ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր հրա­մա­յա­կան­նե­րով նոր ժա­մա­նակ­նե՞ր

Նոր հրա­մա­յա­կան­նե­րով նոր ժա­մա­նակ­նե՞ր
08.09.2020 | 00:37

«Բար­սե­լո­նից» Մե­սիի հե­ռա­նա­լու սկան­դա­լա­յին պատ­մու­թյու­նը կար­ծես թե ա­վարտ­վեց։ Հա­մե­նայն դեպս, ա­ռա­ջի­կա մեկ տար­վա հա­մար այն քն­նար­կու­մից դուրս թե­մա է։ Ֆուտ­բո­լիս­տի նման ո­րոշ­ման դր­դա­պատ­ճառ ե­ղան ա­կում­բի հետ ու­նե­ցած պայ­մա­նագ­րի մեջ նե­րա­ռած մանր ու մեծ խո­րա­ման­կու­թյուն­նե­րը, ո­րոնք ֆուտ­բո­լա­յին գե­րաստ­ղին հար­կադ­րե­ցին մնալ «ոս­կե» թա­կար­դում։ Սա­կայն մնա­լու այս հար­կադ­րան­քի մեջ լուրջ փաս­տարկ կա, ո­րը բնու­թագ­րում է Մե­սիի կեր­պա­րի բա­րո­յա­կան ու ա­կում­բի նա­խա­գա­հի ան­բա­րո­յա­կան լի­նե­լը։ Նկա­տի ու­նենք, որ ար­գեն­տի­նա­ցին գե­րա­դա­սեց դա­տա­կան վի­ճար­կում­նե­րի մեջ չմտ­նել ա­կում­բի հետ, իսկ Բար­տո­մեուն հա­վա­տա­րիմ չմ­նաց տղա­մար­դու իր տված խոս­քին։
Ո՞րն էր «ոս­կե» թա­կար­դում Մե­սիին պա­հե­լու խո­րա­ման­կու­թյու­նը։
Հենց այն ին­չը, որ դր­ված էր նրան ձեռք բե­րե­լու հա­մար պա­հանջ­վող գնի մեջ։ Որ­քան էլ նավ­թի հետ ե­կած փող, այ­նուա­մե­նայ­նիվ, 700 մի­լիոն եվ­րոն շո­շա­փե­լի գու­մար ե­ղավ ֆուտ­բո­լա­յին շեյ­խե­րի հա­մար։


Մե­սիի հայ­տն­վե­լը մար­զա­բա­զա­յում սպաս­վում էր շա­բաթ. այդ օ­րը նա գա­լու էր կո­րո­նա­վի­րու­սի թեստ հանձ­նե­լու։ Բա­ցա­սա­կան ար­դյուն­քի դեպ­քում ֆուտ­բո­լիս­տը մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում ստա­նա­լու էր թի­մի մար­զում­նե­րին մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն, իսկ առջևում ար­դեն պլա­նա­վոր­ված հան­դի­պում­ներ կան (12-ին՝ եր­րորդ դի­վի­զիո­նը նե­րկա­յաց­նող «Խիմ­նաս­տի­կի», 16-ին՝ սե­կուն­դա­յում հան­դես ե­կող «Ժի­րո­նա­յի» հետ, իսկ ար­դեն սեպ­տեմ­բե­րի 27-ին Ռո­նալդ Կու­մա­նի սա­նե­րի 2020-2021 մր­ցաշր­ջա­նի ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան հան­դի­պումն է «Վի­լիա­ռեա­լի» հետ), ո­րոնք ցույց են տա­լու թի­մի պատ­րաստ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը։
Լավ, Մե­սին է, չե­կավ շա­բաթ, կգա եր­կու­շաբ­թի, ու դրա­նից հե­ղա­փո­խու­թյու­նը չի տու­ժի. ի­րեն էլ հաս­կա­նանք. ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյան հետ ե­ղա­ծը հո­գե­բա­նո­րեն մար­սել է պետք; Իսկ այս ըն­թաց­քում Կու­մանն ար­դեն իսկ ձեռ­նա­մուխ է ե­ղել թի­մի պա­րապ­մունք­նե­րի անց­կաց­մա­նը, ո­րը բա­վա­կա­նին «թրատ­ված» կազմ ու­նի։ Այս­պես, ֆուտ­բո­լիստ­նե­րի մի մա­սը Ազ­գե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան շր­ջա­նակ­նե­րում մեկ­նել է ազ­գա­յին հա­վա­քա­կան­ներ, իսկ Լուիս Սուա­րե­սին ու Ար­թու­րո Վի­դա­լին նոր գլ­խա­վոր մար­զի­չը զր­կել է պա­րապ­մունք­նե­րին մաս­նակ­ցե­լուց, քա­նի որ դրա հա­մար ու­նի ա­վե­լի քան ծան­րակ­շիտ պատ­ճառ. ա­ռա­ջի­նը գնում է «Յու­վեն­տուս», երկ­րոր­դը՝ «Ին­տեր»։


Բնա­կա­նա­բար, Կու­մա­նը ձեռ­քե­րը ծա­լած նս­տած չէ, փնտ­րում է Մե­սիի հա­մար նոր խա­ղըն­կեր­ներ։ Սուա­րե­սի տե­ղի հա­մար նա նկա­տի ու­նի Մեմ­ֆիս Դե­պա­յին, ով ան­ցած մր­ցաշր­ջա­նում փայ­լուն մր­ցե­լույթ­ներ ու­նե­ցավ ֆրան­սիա­կան «Լիո­նում», իսկ Վի­դա­լին հա­վա­նա­բար կգա փո­խա­րի­նե­լու Ժոր­ժի­նիո Վեյ­նալ­դու­մը «Լի­վեր­պու­լից»։ Այս­տեղ մի նուրբ դի­տարկ­ման վրա մար­զա­սե­րի ու­շադ­րու­թյու­նը սևե­ռենք. Մե­սիին հարկ կլի­նի ի­րեն քաջ հայտ­նի լա­տի­նաա­մե­րի­կյան զույ­գի փո­խա­րեն լե­զու «թր­ջել» Նի­դեր­լանդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Չմո­ռա­նանք, որ Կու­մանն էլ է այդ երկ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ։


Նոր հրա­մա­յա­կան­նե­րով նոր ժա­մա­նակ­նե՞ր են Մե­սիի հա­մար։
Նրա ֆուտ­բո­լա­յին քաշն ու կշի­ռը նկա­տի ու­նե­նա­լով՝ թերևս ոչ, թե­պետ, կա­մե­նաս, թե ոչ, մի չա­փից դուրս ռեալ ի­րո­ղու­թյուն է դան­դաղ ռում­բի պես սկ­սում գոր­ծել; Ա­վե­լի շուտ՝ ար­դեն իսկ սկ­սել է գոր­ծել։ Ժա­մա­նակ­ներն անց­նում են, ֆուտ­բո­լա­յին տա­րիքն ա­վե­լի ու ա­վե­լի է մո­տե­նում սահ­մա­նա­յի­նին։ Ի­հար­կե, նրա հան­ճա­րը նկա­տի ու­նե­նա­լով՝ ոչ մեկն էլ չի հա­մար­ձակ­վի ժա­մա­նա­կա­յին այդ չափ­ման հս­տակ սահ­ման­նե­րը նշել, բայց դե...

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ