ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հա­մոզ­ված ենք, որ այս ան­գամ ևս հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու»

«Հա­մոզ­ված ենք, որ այս ան­գամ ևս հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու»
02.10.2020 | 01:47

Իմ հար­գե­լի գոր­ծըն­կեր Ա­րամ ՈՒ­գու­ջյա­նի պատ­րաս­տած նյու­թից տե­ղե­կա­նում ենք, որ ա­զատ ո­ճի ըմբ­շա­մար­տի մե­ծա­հա­սակ­նե­րի 2019 թ. Եվ­րո­պա­յի չեմ­պիոն, 20-ա­մյա մա­սիս­ցի Ար­սեն Հա­րու­թյու­նյա­նը «Հայ­դուկ» կա­մա­վո­րա­կան ջո­կա­տի հետ մեկ­նել է Ար­ցախ: Ջո­կա­տի հրա­մա­նա­տար­ներն են նրա հայ­րը` Կա­րեն Հա­րու­թյու­նյա­նը և Կա­րեն Ռա­շո­յա­նը: Ջո­կա­տի կազ­մում է նաև մա­սիս­ցի հրա­մա­նա­տար Սա­յադ Հայ­րա­պե­տյա­նը:


«Հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու: Ա­մեն ինչ ա­նե­լու ենք, որ հաղ­թենք: Աստ­ված պա­հա­պան մեզ բո­լո­րիս: Հաղ­թա­նա­կով հետ ենք գա­լու»,- ա­սել է մեր տա­ղան­դա­վոր ըմ­բիշ Ար­սեն Հա­րու­թյու­նյա­նը, ով դեռ սեպ­տեմ­բե­րի 28-ին ա­րել էր հետևյալ գրա­ռու­մը. «Ցան­կա­ցած հայ հի­մա սր­տի տրո­փյու­նով սպա­սում է հրա­մա­նի։ Հա­մո­յի և Սա­յա­դի հա­մա­տեղ ջան­քե­րով 2016-ի ապ­րի­լի 3-ին ստեղծ­ված կա­մա­վո­րա­կան­նե­րի «Հայ­դուկ» ջո­կա­տը, իր հրա­մա­նա­տար­ներ Կա­րեն Հա­րու­թյու­նյա­նի, Կա­րեն Ռա­շո­յա­նի, Սա­յադ Հայ­րա­պե­տյա­նի և 350 կա­մա­վո­րա­կան­նե­րի հետ, սպա­սում է հրա­մա­նի, որ­պես­զի, ես էլ նրանց հետ, միա­սին մեկ­նենք ա­ռաջ­նա­գիծ։ Ար­ցա­խը մերն է, իսկ այն, ինչ ի­րեն­ցը չէ, չեն կա­րո­ղա­նա­լու զեն­քով վերց­նել։ Մեր ժո­ղովր­դին էլ կոչ եմ ա­նում միաս­նա­կան լի­նել, քա­նի որ մեր հա­մախ­մբ­վա­ծու­թյու­նը, հաղ­թա­նա­կի գրա­վա­կան լի­նե­լուց բա­ցի, ա­ռա­վել հզոր զենք է, քան ա­զե­րի­նե­րի մի­լիար­դա­վոր դո­լար­ներ ար­ժե­ցող զի­նա­տե­սակ­նե­րը։
Ան­կախ ա­մեն ին­չից, այս պա­հին մեր ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը մեր սահ­մանն է, մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը։ Հաղ­թե­լու գրա­վա­կա­նը նախ և ա­ռաջ ո­գին է, ին­չը և առ­կա է մեր զին­վոր­նե­րի մեջ. «Մենք ձեզ հետ պատ­րաստ ենք գնա­լու մինչև վերջ»։


Նաև խո­րին ցա­վակ­ցու­թյունս եմ հայտ­նում մեր պե­տա­կան սահ­մա­նը պաշտ­պա­նե­լիս զոհ­ված հե­րոս­նե­րի ըն­տա­նիք­նե­րին։ Աստ­վա՛ծ պա­հա­պան Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյուն­նե­րին, մեր զին­վոր­նե­րին, սպա­նե­րին և հայ ժո­ղովր­դին:
Հա­մոզ­ված ենք, որ այս ան­գամ ևս հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու։ Կանք, պի­տի լի­նենք ու դեռ շա­տա­նանք։
Աստ­ված պա­հա­պան բո­լո­րիս»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ