ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մենք բո­լորս Ար­ցախն ենք»

«Մենք բո­լորս Ար­ցախն ենք»
09.10.2020 | 01:46

Ար­ցա­խյան այս օ­րե­րի գո­յա­պայ­քա­րը ոտ­քի է հա­նել նաև հայ մար­զաշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Ա­մեն մեկն իր կա­րո­ղա­ցած չա­փով փոր­ձում է նե­ցուկ լի­նել հող հայ­րե­նիին՝ նվի­րա­բե­րե­լով կյանք, մի­ջոց­ներ, կա­պեր, հե­ղի­նա­կա­վոր խոսք։ ՈՒ չկա մե­կը, ո­րի ա­րա­ծը պա­կաս կարևոր լի­նի, ո­րով­հետև հայ­րե­նի­քին բե­րած նվի­րում­նե­րի մեջ չկան մեծ ու փոքր, չկան շատ ու քիչ, ո­րով­հետև հայ­րե­նի­քին նվի­րա­բեր­վող մի­ջոց­նե­րը, կյան­քը (հատ­կա­պես վեր­ջինս) կշ­ռե­լի մե­ծու­թյուն չի կա­րող լի­նել։


Դա տր­վող պարտք է ու վերջ։
Դա նվի­րա­բե­րում է ու վերջ։
Դա հայ­րե­նի­քին սի­րո հա­վաս­տում է ու վերջ։
«ՈՒ­րար­տու» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը տե­ղե­կաց­նում է, որ ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ըն­թա­ցող թեժ մար­տե­րում ա­րիա­բար զոհ­վել է «Բա­նանց-2»-ի (այժմ՝ «ՈՒ­րար­տու-2») նախ­կին ֆուտ­բո­լիստ Դա­վիթ Բա­բա­յա­նը։
Հի­մա նրա ա­րա­ծը կշ­ռե­լի՞ մե­ծու­թյուն հա­մա­րենք, թե՞...
Ա­սենք այս­պես՝ Դա­վի­թը դավ­թա­ցել է, ու մեր խո­րին խո­նար­հու­մը նրա պայ­ծառ հի­շա­տա­կին, մեր խո­րին հար­գան­քը նրան ծնած, լույս աշ­խարհ բե­րած ծնող­նե­րին։
Հա­յաս­տա­նի բռնց­քա­մար­տի ֆե­դե­րա­ցիա­յի Facebook-յան է­ջից տե­ղե­կա­նում ենք՝ ա­ռաջ­նագ­ծում է ՀՀ պա­տա­նե­կան հա­վա­քա­կա­նի ա­վագ մար­զիչ Տիգ­րան Ար­մե­նա­կյա­նը:
Հի­մա Տիգ­րա­նի տիգ­րան­վե­լը կշ­ռե­լի մե­ծու­թյուն հա­մա­րե՞նք, թե՞...


Հու­նահ­ռո­մեա­կան ո­ճի ըմբ­շա­մար­տի աշ­խար­հի չեմ­պիոն Ար­սեն Ջուլ­ֆա­լա­կյանն իր ֆեյս­բու­քյան է­ջում գրում է. «Խո­սե­ցի ըմբ­շա­մար­տի հա­մաշ­խար­հա­յին ֆե­դե­րա­ցիա­յի ղե­կա­վա­րու­թյան հետ, ներ­կա­յաց­րի ի­րա­վի­ճակն Ար­ցա­խում։ Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է հե­ռա­խո­սազ­րույց նա­խա­գահ պրն Նե­նադ Լա­լո­վի­չի հետ։ Խնդ­րե­լու եմ և՛ UWW-ին, և՛ Մի­ջազ­գա­յին Օ­լիմ­պիա­կան կո­մի­տեին` հան­դես գան կո­չով՝ դա­դա­րեց­նե­լու այս ա­րյու­նա­լի պա­տե­րազ­մը»։
Հի­մա մեր ան­վա­նի մար­զի­կի այս ա­սա­ծի ի՞ն­չը նժա­րենք, ինչ­պե՞ս նժա­րենք։
«Մենք բո­լորս Ար­ցախն ենք» հայ­տա­րա­րու­թյամբ աշ­խար­հին տե­սաու­ղերձ են հղել հայ մար­զաշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու մտա­վո­րա­կան­նե­րը՝ պա­հան­ջե­լով դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը։
Ա­ռա­ջար­կեք սա կշ­ռե­լու ձևեր, մի­ջոց­ներ ա­ռա­ջար­կեք...
Հայ զին­վո­րին է դի­մել BF և IBO վար­կա­ծով գեր­թեթևքա­շա­յին նախ­կին չեմ­պիոն Վիկ Դար­չի­նյա­նը. «Փառ­քի ու պար­ծան­քի ար­ժա­նի հայ զին­վոր­ներ, հաղ­թա­նա­կով ու ա­ռողջ վե­րա­դար­ձեք տուն: Դուք ան­պար­տե­լի եք»։
Այս ա­մե­նը, որ մի պտ­ղունց է ոտ­քի ե­լած մեր մար­զաշ­խար­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի բույ­լից, մի­ջան­կյա­լենք թվի­թե­րյան իր է­ջում ֆուտ­բո­լա­յին հայտ­նի մեկ­նա­բան Վա­սի­լի ՈՒտ­կի­նի գրառ­մամբ. «Ինձ հա­մար Ար­ցա­խի/Ղա­րա­բա­ղի (այբ­բե­նա­կան կար­գով) պա­տե­րազ­մում կարևորն այն է, որ Ադր­բե­ջա­նը պայ­քա­րում է տա­րած­քի ու հե­ղի­նա­կու­թյան հա­մար, իսկ այն­տեղ ապ­րող հա­յե­րը պայ­քա­րում են ի­րենց կյան­քի հա­մար:


Երկ­րորդ նպա­տա­կը ինձ հաս­կա­նա­լի է, այդ­պես ա­նում են բո­լո­րը: Իսկ ա­ռա­ջի­նը օ­տար է ինձ հա­մար: Ար­ցա­խում կյանքն ա­վե­լի սուրբ է, քան Ար­ցա­խի հո­ղը»։
ՈՒ վեր­ջին, ա­ռայժմ վեր­ջին հղու­մը հայ­կա­կան ֆուտ­բո­լի երևե­լիի կող­մից։ Ա­վե­լորդ ման­րա­մասն հա­մա­րեմ հղու­մը, որ խոս­քը Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի մա­սին է։ Աշ­խար­հի գեր­տե­րու­թյուն­նե­րից ե­րե­քի ղե­կա­վար­նե­րին, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րին Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի և «Ռո­մա­յի» կի­սա­պաշտ­պա­նի դի­մու­մը մեջ­բե­րում եմ ամ­բող­ջու­թյամբ։
«Մե­ծար­գո Վլա­դի­միր Պու­տին (Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գահ)
Մե­ծար­գո Է­մա­նուել Մակ­րոն (Ֆրան­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ)
Մե­ծար­գո Դո­նալդ Թրամփ (Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գահ)
ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ.
Ես պրո­ֆե­սիո­նալ մար­զիկ եմ, ով ներ­կա­յաց­նում է Հա­յաս­տա­նը և ով այս նա­մա­կը գրում է ծանր սր­տով:


Քա­նի որ աշ­խարհն ա­կա­նա­տես է Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող այս ան­նա­խա­դեպ և ող­բեր­գա­կան պա­տե­րազ­մին, թույլ տվեք իմ խո­րին ան­հան­գս­տու­թյունն ար­տա­հայ­տել և ա­սել.
Հայ­րե­նիքս գտն­վում է ի­րա­կան վտան­գի առջև:
Ար­դեն եր­կու շա­բաթ է, ինչ ըն­թա­նում են ծանր մար­տեր: Իմ հայ­րե­նի Ար­ցա­խը և Հա­յաս­տա­նը պաշտ­պան­վում են ագ­րե­սո­րի հար­ձա­կում­նե­րից:
Պաշտ­պա­նում ենք մեր գո­յու­թյան ի­րա­վուն­քը՝ ապ­րե­լու մեր պատ­մա­կան հո­ղում և պաշտ­պա­նե­լու քրիս­տո­նեու­թյան ժա­ռան­գու­թյու­նը և ար­ժեք­նե­րը:
Պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ուժգ­նա­ցումն ինձ մեծ ցավ է պատ­ճա­ռում: Ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րը Ստե­փա­նա­կեր­տում թի­րա­խա­վո­րում են դպ­րոց­ներ, ման­կա­պար­տեզ­ներ, հի­վան­դա­նոց­ներ և այլ քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­ներ:
Հր­թի­ռա­յին զեն­քե­րը օգ­տա­գործ­վում են խա­ղաղ բնակ­չու­թյան դեմ և հան­գեց­նում են մե­ծա­թիվ զո­հե­րի ու վի­րա­վոր­նե­րի: Այս ա­մե­նի հետևան­քով մենք կտես­նենք բա­զում խեղ­ված կյան­քեր և ճա­կա­տագ­րեր:


Սա պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն է:
Ձեր ու­շադ­րու­թյունն եմ հրա­վի­րում, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հան­գեց­րել է հու­մա­նի­տար ա­ղե­տի: Ա­վե­լին, այս ող­բեր­գու­թյան մեջ ի­րենց ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյունն ու­նեն տա­րա­ծաշր­ջա­նում գոր­ծող ար­տա­քին ու­ժե­րը:
Օ­տար վարձ­կան­նե­րը (ա­հա­բե­կիչ­նե­րը), մո­տե­ցել են Ռու­սաս­տա­նի և Եվ­րո­պա­կան միու­թյան սահ­ման­նե­րին, ին­չը սպառ­նա­լիք է հան­դի­սա­նում այդ եր­կր­նե­րի անվ­տան­գու­թյան հա­մար:
Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը միայ­նակ պայ­քա­րում են մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ:
Հան­դի­սա­նա­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­մա­կան դաշ­նա­կից­ներ և ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­ներ, դուք կա­րող եք մի­ջամ­տել և Ադր­բե­ջա­նին ստի­պել կանգ­նեց­նել այս կոր­ծա­նա­րար պա­տե­րազ­մը:
Երկ­րի զար­գաց­մա­նը մաս­նակ­ցե­լու փո­խա­րեն մեր ե­րի­տա­սարդ­նե­րը մա­հա­նում են ա­ռաջ­նագ­ծում:
Կոչ եմ ա­նում օգ­տա­գոր­ծել ձեր բո­լոր կա­րո­ղու­թյուն­նե­րը և դա­դա­րեց­նել մարդ­կա­յին այս ող­բեր­գու­թյու­նը ու կող­մե­րին վե­րա­դարձ­նել խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ:
Հար­գանք­նե­րով` Հեն­րիխ Մխի­թա­րյան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ