Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հասարակության քիմականացման կործանարար հետևանքները

Հասարակության քիմականացման կործանարար հետևանքները
06.03.2024 | 17:17

Հիմա անչափ մոդայիկ է դարձել հասարակությանը փնովելը, մեղավոր հռչակելը ու հարցերը դրանով իսկ փակելը, բայց ոչ ոք չի բացատրում կամ գոնե վերլուծում, թե ինչու է հասարակությունը կամ դրա մեծ մասը դարձել ամորֆ:

Մի կողմ թողնելով առայսօր հեռարձակվող անմակարդակ սերիալները, talk-show-ները ու երկակի ստանդարտները, մի այլ թեմայի անդրադառնամ:

Ժամանակին, երբ դեռ պատանի էի, ու դեռ 2015 թվականն էր, կտրականապես դեմ էի Քիմ Քարդաշյանի Հայաստան այցելելուն, ավելի շուտ` դրա շուրջ հանրային-պետական աշխուժությանը, որովհետև վերջինիս ֆետիշացումը Ինձ համար կործանարար էր թվում սոցիալ-բարոյական տեսանկյունից, ու այդպես էլ եղավ:

Քիմ Քարդաշյանին բարձրաստիճան պետական մակարդակով ընդունելը ցուցիչն էր նրա, որ ահա մեր պետությունը աջակցում է այդ տեսակի ու արժեհամակարգի զարգացմանն ու տարածմանը, քանի որ Քարդաշյանը ոչ այլն է, քան առնվազն երբեք ինտելեկտուալ կարողություններով չփայլած ու անգամ աչքի չընկած, արհեստական ու վուլգար արտաքինով, գումարի կամ ճանաչելիության դիմաց սեռական հարաբերություններ ունեցող ու դրանք հանրայնացնող մեկը, որի գործունեությունը, ըստ էության, անբարո կամ ոչ բարոյական կյանքով ապրելու քարոզ էր, մինչդեռ նման մեկին, փաստորեն, պետական մակարդակով պատվում էին ու ընդունում ՀՀ-ում:

Այսինքն` կարևոր չէր, թե ինչ ճանապարհով էր մարդը հարուստ ու հայտնի դարձել, կարևորը դարձել էր, հետևաբար, նրան պետական մակարդակով ընդունելը, ըստ իս, ոչ այլ ինչ էր, քան բարոյական դեգրադացիա ու դրան ուղղված պետական աջակցություն: Հակառակը պնդելուց առաջ պատկերացրեք ձեր մտերիմի` նման գործունեությամբ զբաղվելու դեպքում ձեր ռեակցիան:

Բանը հասավ անգամ նրան, որ մի կուսակցություն իր նախընտրական քարոզարշավի հոլովակում էր Քիմ Քարդաշյանին դրել Շառլ Անզնավուրի կողքին:

Ու այս ամենի համար հորինվել էլ մի հրաշալի, կներեք, հրեշավոր պատճառաբանություն. Քիմը ևս պայքարում էր «Ցեղասպանության» ճանաչման համար, պայքարում էր հեղիանակավոր Հայկական կառույցների, Շառլ Անզնավուրի ու այլ մեծությունների և մեծ արժեքների կողքին:

Մի խոսքով, Հայաստանը այդժամ դարձավ աշխարհում միակ երկիրը, ուր պետական մակարդակով դիմավորեցին, հարգեցին և գուցեև պատվեցին մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի գլխավոր հերոսուհու:

Սա էլ իր հերթին ծնեց, զարգացրեց ու խորացրեց քիմանման հասարակության տարածումն ու ամրապնդումը. նայեք շուրջբոլորը. անգամ արտաքին տեսքով բոլորն այժմ նմանվում են վերջինիս. դե, վարքագծի ու այլընտրանքային գործունեության մասին լռում եմ. մեծագույն մասին անհրաժեշտ է լոկ, որ մի քիչ հայտնի դառնան ու դրանով ապահովված լինեն, հանուն որի պատրաստ են ամեն ինչի. ի՞նչ հայրենիք, ի՞նչ սեր, ի՞նչ ինտելեկտ ու ի՞նչ կիրք:

Ու հասարակությունը ոչ միայն կարևորագույն աշխարհաքաղաքական հարցերով է «քիմականացվել», այլև բոլոր հարցերով ու բոլոր ոլորտներում. անգամ գովազդի ոլորտում մեծասամբ քիմանման դեմքեր են`մոտավորապես նույն ոճի ու արժեհամակարգի հագուկապով:

2019-ին նույնը կրկնվեց, բայց ավելի մեծ «ցնծությամբ»` զարկ տալով հասարակության առավել ակտիվ տեմպերով «քիմականացման»:

Դրա համար էլ այսօրվա հասարակությունը (զգալի մասը նկատի ունեմ) իրեն քիմանման է դրսևորում ամենուր. լավագույն դեպքում մեկ-մեկ սոցիալական ցանցերով գրում է #Հայրենիք և #Հայաստան ու զբաղվում է բացառապես սեփական կարիքների ու էգոյի բավարարմամբ` ամեն ինչից վեր դասելով հայտնիությունը և գումարը:

Ախր, ամեն դետալ է կարևոր, հատկապես փոքր պետություններում, հատկապես փոքր դետալները, որոնց վրա մեծերն են հենվում:

Ու առհասարակ, պրոպագանդան լրջագույն ազդեցություն ունեցող գործիք է, որի հետ պետք է զգույշ վարվել:

Միակ հույսը կրթության մեջ է, Ազգային կրթության, հավասարների արժեհամակարգով կրթության:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3399

Մեկնաբանություններ