Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում

Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում
24.02.2024 | 10:02

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France24-ին: Հիմնական թեզերը կարդացի: Այս մարդը մնացել է նույն պրիմիտիվ ընկալումների պատանդը: Նա կարծում է՝ ինչքան ուժեղ Ռուսաստանին քարկոծի, այնքան ուժեղ աջակցություն կստանա Արևմուտքից: Փաշինյանի այս արկածախնդրությունը խրախուսվում է արևմտյան շահախմբերի կողմից, ինչի գինը վճարելու ենք մենք: Ոչ այնքան հեռավոր 1920-ի օրինակով:

Փաշինյանի լեզվով ասեմ՝ նա ամեն ինչ անում է, որ «երկու ցուլերից» բացի՝ մեր ճանապարհին կանգնի նաև մի «արջ»:

Կարճ ասած՝ Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում, մնում է գուշակել, թե հետո որ արևմտյան մայրաքաղաքում է նա գրելու իր լուզեր քաղաքականության մասին պատմող հուշերը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ