ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տղերք, կռիվ ենք տա­լու

Տղերք, կռիվ ենք տա­լու
06.10.2020 | 00:15

Հոկ­տեմ­բե­րի 7-ին ըն­կե­րա­կան դի­մա­կա­յու­թյան, հոկ­տեմ­բե­րի 11-ին ար­դեն Ազ­գե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան շր­ջա­նա­կում ֆուտ­բո­լի Հա­յաս­տա­նի ընտ­րա­նին մր­ցե­լու է նախ Ալ­բա­նիա­յի, ա­պա Վրաս­տա­նի ընտ­րա­նի­նե­րի հետ։


Մեր հա­վա­քա­կանն ար­դեն իսկ սկ­սել է մար­զում­նե­րը, վա­ղը նրան է միա­նա­լու հայ­կա­կան ֆուտ­բո­լի գերհ­զո­րը՝ Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը, ով մի ողջ Եվ­րո­պա գլ­խին ա­ռած՝ կռիվ է տա­լիս հա­նուն Ար­ցա­խի, իր շա­րու­նա­կա­կան օ­ժան­դա­կու­թյունն է բե­րում նրան։
Ե­րեկ հա­վա­քա­կա­նին միա­նա­լու էին Ա­լեք­սանդր Կա­րա­պե­տյանն ու Խո­րեն Բայ­րա­մյա­նը, գի­շե­րը ժա­մա­նե­լու էին Գևորգ Ղա­զա­րյա­նը, Անդ­րե Չա­լը­շը­րը, Կա­մո Հով­հան­նի­սյա­նը, Տիգ­րան Բար­սե­ղյանն ու Գե­ղամ Կա­դի­մյա­նը:
Ես միշտ հե­ռու եմ ե­ղել սպոր­տը քա­ղա­քա­կա­նաց­նող­նե­րից ու քա­ղա­քա­կա­նաց­նե­լուց, որ­քան էլ որ այն այդ նույն քա­ղա­քա­կա­նու­թյան բաղ­կա­ցու­ցիչ մասն է, ու հա­մոզ­ված եմ ե­ղել, հա­մոզ­ված եմ՝ հաղ­թա­նակն ու­ժե՛­ղը պի­տի տո­նի։


Քավ լի­ցի, ոչ մեկն էլ չի ու­զում բմ­բուլ գցած լի­նել ֆուտ­բո­լի մեր ընտ­րա­նու ուղ­ղու­թյամբ, բո­լորս էլ հրա­շա­լի գի­տենք նրա ու­ժեղ ու թույլ կող­մե­րը, գի­տենք ինչ խն­դիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նած, սա­կայն մի մեծ խնդ­րանք կա, ու այն բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն է՝ ճա­կա­տում գտն­վող մեր տղա­նե­րին ձեր հաղ­թա­նակն է պետք։ Քա­նի դեռ մեզ հար­կադր­ված պա­տե­րազ­մի մեջ ենք... էլ բան չեմ ա­սում, մնա­ցածն ինք­ներդ եք հաս­կա­նում։
Ե­թե ու­զում եք, վեր­ջում մի բո­նուս կա­րող ենք տալ. այս հան­դի­պում­նե­րից հե­տո կա­րող եք և ա­ռա­ջի­կա մի քա­նի խաղ տա­նուլ տալ, ե­թե ու­ժերդ չպա­տի ա­վե­լին ա­նե­լու։
Հա­վա­տա­ցեք՝ ըմ­բռ­նու­մով ենք մո­տե­նա­լու։
Այն­պես որ՝ ա­ռաջ։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 6231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ