ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում, հաղորդում է Անադոլուն: Զորավարժություններին մասնակցել են թուրքական ֆրեգատներ, ամերիկական ռազմական նավեր, Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները և ամերիկյան ծովային պարեկային ինքնաթիռներ: Զորավարժությունների նպատակը երկու երկրների ռազմածովային ուժերի համագործակցության ամրապնդումն է, համատեղ արձագանքման հմտությունների զարգացումը՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ –ն: