ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հենրիխ Մխիթարյան. Բոլորս էլ գիտակցում ենք այս 2 խաղերի կարևորությունը

Հենրիխ Մխիթարյան. Բոլորս էլ գիտակցում ենք այս 2 խաղերի կարևորությունը
10.10.2020 | 20:48

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը տանտիրոջ կարգավիճակում Լեհաստանի Տիխի քաղաքում կմրցի Վրաստան հավաքականի հետ: Այսօր նախախաղային ասուլիսին մասանկցել է նաև Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է հավաքականի նորեկ Վահան Բիչախչյանի մասին հարցին. «Բիչախչյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, հույս ունեմ, որ ավելի շատ կաշխատի իր վրա և կկարողանա ավելի բարձր մակարդակով հանդես գալ, քանի որ նա շատ բանի է ունակ: Նրա հետ խոսել եմ և ասել, որ կանգ չառնի, քանի որ դեռ շատ անելիք ունի ու կարող է բարձր մակարդակով խաղալ ու օգուտ տալ Հայաստանի հավաքականին»: Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ շատ նորեկներ չեն կարողանում ամրապնդվել հավաքականում, Մխիթարյանն ասել է. «Ես չեմ կարող դրա պատասխանը տալ, կարծում եմ նրանք ավելի լավ կպատասխանեն այդ հարցին: Մենք փորձում ենք օգնել բոլորին, ով միանում է մեզ, քանի որ սա մի ընտանիք է և անում ենք առավելագույնը, որ նրանք կարողանան մերվել թիմին»:


Մխիթարյանը հայտնել է, որ թիմում բոլորն էլ գիտակցում են առաջիկա երկու խաղերի կարևորությունը. «Վերլուծել ենք նրանց խաղը և լավ ծանոթ ենք: Վերջին խաղերում լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում: Կփորձենք վաղը անակնկալի բերել նրանց, խաղալ մեր խաղն ու հաջողության հասնել: Բոլորս էլ գիտակցում ենք այս երկու խաղերի կարևորությունը»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Դիտվել է՝ 4370

Մեկնաբանություններ