Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մեկ կենտրոնից համաշխարհային կառավարման ցանկացած փորձ անկայուն կլինի

Մեկ կենտրոնից համաշխարհային կառավարման ցանկացած փորձ անկայուն կլինի
12.06.2024 | 08:36

Կազմակերպական գիտության հիմնական նպատակը մարդկային համակարգերի գործունեության էֆեկտիվության բարձրացումն է՝ օգտագործելով դրա համար սիստեմների տեսության հիմնարար դրույթները։

Սիստեմ ասելով` հասկացվում է ցանկացած օբյեկտ, որը բաղկացած է մասերից, որոնց փոխկապակցված գործունեության միջոցով այն հետապնդում է որոշակի նպատակ՝ կառավարվելով հիմնարար բնույթի օրինաչափություններով։

Նման բնորոշմամբ սիստեմ ասելով` կարելի է հասկանալ անհատի ուղեղում պահվող կենսաբանական ու սոցիալական բնույթի ինֆորմացիոն համակարգից սկսած մինչև տարբեր երկրների փոխազդեցությամբ բնորոշվող աշխարհակարգը, ներառյալ այդ երկու կազմակերպական ծայրահեղ դրսևորումների արանքում ընկած բազմաբնույթ մարդկային համակարգերը՝ որոշակի նպատակներ հետապնդող մարդկային խմբերի, կազմակերպությունների, կուսակցությունների, պետությունների ու այլ տեսքերով։

Սիստեմների շատ կարևոր հատկություն է նրանց կայունությունը, ինչպես, ասենք, ընտանիքի կայունությունը, ֆիրմաների ու, ընդհանրապես, բիզնեսի կայունությունը, պետությունների ու նրանց կոալիցիաների կայունությունը, աշխարհակարգի կայունությունը՝ միաբևեռության և բազմաբևեռության իմաստով և այլն։

Այդ բոլոր սիստեմները միավորող հանգամանքն այն է, որ դրանք բոլորը մարդկային համակարգեր են, որոնց վարքն ու գործունեությունը կառավարվում են նույն հիմնարար բնույթի օրինաչափություններով, որոնցով զբաղվում է մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսությունը։

Ըստ այս տեսության, մարդկային համակարգերի գործունեության կայունության համար շատ կարևոր է այլոց հետ նրանց մրցակցության ռեժիմը, ըստ որի, մարդկության առաջընթացը, իր ամենատարբեր դրսևորումներով, պայմանավորված է կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների ու բարիքների շուրջը ծավալվող մրցակցային պայքարով։

Այսինքն, մարդկային համակարգերի կայունությունն ու նրա մրցակցային ռեժիմի մեջ լինելը սերտորեն կապված են իրար հետ, ինչը նշանակում է, որ եթե ինչ-որ պատճառով որևէ մարդկային համակարգ դուրս է մնում մրցակցությունից, ապա այն դառնում է անկայուն։

Ըստ որում, մրցակցությունից դուրս կարելի է մնալ ինչպես շատ ուժեղանալով, այնպես էլ՝ շատ թուլանալով և, ըստ այդմ էլ, դառնալով անկայուն։

Ասվածի տիպական և շատ ցայտուն օրինակ է մեր աչքերի առաջ ստեղծված միաբևեռ աշխարհակարգը, որը, մրցակցությունից դուրս մնալով, շատ արագ դարձավ անկայուն, ինչի արդյունքում էլ ներկայում ձևավորվում է բազմաբևեռ աշխարհը, և որն էլ իր հերթին, ամենայն հավանականությամբ, կզուգամիտի դեպի երկբևեռություն, քանի որ բազմաբևեռությունը, համեմատած երկբևեռի հետ, համեմատաբար ավելի մեծ բարդություն ունի և ավելի անկայուն է։

Այս տեսանկյունից կարող է դիտարկվել նաև համաշխարհային կառավարության գաղափարը իր պրակտիկ հետևանքների հետ միասին՝ Ազգերի լիգայի կամ ներկայի ՄԱԿ-ի տեսքով։

Ինչպես միարժեքորեն ցույց տվեց մարդկության պատմությունը ՍՍՀՄ-ի փլուզումից հետո, Արևմուտքը, մրցակցությունից դուրս մնալով և ճնշումը մեծացնելով մնացած աշխարհի վրա, պատճառ դարձավ վերջինիս ակտիվացման համար, ինչի արդյունքում միաբևեռ աշխարհը դարձավ անկայուն։

Ինչ վերաբերում է համաշխարհային կառավարության գաղափարին, ապա միաբևեռ աշխարհի անկայունությունը ակնհայտորեն ցույց տվեց, որ մրցակցության ռեժիմից դուրս մնացած ամեն մի համակարգ իր էությամբ անկայուն է։

Այս իմաստով անկայուն կլինի նաև ցանկացած համաշխարհային կառավարման փորձ՝ մեկ կենտրոնից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5726

Մեկնաբանություններ