Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշխարհը լողում է անորոշությունների ու գլոբալ ռիսկերի ծովում

Աշխարհը լողում է անորոշությունների ու գլոբալ ռիսկերի ծովում
05.05.2024 | 18:51

Հզորագույն խորհրդային երկրի փլուզման պատմությունը վառ օրինակ է այն բանի, որ ամենհզոր ուժի ու հզորության կենտրոնն անգամ, եթե սկսեց փտել գլխից, շատ արագ կարող է թուլանալ ու վերածվել խաղալիքի այլ հզորների ձեռքին։

Բայց այդ թուլանալու պրոցեսին էֆեկտիվ ընթացք տալու համար պետք է նաև մի այլ կարևոր ուժ, որը դրա համար նախօրոք կազմ ու պատրաստ վիճակի բերված 5-րդ շարասյունն է։

Այսինքն, որևէ երկիր փլուզելու համար պետք է առաջ մղել համապատասխան ղեկավարի, որը կարող է հենվել շատ երկար ժամանակի ընթացքում տվյալ երկրում ներդրված հակապետական բնույթի ստրուկտուրաների վրա, ինչպիսիք են դրսերի կողմից ֆինանսավորվող բազմաբնույթ հասարակական կազմակերպություններն ու աղանդները։

Բայց որևէ երկրի փլուզելը ծայրահեղ նպատակ է, իսկ ավելի տարածվածը ուժեղների կողմից այլ երկրների ռեսուրսները սեփական շահի վերածելն է, մի պրոցես, որը կարող է կառավարվել վերպետական ուժային և ֆինանսական ստրուկտուրաների կողմից։

Ավելի կոնկրետ, վերպետական կապիտալի և ֆինանսական ստրուկտուրաների կողմից ղեկավարվող այս պրոցեսում որպես ուժ կարող են օգտագործվել հզոր պետություններն իրենց ռազմական պոտենցիալով՝ նպատակ ունենալով համեմատաբար խաղաղ ճանապարհներով տիրանալ ուրիշների ռեսուրսներին և տրանսֆորմացնել դրանք սեփական շահի՝ կապիտալի ու հզորության տեսքով։

Բայց աշխարհի տերերի կողմից նման ունիվերսալ ալգորիթմով աշխարհի կառավարումը պոտենցիալ ձևով իր մեջ պարունակում է նաև հակառակ տենդենցներ, որոնք ժամանակի ընթացքում նույն աշխարհի տերերի համար վերածվում են անվտանգության հետ կապված պրոբլեմների։

Բանն այն է, որ նման ալգորիթմի աշխատանքը ենթադրում է առավելագույն շահույթ գեներացնելու նպատակով սեփական ֆինանսական, գիտական, կազմակերպական ու տեխնոլոգիական ռեսուրսների մասնակի փոխանցում դեպի տնտեսական մեծ պոտենցիալով երկրներ։

Մի հանգամանք, որը բնական ձևով ուժեղացնում է լուրջ պոտենցիալով երկրներին, որի տիպական օրինակը աշխարհի ֆաբրիկա դարձած Չինաստանն է, իսկ որտեղ ուժ, այնտեղ էլ ամբիցիա և աշխարհակարգը փոխելու պահանջարկ։

Այս իմաստով հատուկ դեպք է Ռուսաստանը, որը վերը նկարագրված ալգորիթմով փլուզվելուց հետո, լինելով Արևմուտքի ու Չինաստանի միջև, բնականաբար, ուզում էր հասնել նրանց հետ հավասարակշիռ վիճակի և, ըստ դրա, ձգտում էր Արևմուտքի հետ մերձեցման։

Բայց բանից պարզվեց, որ Արևմուտքի գնահատականներով, Ռուսաստանի հետ հավասարի իրավունքներով մերձենալը իր արմատական բնույթի շահերին դեմ է և իրեն պետք են միայն անիրավունք ու թույլ Ռուսաստանի ռեսուրսները։

Եվ այստեղ զարմանալիորեն աշխատեց քաղաքակրթական տարբերությունների գործոնը, ըստ որի հավաքական Արևմուտքի կարծիքով իր և Ռուսաստանի արժեքային համակարգերը իրարից տարբեր են ու անհամատեղելի։

Մյուս կողմից էլ, ՆԱՏՕ-ի սիստեմատիկ տարածումը դեպի արևելք ցույց տվեց, որ Արևմուտքն ունի սկզբունքային բնույթի անվստահություն Ռուսաստանի նկատմամբ, որը և հանգեցրեց ուկրաինական աղետին։

Վերջինս էլ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններում հանգեցրեց այնպիսի բացահայտումների, որոնք անհայտ էին մինչ այդ, ներառյալ պասիոնարության մակարդակների նրանց տարբերությունները, ռուսական ոգու մեկ անգամ ևս ապացուցված տոկունությունը, սկզբնապես կործանարար համարվող սանկցիաների պայմաններում Ռուսաստանի տնտեսական աճը, աշխարհի զգալի մասի կողմից Ռուսաստանին աջակցելը, Եվրոպայի թուլացումը և այլ բազում հանգամանքներ։

Այս պայմաններում աշխարհը լողում է անորոշությունների ու գլոբալ ռիսկերի ծովում, որի ցանկալի ելքը արմատական հարցերում գոնե ժամանակավոր համաձայնության հասնելն է կողմերի միջև, բայց որը պահանջում է հաշտվել ահռելի պոտենցիալ կորուստների հետ և վարժվել ձեռք բերած մեծ շահերին՝ խուսափելով «բիրդան աղայի» տեսակի էֆեկտներից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6865

Մեկնաբանություններ