Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ձեր ներկայում ու ապագայում դուք միշտ պարտվելու եք ճշմարտությանը

Ձեր ներկայում ու ապագայում դուք միշտ պարտվելու եք ճշմարտությանը
29.06.2023 | 22:06

Շուրջ 2 տարի տևած դատական գործն ավարտվեց. այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Հարգելի ընկերներ, գործընկերներ, ինչպես գիտեք, իմ կողմից հարգանք չվայելող

ՔՊ-ական օլիգարխ Սուքիասյան Խաչատուրը՝ Գռզոն, ի թիվս այլ լրատվամիջոցների, դատական հայց էր ներկայացրել նաև ընդդեմ Armday.am -ի, իսկ ավելի ուշ, որպես պատասխանող, դատարանին միջնորդել էր ներգրավել ինձ։ Իմ անձնական հաշիվների ու գույքի վրա դատարանը կալանք էր դրել։

Այս անձն իրեն պատվով ու արժանապատիվ զգալու համար 3 մլն դրամ էր պահանջում ինձնից։

Ընթացող դատական նիստերից հետո, այսօր դատարանը որոշում է կայացրել հայցվորին մերժել:

Սակայն, հայցադիմումի առավելագույն պահանջի՝ 3.000.000 -ի հետ ևս 500.000 դրամ` որպես պարգևավճար, պատրաստ եմ վճարել, գտնելու համար այն, ինչը չկա:

Ի վերջո, արժի վճարել նաև նրա համար, որ երևան ձեր ցանկությունների ու խելքի անհամապատասխանությունը։

Չցանկանալով ծանրաբեռնել որոշման բովանդակությամբ, թերևս միայն ասեմ, որ պարոն օլիգարխը հերթական անգամ սխալվել էր իր հաշվարկներում։

Ձեր ներկայում ու ապագայում դուք միշտ պարտվելու եք ճշմարտությանը, իսկ ձեր «պատվի» համար սահմանվող գումարի չափը որքան էլ փոխեք, այն դժվար թե գտնեք:

Տաթև ԱՅՎԱԶՅԱՆ

Հ.Գ Շնորհակալություն եմ հայտնում փաստաբան՝ Հարություն Հարությունյանին և իր ողջ թիմին պրոֆեսիոնալ ու գրագետ աշխատանքի համար:

Դիտվել է՝ 3069

Մեկնաբանություններ