2017-ին ԵԱՀԿ-ի Անդրազգային սպառնալիքների դեպարտամենտը ներկայացրեց սահմանազատման ու սահմանագծման մեթոդաբանությունը՝ հիմնված միջազգային փորձի, քաղաքական, տնտեսական ու իրավական իրողությունների, նաև պատմական նախադեպերի վրա:
Մեթոդաբանության համաձայն՝ պետական սահմանի սահմանազատումը պետք է նախապատրաստական փուլ ունենա: Դրա շրջանակներում աշխատանքային խումբը պարտավոր է հնարավորինս խորը ուսումնասիրել բոլոր հասանելի քարտեզները: Այս հարցում ֆրագմենտար մոտեցումը, այսինքն՝ բացառապես մեկ քարտեզի վրա հիմնվելը ապրիորի հակասում է սահմանազատման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին ու պրակտիկային:
Միաժամանակ, ԵԱՀԿ մեթոդաբանության մեջ հստակ առանձնացվում են մի քանի առանցքային պահանջներ, որոնք հատկապես մեծ կարևորություն են ձեռք բերում մեր դեպքում:
1. Գնահատել երկրի տնտեսության վրա նոր պետական սահմանի ազդեցությունը:
2. Գնահատել նոր պետական սահմանի պայմաններում տեղի բնակչության ու ինժեներական ենթակառուցվածքների կենսունակության մակարդակը:
3. Գնահատել էներգակիրների ու խմելու ջրի մատակարարման համար հնարավոր խոչընդոտները:
Ակնհայտ է, որ մեր պետական սահմաններին տեղի ունեցող սահմանազատման գործընթացում չի ապահովվում վերոնշյալ պահանջներից և ոչ մեկը:
Վահե Դավթյան
Ք.գ.դ., պրոֆեսոր