Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արևմուտքը Հայաստանը մտցնում է Թուրքիայի առաջնորդության և գերակա ուժի գոտի

Արևմուտքը Հայաստանը մտցնում է Թուրքիայի առաջնորդության և գերակա ուժի գոտի
01.03.2024 | 16:21

«Բացի ԵՄ ներգրավվածությունից, մենք սպասում ենք նաև Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը։ Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման և տարածաշրջանում իր գերակա ուժի դերը հաստատելու վրա»,- հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Արևմուտքը Հայաստանին մտցնում է Թուրքիայի առաջնորդության և գերակա ուժի գոտի։

Շնորհավորաքներս Հայաստանում բազմավեկտոր արտաքին քաղաքականության բոլոր կողմնակիցներին, Ռուսաստանի երեսին սուր հարցեր հրապարակավ շշպռողներին, իրենց կարծիքով Ռուսաստանի սխալները նրա դեմքին շփացնող հպարտ և արժանաԲաԴիվ անձանց։

Բա չէ, իմ ու իմ ընկերների նման դեպի Ռուսաստան միավեկտոր արտաքին քաղաքականություն ունենալու «ստրկաբարո» կողմնակիցներիս պես։ Մեր «ստրկամիտ» մտածողությամբ դրել ասում ենք, որ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի, այլ ոչ թե Արևմուտքի, հետևաբար, Թուրքիայի առաջնորդության գոտի։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3466

Մեկնաբանություններ