ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը Ադրբեջանը կապի եռակողմ հայտարարության որևէ կետի հետ

Արման Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ գերիների հարցը Ադրբեջանը կապի եռակողմ հայտարարության որևէ կետի հետ
15.01.2021 | 22:20

Ադրբեջանում հայատյատությունը ոչ միայն չի նվազում, այլև նոր զարգացումներ է ստանում, գեներացվում է իրենց բարձրագույն իշխանության մարմիների կողմից, խրախուսվում է մշակութային գործիչների կողմից և լայն աջակցություն է ստանում հասարակության մեջ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը:

Նա նշեց՝ ավելին, պատերազմական հանցագործությունները, որ կատարում էին ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները, նրանք օգտագործում են նույն այն բառերը, ինչ Ադրբեջանի բարձրագույն իշխանական մարմինները: «Ամբողջ հարցն այն է, որ մենք այս հայատյաց քաղաքականության հիմքերը, արդյուքնները պետք է այնպես անենք, որ հասանելի լինեն միջազգային մարմիններին: Հրապարակված ՄԻՊ զեկույցները ուղարկվել են միջազգային իրավասու բոլոր մարմիններին»,- ասաց նա:


Հարցին՝ մոսկովյան այցից հետո ռազմագերիների մասին որոշում էինք սպասում, ի՞նչ կասի դրա մասին, Արման Թաթոյանը նշեց, որ մոսկովյան այցն իրեն չի առնչվում: «Կարող եմ ասել, որ Ադրբեջանը քաղաքականացնում է գերիների հետ կապված հարցը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ այս հարցը հեռու պահեն իրավական ատյաններից: Մենք դա չպետք է թույլ տանք, ակնհայտ է, որ ռազմագերիների հարցը ոչ մի քաղաքական նշանակություն չունի և չի կարող ունենալ: Դա մարդու իրավունքների պաշտպանության հարցի պրոցես է և պետք է ապահովել նրանց վերադարձը, չպետք է թույլ տանք, որ այն կապեն ստորագրված հայտարարության հետ»,- հայտարարեց ՄԻՊ-ը: Սյունիքում սահմանների որոշման գործընթացի մասին Թաթոյանը ևս մեկ անգամ նշեց, որ դրանք ընթանում են մարդու իրավունքների խախտումներով: «Մեզ անհրաժեշտ են հանձնաժողովներ, մասնագիտական հետազոտություններ, տեղում աշխատանքներ, իրավական պատշաճ հիմքեր, մենք չենք կարող այս կերպ՝ մեխանիկական մոտեցումներով մեր սահմանները որոշել, սա առնչվում է մարդու իրավունքների հետ: Խոսքը թե՛ Սյունիքի, թե՛ Գեղարքունիքի մասին է: Նախապես պետք է հաշվարկներ արվեն մեր քաղաքացիներից քանիսն են տուժելու, քանիսի բնակարանն է մնում, քանիսը չեն կարող իրենց հողատարածքներից օգտվել, այս բազան պետք է ունենայինք, հետո սահման որոշեինք»,- ընդգծեց Թաթոյանը:

Դիտվել է՝ 3865

Մեկնաբանություններ