Երեկ ուշ երեկոյան կայացած «Մարսել»-«Սենտ Էտիեն» դիմակությամբ ֆրանսիական ֆուտբոլի առաջին դիվիզիոնը կամ Լիգա-1-ը ամբողջացրեց երրորդ տուրը՝ մրցաշարային աղյուսակը բերելով ավարտուն, ամփոփ տեսքի։ Այդ հանդիպման ելքից կախված, ընդ որում նրանցից ցանկացածի հաղթանակի պարագայում, Լիգա-1-ը կարող էր ունենալ միանձնյա առաջատար, այլապես կողմերը յոթական միավորով կընկերակցեին աղյուսակը գլխավորող «Ռենին», «Մոնակոյին», «Լիլին»։
Նախորդ երկու օրը պակաս անցկացրած հանդիպումները լրացրին «Մոնպելիե»-«Լիոն», «Պարի Սեն Ժերմեն»-«Մեց» զույգերը։ Առաջինը, որի մարզիչն է մեր հայրենակից Միշել Տեր-Զաքարյանը, 2։1 հաշվով պատության է մատնել անցած Չեմպիոնների լիգայում գերազանց խաղ ցուցադրած «Լիոնին»։ «Մոնպելիեն» վեց միավորով հինգերորդ հորիզոնականում է։ Ինչ վերաբերում է մյուս դիմակայությանը, «մայրաքաղաքայինները» շատ ծանր հանդիպում են անցկացրել ու միայն հավելյալ ժամանակում են գրավել հյուրերի դարպասը՝ կարողանալով տեր դառնալ առաջին երեք միավորին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ