ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Լի­վեր­պու­լին» քա­րու­քանդ ա­րած «Աս­տոն Վի­լան»

«Լի­վեր­պու­լին» քա­րու­քանդ ա­րած «Աս­տոն Վի­լան»
06.10.2020 | 00:14

Անցած հանգս­տ­յան օ­րե­րի խա­ղե­րից հե­տո ա­կում­բա­յին ֆուտ­բո­լա­յին Եվ­րո­պան առ­ժա­մա­նակ դա­դար է վերց­նում՝ աս­պա­րեզ մտ­նե­լու հնա­րա­վո­րու­թ­յուն տա­լով ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րին։ Գրանդ ա­կումբ­նե­րի հա­մար այս դա­դա­րը խո­շոր հաշ­վով, մի բան էլ խան­գա­րող հան­գա­մանք է, ո­րով­հետև դրանք ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են աշ­խար­հի տար­բեր հա­վա­քա­կան­նե­րում հան­դես ե­կող ֆուտ­բո­լիստ­նե­րի հա­մա­ձույլ, ին­չը, դա­դա­րի պայ­ման­նե­րում, հնա­րա­վո­րու­թ­յուն չի տա­լիս լր­ջո­րեն կենտ­րո­նա­նա­լու ա­կում­բա­յին հիմ­նախն­դիր­նե­րի վրա, թե­պետ ռե­զեր­վը դի­տար­կե­լու լավ հնա­րա­վո­րու­թ­յուն է։ Ինչևէ, ե­թե շատ պատ­կե­րա­վոր հա­մե­մա­տա­կա­նով դի­տար­կենք ի­րա­վի­ճա­կը, ե­ղա­ծը սույր ծայ­րե­րով ձող է, ո­րից ակն­կա­լե­լիք օ­գու­տը հա­րա­բե­րա­կա­նո­րեն այն­քան էլ մեծ բան չէ։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Երկ­րորդ ոչ-ո­քին գրան­ցեց ար­տագ­նա­յում «Ռե­նի հետ» մր­ցած «Ռեյմ­սը»՝ 2։2։ Ա­ռա­ջա­տա­րի այս սայ­թա­քու­մից իս­կույն օգտ­վեց «Ստ­րաս­բուր­գին» հյուր գնա­ցած ու 3։0 հաշ­վով ծն­կի բե­րած «Լի­լը», ո­րը 14 միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է՝ սոսկ ի հա­շիվ ա­վե­լի թույլ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։ Ա­ռա­ջին ե­ռյա­կը 13 միա­վո­րով եզ­րա­փա­կում է նա­խօ­րեին «Սենտ Է­տիե­նին» սե­փա­կան հար­կի տակ պար­տու­թյան մատ­նած «Լան­սը»՝ 2։0։
Ա­ռա­ջին եր­կու դի­մա­կա­յու­թյու­նում ու­նե­ցած վրի­պում­նե­րից հե­տո կար­ծես սո­վո­րա­կան խա­ղա­յին հուն է մտ­նում «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»։ Այս չոր­րորդ ա­նընդ­մե­ջը «Ան­ժի» նկատ­մամբ էր, ա­վե­լի շատ մեկ այլ մար­զաձևի՝ հո­կե­յին բնո­րոշ հաշ­վով՝ 6։1։ Դուբ­լի հե­ղի­նակ է դար­ձել Նեյ­մա­րը։ Ի դեպ այս 6։1 հա­շի­վը մեկ այլ ա­ռաջ­նու­թյու­նում էլ է ե­ղել, սա­կայն դրա մա­սին` իր ժա­մա­նա­կին ու իր տե­ղում։
10 միա­վո­րով միան­գա­մից չորս թիմ է հա­ջոր­դում այս քա­ռյա­կին, ու նրանց մեջ է մեզ հա­մար Ֆրան­սիա­յի ա­մե­նա­հայ­կա­կան թի­մը՝ «Մոն­պե­լիեն», ո­րը հյու­րըն­կա­լե­լիս նվա­զա­գույն հաշ­վով զի­ջել է «Նի­մին»։
Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում «Լիո­նի» ու «Մար­սե­լի» ու­նե­ցած դիր­քը թե­պետ մեզ լիո­վին կա­րող է ա­զա­տել նրանց մա­սին խո­սե­լուց, սա­կայն մենք դա չենք ա­նի հենց թե­կուզ միայն նրանց ու­նե­ցած վաս­տա­կը, քաշն ու կշի­ռը հաշ­վի առ­նե­լով։ Շա­րու­նա­կում է տհա­ճո­րեն զար­մաց­նել «Լիո­նը», ո­րը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի նա­խորդ խա­ղար­կու­թյու­նում պար­զա­պես փայ­լում էր։ Ինչ­պես նա­խորդ եր­կու խա­ղում, այն այս ան­գամ էլ չկա­րո­ղա­ցավ միա­վո­րից ա­վելի վաս­տա­կել, ու սա չնա­յած նրան, որ սկ­սած 19-րդ րո­պեից «Մար­սե­լը» տա­սը հո­գով էր խա­ղում։ Հաշ­վի առ­նե­լով այս հան­գա­ման­քը, «Լիո­նի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում գրանց­ված ար­դյուն­քը, ինչ խոսք, նրա ակ­տի­վում պի­տի գրան­ցել, սա­կայն չմո­ռա­նանք, որ սա նրա էլ եր­րորդ ա­նընդ­մեջ խաղն էր, որ­տեղ մեկ միա­վո­րից ա­վե­լի չի կա­րո­ղա­նում վաս­տա­կել։

ԱՆԳ­ԼԻԱ
Չոր­րորդ տու­րից հե­տո պրե­միեր լի­գան պար­տու­թյուն չկ­րած, միա­վոր չկոր­ցրած ար­դեն եր­կու թիմ ու­նի` «Է­վեր­տոնն» ու «Աս­տոն Վի­լան», ու թե­պետ վեր­ջի­նիս ա­րածն է ան­վի­ճե­լիո­րեն ա­վե­լի տպա­վո­րիչ, այ­դու­հան­դերձ սկ­սենք ա­ռա­ջի­նից։ Կառ­լո Ան­չե­լո­տիի սա­նե­րը տա­րել են չոր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն ու 12 միա­վո­րով միանձ­նյա գլ­խա­վո­րում են ա­ղյու­սա­կը։ Այս ան­գամ նրանց զոհն է ե­ղել «Բրայ­տո­նը»՝ 4։2։ Ան­չե­լո­տիի ձե­ռամբ ան­ցած տար­վա­նից հիմ­նա­վոր փո­փոխ­ման են­թարկ­վող «Է­վեր­տո­նի» ա­րա­ծին հնա­րա­վո­րինս սեղմ ենք անդ­րա­դառ­նում, քան­զի շտա­պում ենք վայր­կյան ա­ռաջ անց­նել «Աս­տոն Վի­լա»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյա­նը։
Ինչ է ե­ղել այս­տե՞ղ։
Էլ ի՛նչ պի­տի լի­ներ։
«Աս­տոն Վի­լան» վերց­րել ու իր թվով եր­րորդ խա­ղում բա­ռա­ցիո­րեն քեր­թել է մինչ այդ միա­վոր չկորց­րած, պար­տու­թյուն չկ­րած, երկ­րի գոր­ծող չեմ­պիոն «Լի­վեր­պու­լին»։ Նկա­տենք, որ ար­դեն ա­ռա­ջին խա­ղա­կե­սից հե­տո խայ­տա­ռակ հա­շիվ է ե­ղել լու­սա­տախ­տա­կին՝ 4։1։ Լի­վեր­պու­լյան թի­մի ֆուտ­բո­լա­սեր­նե­րի ա­ղոտ հույ­սը, թե հան­դեր­ձա­րա­նից դուրս կգա ո­րա­կա­պես նոր «Լի­վեր­պուլ», այդ­պես էլ ա­ղոտ հույս է մնա­ցել։ Կլո­պի սա­նե­րը երկ­րոր­դում էլ են «հա­վուր պատ­շա­ճի ջա­նա­ցել» ու պարտ­վել են 1։3 հաշ­վով։ Ար­դյուն­քում՝ 7։2 հաշ­վով պար­տու­թյուն, որն ան­գամ մի փութ մեղ­րով չես կլ­լի։
Սա­կայն կու­րյո­զա­յին հաշ­վով ա­ռանձ­նա­ցած սույն դի­մա­կա­յու­թյու­նը ֆուտ­բո­լա­սե­րին ին­ֆարկ­տի հասց­րած միակ մր­ցակ­ցու­թյու­նը չի ե­ղել, օ­րը խե­լա­հեղ էր և «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Տո­տեն­հեմ» դի­մա­կա­յու­թյան մաս կազ­մած երկ­րորդ թի­մի ու հատ­կա­պես նրա մար­զիչ Ժո­զե Մոու­րի­նիո­յի հա­մար։ Իր նախ­կին թի­մի նկատ­մամբ տո­նած 6։1 խայ­տա­ռակ հաշ­վով հաղ­թա­նա­կը հաս­տատ նրան մո­ռա­նալ է տվել վեր­ջին տա­րի­նե­րի վայ­րի­վե­րում­նե­րը, ո­րոնք կա­մա թե ա­կա­մա մտա­ծել էին տա­լիս պոր­տու­գա­լա­ցու դա­րաշր­ջա­նի մայ­րա­մու­տի մա­սին։
Պրե­միեր լի­գա­յի մյուս խե­լա­հեղ «ան­հա­մու­թյունն» ար­ձա­նագր­վել է «Լես­տեր»-«Վեստ Հեմ» առ­ճա­կա­տու­մում, որ­տեղ մինչ այդ պար­տու­թյուն չու­նե­ցած, միա­վոր չկորց­րած տան­տե­րե­րը, ընդ ո­րում սե­փա­կան հար­կի տակ, բա­վա­կա­նին ա­նակն­կալ զի­ջել են «Վեստ Հե­մին»։ Կա­մե­նանք, թե ոչ, այս պար­տու­թյան ար­մատ­նե­րը պի­տի ակ­ներևո­րեն տես­նենք նա­խորդ տու­րում «Ման­չեստր Սի­թիին» թի­մի հասց­րած պար­տու­թյան մեջ՝ նկա­տի ու­նե­նա­լով թե՛ ու­ժե­րը մինչ վերջ դնե­լը, թե՛ հաղ­թա­նա­կի բե­րած էյ­ֆո­րիան։ Ֆուտ­բո­լը, ա­յո, բա­րե­կամ­ներս, այդ­պի­սին է. կա­րող ես գե­րա­զանց ար­դյուն­քի հաս­նել միան­գա­մայն չս­պաս­ված տե­ղում, նույն «հա­ջո­ղու­թյամբ» կա­րող ես տա­նուլ տալ նույն­քան չս­պաս­ված տե­ղում։ ՈՒ քա­նի որ հի­շե­ցինք ման­չեստ­րյան ա­կում­բը, ա­սենք՝ ար­տագ­նա­յում մր­ցել է ա­ռաջ­նու­թյան նո­րեկ «Լիդ­սի» հետ ու բա­վա­րար­վել մեկ միա­վոր վաս­տա­կե­լով՝ 1։1։ Հա­վե­լենք, որ Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը ե­րեք խա­ղից հե­տո չորս միա­վո­րով 14-րդ տե­ղում են, ինչն ան­հե­թե­թու­թյուն է թի­մի ու­նե­ցած պո­տեն­ցիա­լի պա­րա­գա­յում։
Նշենք ևս եր­կու թի­մի հան­դիպ­ման ար­դյունք։ «Ար­սե­նա­լը» 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Շե­ֆիլ­դին» ու 9 միա­վո­րով «Աս­տոն Վի­լա­յի», «Լես­տե­րի», «Լի­վեր­պու­լի» ըն­կե­րակ­ցու­թյան մաս կազ­մել՝ դիր­քա­վոր­վե­լով 2-5-րդ հո­րի­զո­նա­կան­նե­րում։
Նույն­պի­սի քա­ռյա­կի մաս է կազ­մել և «Կրիս­տալ Պա­լա­սին» սե­փա­կան հար­կի տակ 4։0 հաշ­վով հաղ­թած «Չել­սին»։ «Ազն­վա­կան­ներն» ու­նեն յոթ միա­վոր։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Զար­մա­նա­լի զու­գա­դի­պու­թյամբ նա­խորդ մր­ցաշր­ջա­նի ա­ռա­ջին ե­ռյա­կը կազ­մած ե­րեք թի­մերն էլ մր­ցա­կից­նե­րին հաղ­թել են՝ խփե­լով չոր­սա­կան գն­դակ։ 4։0 հաշ­վով են ա­վար­տել հան­դի­պում­նե­րը Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ու «Լայպ­ցի­գը»։ Ա­ռա­ջի­նը պար­տու­թյան է մատ­նել «Ֆոր­տու­նա­յին», երկ­րոր­դը՝ «Շալ­կեին»։
Ի տար­բե­րու­թյուն հաղ­թած այս եր­կու­սի, ան­հա­մե­մատ ծանր հան­դի­պում է ու­նե­ցել Մյուն­խե­նի «Բա­վա­րիան», ո­րը դժ­վա­րու­թյամբ է կոտ­րել «Հեր­տա­յի» դի­մադ­րու­թյու­նը։ Հաղ­թա­կան գո­լը բա­վա­րա­ցի­նե­րը խփել են 11-մետ­րա­նո­ցից, մր­ցա­վա­րի եզ­րա­փա­կիչ սու­լո­ցից վայր­կյան­ներ ա­ռաջ։ Ի դեպ ինչ­պես այս, այն­պես էլ մյուն­խեն­ցի­նե­րի մյուս ե­րեք գո­լի հե­ղի­նա­կը Ռո­բերտ Լևան­դովս­կին է։
Նա­խորդ տու­րում «Բա­վա­րիա­յի» հետ ու­նե­ցած հաղ­թա­կան հան­դի­պումն ակն­հայ­տո­րեն շատ ուժ էր խլել «Հո­ֆեն­հայ­մից», որն ար­տագ­նա­յում հար­կադր­ված է ե­ղել զի­ջե­լու «Այ­նտ­րախ­տին»՝ 1։2։ Հենց «Այ­նտ­րախտն» էլ «Լայպ­ցի­գի» ու «Աուգս­բուր­գի» հետ (ար­տագ­նա­յում զրո­յա­կան ոչ-ո­քիով է ա­վար­տել «Վոլ­ֆս­բուր­գի» հետ մր­ցակ­ցու­թյու­նը) յոթ միա­վո­րով կազ­մել է բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջին ե­ռյա­կը, ո­րին վեց միա­վո­րով հա­ջոր­դում է Մյուն­խե­նի «Բա­վա­րիա»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա»-«Հո­ֆեն­հայմ»-«Վեր­դեր» քա­ռյա­կը։

Ի­ՏԱ­ԼԻԱ
9-ա­կան միա­վո­րով սկու­դե­տեն գլ­խա­վո­րում են «Ա­տա­լան­տան» ու «Մի­լա­նը»։ Ա­ռա­ջի­նը հեր­թա­կան խո­շոր հաղ­թա­նակն է տո­նել (Բեր­գա­մոն ներ­կա­յաց­նող թի­մի զոհն է ե­ղել «Կա­լյա­րին»՝ 5։2), երկ­րոր­դը ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Սպե­ցիա­յի» նկատ­մամբ։
Հաղ­թա­կան այս եր­կյա­կին կա­րող էին ըն­կե­րակ­ցել «Վե­րո­նան» ու «Նա­պո­լին», սա­կայն ա­ռա­ջինն ար­տագ­նա­յում զի­ջել է «Պար­մա­յին»՝ 0։1։ Ինչ վե­րա­բե­րում է երկ­րոր­դին, նախ հե­տաձգ­վել է նրա հան­դի­պու­մը «Յու­վեն­տու­սի» հետ, երկ­րորդ՝ ոչ մեկն էլ չի հա­մար­ձակ­վի նա­խա­պես նման հա­մար­ձակ ար­դյունք կան­խա­տե­սել՝ նկա­տի ու­նե­նա­լով թու­րին­ցի­նե­րի հզո­րու­թյու­նը։ Ինչևէ։
«Ա­տա­լան­տա»-«Մի­լան» տան­դե­մին հա­ջոր­դում է 7-ա­կան միա­վոր ու­նե­ցող մեկ այլ եր­կյակ։ «Սա­սուո­լոն» սե­փա­կան հար­կի տակ տպա­վո­րիչ հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Կրո­տո­նեին»՝ 4։1, հյու­րըն­կալ­վե­լիս «Ին­տե­րը» չի կա­րո­ղա­ցել հաղ­թա­կան հաշ­վին տեր կանգ­նել «Լա­ցիո­յի» հետ պայ­քա­րում՝ 1։1
Հի­շա­տա­կենք ար­տագ­նա­յում «Ռո­մա­յի» հաղ­թա­նա­կը «ՈՒ­դի­նե­զեի» նկատ­մամբ՝ 1։0։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
«Լևան­տեի» նկատ­մամբ Մադ­րի­դի «Ռեա­լի» ար­տագ­նա հաղ­թա­նա­կը՝ 2։0, «ար­քա­յա­կա­նին» հա­նեց ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան, սա­կայն այն միայն այս պա­հի դրու­թյամբ է միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյուն, քան­զի ե­րեք խա­ղից հե­տո յո­թա­կան միա­վոր ու­նե­ցող «Բար­սե­լոնն» ու «Սևի­լիան» հաղ­թա­նա­կի դեպ­քում կա­րող են միա­վոր­նե­րով հա­վա­սար­վել «սե­րուց­քա­յին­նե­րին»։ Ի դեպ, այս եր­կու­սը ի­րար հետ էին մր­ցում այս հան­գս­տյան օ­րե­րին, ու այդ դի­մա­կա­յու­թյու­նը կող­մե­րից և ոչ մե­կին ա­ռա­վե­լու­թյուն չբե­րեց։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­ռա­ջին տա­սը րո­պե­նե­րին փո­խա­նա­կած մե­կա­կան գն­դակն այդ­պես էլ հե­տա­գա զար­գա­ցում չու­նե­ցավ, թե­պետ ար­ձա­նագր­ված ոչ-ո­քին չի խո­սում ի վնաս հան­դիպ­ման լար­վա­ծու­թյան։
Մադ­րի­դի «Ռեա­լին» 9 միա­վո­րով ան­մի­ջա­պես հա­ջոր­դում է «Բե­տի­սը», ո­րը հյուրն­կալ­վե­լիս լավ էլ հեշ­տու­թյամբ լու­ծեց «Վա­լեն­սիա­յի» հար­ցե­րը՝ պար­տու­թյան մատ­նե­լով հար­մա­րա­վետ 2։0 հաշ­վով։ Հա­ջորդ եր­կու թի­մե­րը «Ռեալ Սո­սիե­դադն» ու «Վի­լիա­ռեալն» են։ Ա­ռա­ջի­նը սե­փա­կան հար­կի տակ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կեց մինչ այդ ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում գտն­վող «Խե­տա­ֆեի» դար­պա­սը՝ նրան թող­նե­լով ու­նե­ցած յոթ միա­վո­րով, իսկ ա­հա «Վի­լիա­ռեա­լը», ո­րը, ի դեմս «Աթ­լե­տի­կո­յի», ու­ներ ան­հա­մե­մատ հզոր մր­ցա­կից, կա­րո­ղա­ցավ զրո­յա­կան ոչ-ո­քի խա­ղալ ու չա­փա­զանց ար­ժե­քա­վոր միա­վոր վաս­տա­կել։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ