ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկական խաղ` եռանարդի

Հայկական խաղ` եռանարդի
13.03.2009 | 00:00

ՆՈՐՈՒՅԹ
Հայերս սեղանի խաղեր շատ ենք սիրում: Հաճախ են պատահում դեպքեր, երբ մեկը ստիպված է լինում խաղին հետևել կողքից` սպասելով իր հերթին: Եվ եթե թղթախաղում կամ, ասենք, դոմինոյում այդ խնդիրը հնարավոր է հաղթահարել, ապա սեղանի մյուս խաղերում «ավելորդը» ստիպված է լինում սպասել մինչև մյուսների խաղի ավարտը:
Նման խնդիր առաջանում էր նաև նարդի խաղալիս: Սակայն «երրորդ ավելորդն» այլևս ստիպված չի լինի երկար ժամանակ սպասել, քանի որ արդեն կա… եռանարդի: Այո՛, մի՛ զարմացեք: Ահա թե ինչ է ասում գյուտի հեղինակ, «Հանուն հայրենիքի» հասարակական կազմակերպության նախագահ, էլցանցի աշխատակից ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ.
-Ես երեք երեխա ունեմ: Երկուսը շաշկի էին խաղում, մյուսը կողքից կանգնած խանդում էր ու նախանձում: Սկզբում տախտակ գծեցի շաշկու համար, և նրանք սկսեցին երեքով խաղալ: Այնուհետև առաջացավ եռանարդու գաղափարը: Ավանդական սև ու սպիտակ քարերին այստեղ ավելացել են ևս 15 կարմիր քարեր, բայց խաղի կանոններն անփոփոխ են:
Եռանարդու շնորհանդեսը կայացել է 2007 թվականին, արդեն անցկացվել է այդ խաղի երկու ազգային առաջնություն: «Ամեն ամիս մենք փորձում ենք մրցումներ կազմակերպել Հայաստանի տարբեր մարզերում»,- ասում է հեղինակը:
Եռանարդի խաղացողների բնութագրմամբ` ոչինչ չի փոխվել, պարզապես ավելացել է լարվածությունը, և երկարել է խաղի տևողությունը: Սովորական նարդու հետ համեմատած` կանոնները չեն փոխվել, բայց խաղալը փոքր-ինչ բարդացել է: Նարդու այս տարատեսակը մարդու մեջ զարգացնում է մի քանի քայլ առաջ մտածելու ունակությունը: Սովորական նարդին խաղում են երկուսով, և հաճախ մեծ դեր է խաղում զառը, որի շնորհիվ ավելի թույլ խաղացողը կարող է հաղթել, իսկ եռանարդում դա հնարավոր չէ:
Խաղին իրենց մասնագիտական գնահատականն են տվել Ն. Ներսիսյանի էլեկտրիկ ընկերները` «եռաֆազ» նարդի: Ի դեպ, գյուտը գրանցված է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում:
Ահա որոշ «եռանարդիստների» կարծիքները խաղի մասին.
Հովհաննես ՄԵԼՔՈՆՅԱՆ, արձակագիր, եռանարդու 2006 թ. մրցաշարի հաղթող. «Սովորական նարդու մեջ ուժեղ խաղացողն այստեղ էլ է մնում ուժեղ»:
Խաչիկ ՄԵԼԻՔՅԱՆ
, նարդու աշխարհի 2002 թ. առաջնության թիմային չեմպիոն, եռանարդու 2008 թ. առաջնության հաղթող. «Եռանարդին միջազգային նարդու այժմ գործող խաղաձևերից ավելի բարդ է այն պարզ պատճառով, որ այստեղ պայքարը միանգամից երկուսի դեմ է: Դա նախ մեծացնում է խաղացողի ուշադրությունը, ապա զարգացնում հնարավորությունները ճիշտ օգտագործելու հատկությունը: Ողջունելի է հայկական նարդու ծնունդը, ցանկանանք նրան նաև միջազգային ճանաչում»:
Հովիկ ՓԱՆՈՍՅԱՆ,
եռանարդու երկրպագու. «Եռանարդու «կարճ» տեսակով խաղն այնքան լարված է անցնում, որ ավարտելիս ես միայն հանգիստ շունչ քաշում, ասես իջած լինես այնպիսի ինքնաթիռից, որում վառելիքը վաղուց վերջացել էր»:
Եռանարդուն մաղթում ենք կանաչ ճանապարհ, ճանաչում նաև այլ երկրներում:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ