագ տարածվել է բազմահարկ շենքում։ Ֆաբրիկան գտնվում է մայրաքաղաք Դակայի արվարձանում։
  • Եգիպտոսի իրավապաշտպանները քննադատում են նախագահին

    Եգիպտոսի իրավապաշտպանները քննադատում են նախագահին

    25.11.2012| 14:59
    Եգիպտոսի ավելի քան 20 իրավապաշտպան կազմակերպություններ երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին կոչ են արել չեղյալ հայտարարել իր իրավասություններն էականորեն ընդլայնող հրամանագիրը։ Իրավապաշտպանները բաց նամակ են ստորագրել, որտեղ նշվում է, որ նախագահը մահացու հարված է հասցրել Եգիպտոսի դատական համակարգին՝ սահմանելով նոր բռնապետություն։
  • Պարգևավճար՝ իսլամիստ առաջնորդի մասին տեղեկության համար

    Պարգևավճար՝ իսլամիստ առաջնորդի մասին տեղեկության համար

    24.11.2012| 22:05
    Նիգերիայի բանակը 300 հազար դոլար պարգևատրում է խոստացել նրան, ով կօգնի բռնել «Բակո խարամ» իսլամիստական աղանդի առաջնորդ Աբուբակարա Շեկաուին։ Զինվորականները հայտարարել են նաև խմբավորման այլ առաջնորդների մասին տեղեկությունների պարգևավճարների մասին։
  • Պայթյուն և զորհեր՝ Պակիստանում

    Պայթյուն և զորհեր՝ Պակիստանում

    24.11.2012| 13:31
    Ավելի քան 6 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Դերա Իսմայիլ Խան քաղաքում՝ շիաների մզկիթի մոտ, տեղի ունեցած պայթյունից։ Զոհերից 3-ը երեխաներ են։ Պայթյունի պահին մզկիթում տեղի էր ունենում կրոնական արարողություն։
  • Թաիլանդում դեմ են երկրի կառավարությանը

    Թաիլանդում դեմ են երկրի կառավարությանը

    24.11.2012| 11:10
    Թաիլանդի մայրաքաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային ցույցի մասնակիցների նկատմամբ։ Ցուցարարներն իրենց անհամաձայնությունն են հայտնում երկրի վարչապետ Յինգլակ Չինավատի վարած քաղաքականությանը։
  • Եգիպտոսի նախագահը մեղադրվում է հեղաշրջման համար

    Եգիպտոսի նախագահը մեղադրվում է հեղաշրջման համար

    23.11.2012| 12:50
    Եգիպտոսի Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ երդմնազանցության և սահմանադրական հիմունքները խախտելու մեղադրանքով հնարավոր պաշտոնանկության հարցը։ Այդ մասին այսօր հայտնել է դատարանի անդամներից մեկը։
  • Լրագրողին սպանել են հրապարակելիք հոդվածի պատճառով

    Լրագրողին սպանել են հրապարակելիք հոդվածի պատճառով

    23.11.2012| 12:46
    Բրազիլիայի Կամպու Գրանդի քաղաքի իր տան մոտ սպանվել է ընդդիմադիր լրագրող։ Նրա վրա կրակ են բացել երկու անհայտ անձինք։ Մահից մի քանի օր առաջ Էդուարդո Կարվալոն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ շատ շուտով հրապարակելու է մերկացնող նյութեր։
  • Հարձակում Գվատեմալայի հիվանդանոցի վրա

    Հարձակում Գվատեմալայի հիվանդանոցի վրա

    23.11.2012| 12:44
    Ավելի քան 7 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Գվատեմալայի մայրաքաղաքի հիվանդանոցի վրա զինված խմբի հարձակման հետևանքով։
  • Ձերբակալվել է Թել Ավիվի ավտոբուսում ահաբեկչություն իրականացնողը

    Ձերբակալվել է Թել Ավիվի ավտոբուսում ահաբեկչություն իրականացնողը

    23.11.2012| 12:42
    Իսրայելի իշխանությունները հայտարարել են օրերս Թել Ավիվում ավտոբուսի պայթեցման համար կասկածվող անձի ձերբակալման մասին։ Նոյեմբերի 21-ին կատարված հարձակման հետևանքով 27 մարդ վիրավորվել էր։