ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սկսե­ցի՜նք, թե­պետ ա­ռանց սկ­սե­լու էինք սկ­սել

Սկսե­ցի՜նք, թե­պետ ա­ռանց սկ­սե­լու էինք սկ­սել
08.09.2020 | 00:35

Մեկ­նար­կել է հա­վա­քա­կան­նե­րի մա­կար­դա­կով այս տար­վա ա­մե­նա­խո­շոր ֆուտ­բո­լա­յին հան­դի­սու­թ­յու­նը՝ Ազ­գե­րի լի­գան։ Ար­դեն իսկ ա­ռիթ ենք ու­նե­ցել գրե­լու, որ C խմ­բում հան­դես ե­կող մեր ընտ­րա­նու հա­մար այն հա­մա­տեղ­վեց բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հայ լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ­նե­րից մե­կի՝ Հեն­րիխ Մխի­թա­ր­յա­նի վրա կազ­մա­կերպ­ված գրո­հով։

Հար­կավ գի­տեք՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով մար­զա­կան ոչ բա­վա­րար մա­կար­դա­կը, ֆուտ­բո­լիս­տը մեր­ժել էր ընտ­րա­նու հա­վա­քին մաս­նակ­ցե­լու հրա­վե­րը, ին­չը վի­րա­վո­րել էր ո­մանց «հայ­րե­նա­սի­րա­կան» զգաց­մունք­նե­րը, ու մոն­ղոլ-թա­թա­րա­կան ար­շա­վան­քի հան­գույն փոր­ձել էին անց­նել նրա վրա­յով՝ մերժ­ման մեջ տես­նե­լով ոչ այն­քան օ­բյեկ­տիվ ի­րո­ղու­թյուն­ներ, որ­քան անձ­նա­կան հո­ղի վրա վի­րա­վոր­վա­ծու­թյան տար­րեր։
Օ­բյեկ­տիվ լի­նենք. ե­թե նման բան էլ կա, Մխի­թա­րյանն ըն­դա­մենն իր ար­ժա­նա­պատ­վու­թյունն է հեր­թա­կան ան­գամ հա­վաս­տել՝ թեր­մաց­քին ա­ռար­կայ­նո­րեն ցույց տա­լով, որ բա­րո­յա­կան մար­դու հա­մար բա­րո­յա­կա­նու­թյուն ու­նե­նա­լը պար­տա­դիր է։ Ա­յո, նա մեր­ձա­վո­րին պաշտ­պա­նու­թյան տակ վերց­նե­լու բո­լոր ի­րա­վունք­ներն ու­ներ՝ այն էլ մոր նման սր­բազ­նա­գույն ան­ձի պա­րա­գա­յում, ու ոչ մե­կի գոր­ծը չէ դա­տա­վո­րի դե­րի մեջ մտ­նե­լը։ Բա­վա­րար­վենք այս­քա­նով, դառ­նանք Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի հետ ու­նե­ցած խա­ղին։
Պարտ­վել ենք։
Ա­սել թե հան­դիպ­ման ելքն ա­նակն­կալ էր, նշա­նա­կում է բա­ցար­ձա­կա­պես գա­ղա­փար չու­նե­նալ հայ­կա­կան ֆուտ­բո­լում առ­կա վի­ճա­կից։ Հնա­րա­վոր դի­մա­դար­ձու­թյան փորձ-ար­դա­րա­ցու­մը, թե մեր դար­պա­սի եր­կու գրա­վումն էլ տան­տե­րե­րը հա­ջո­ղեց­րել են 11-մետ­րա­նո­ցից ի­րա­կա­նաց­ված տու­գա­նա­յին­նե­րով, ման­կա­միտ կհն­չի, ո­րով­հետև այդ 11-մետ­րա­նոց­ներն էլ խա­ղի բաղ­կա­ցու­ցիչ են, և հե­տո այն­պես չէ, թե մենք մեր խփած գո­լը խա­ղա­յին այլ ի­րա­վի­ճա­կից ենք ի­րաց­րել։
Ե­թե բա­նը հա­սավ մեր խփա­ծը որ­պես փաս­տարկ բե­րե­լուն, ստիպ­ված պետք է հի­շեց­նենք, որ տան­տե­րե­րը վայր­կյան-վայր­կյան սպա­սում էին խա­ղա­վար­տի մա­սին ազ­դա­րա­րող սու­լի­չի ձայ­նին, ու այդ գո­լը բաց թող­նե­լը նրանց կող­մից ըն­դա­մե­նը զգո­նու­թյու­նը կորց­նե­լու հետևանք էր, որն ար­դեն ոչն­չով չէր կա­րող ազ­դել հան­դիպ­ման ել­քի վրա։ Այն­պես որ, ինչ էլ ա­սեն ու գրեն, խա­ղի մա­սին ա­մե­նա­ռեալ ու սթափ գնա­հա­տա­կանն ար­դեն իսկ տր­վել է, ու այդ տվո­ղը մեր ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զիչ Կա­պա­րոսն է իր այն հա­վաստ­մամբ, թե հան­դի­պու­մը կա­րող էր միան­գա­մայն այլ ելք ու­նե­նալ։
Ճշ­մա­րիտ խոս­քեր, ճշ­մա­րիտ գնա­հա­տա­կան։
Ի­հար­կե հան­դի­պու­մը կա­րող էր միան­գա­մայն այլ ելք ու­նե­նալ, ե­թե հյու­սիս­մա­կե­դո­նա­ցի­ներն այդ եր­կու գո­լը խփած չլի­նեին, ու միայն մենք գոլ հե­ղի­նա­կած լի­նեինք։ Հան­դիպ­ման հնա­րա­վոր ել­քի վե­րա­բե­րյալ այլ տար­բե­րակ­ներ էլ կա­րե­լի է վկա­յա­կո­չել, սա­կայն այդ ա­մե­նը կլի­նի ի­րա­կա­նու­թյու­նը թող­նել մի կողմ ու տր­վել ե­թե-նե­րով խա­ղին։ Մինչ­դեռ ի­րա­կա­նու­թյունն այն է, ինչ ե­ղել է, կա։
Ան­ցած ժա­մա­նա­կը թո­ղած մի կողմ՝ հարց՝ այս կազ­մով կա­րո՞ղ ենք հաս­նել հա­ջո­ղու­թյան, ան­գամ ե­թե Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի նման հա­վա­քա­կա­նաս­տեղծ ֆուտ­բո­լիս­տին էլ նե­րա­ռենք թի­մի հենք։
Պա­տաս­խան՝ մեկ եր­կու լո­կալ հան­դիպ­ման մա­կար­դա­կով` գու­ցե, ամ­բող­ջու­թյան մեջ՝ ոչ։
Նա­յեք երկ­րի ա­ռաջ­նու­թյան մաս­նա­կից թի­մե­րի կազ­մը։
Այն­տեղ ով­քե՞ր են չե­ղած ո­րա­կի մեջ ո­րա­կի պատ­րանք ստեղ­ծող­նե­րը։
Կեց­ցեք, հրա­վիր­ված ֆուտ­բո­լիստ­նե­րը։
Այս պա­րա­գա­յում՝ ան­կախ մաշ­կի ու­նե­ցած գույ­նից։
Իսկ մտա­ծել, թե մեր պա­րա­գա­յում մաշ­կի գույ­նով է պայ­մա­նա­վոր­ված ֆուտ­բո­լիս­տի լավ կամ վատ խա­ղա­լը ու փոր­ձել ազ­գա­յին ընտ­րա­նու հնա­րա­վոր «գու­նա­փոխ­ման» ճա­նա­պար­հով հաս­նել նրա խա­ղա­յին ո­րա­կի բարձ­րաց­մա­նը, ոչ ա­վել-ոչ պա­կաս հա­վա­սա­րա­զոր է Սփյուռ­քի հար­ցե­րով հանձ­նա­կա­տար Զա­րեհ Սի­նա­նյան լի­նե­լուն. ա­սել է թե` բուն խնդ­րի լու­ծու­մը թո­ղած՝ տր­վել ան­կա­պու­թյուն­ներ բլ­թաց­նե­լուն։
Մեր ֆուտ­բո­լին սթափ հա­յացք է պետք։
Նույն «Նե­մեց Ռու­բո­յի» ժա­մա­նակ­նե­րից ոտ­քի կանգ­նե­լու փորձ կա­տա­րող հայ­կա­կան ֆուտ­բո­լը այդ նույն «Նե­մեց Ռու­բո­յի» տի­րա­պետ­ման իքս ծա­մա­նա­կա­հատ­վա­ծից մենք տվե­ցինք փու­ռը, երբ ֆուտ­բո­լի մա­սին սկ­սե­ցին դա­տել որ­պես քա­ղա­քա­կան կա­տե­գո­րիա­յի, ու հոր­թի ան­սանձ հրճ­վան­քով տր­վե­ցինք «հաղ­թում է բա­րե­կա­մու­թյու­նը» դա­տար­կա­խո­սու­թյա­նը՝ ֆուտ­բո­լա­յին մի ողջ սերն­դի ող­նա­շար կոտ­րե­լով։ Եվ այս ոճ­րա­գոր­ծու­թյու­նից հե­տո դեռ զար­մա­նում ենք, որ մեր թխած հա­ցը կամ ա­նեկ է ստաց­վում, կամ էլ ան­վերջ կուտ գնա­ցող է։
Մի հարց էլ իր հնա­րա­վոր պա­տաս­խա­նով, ու փա­կենք թե­ման։
Նոր գլ­խա­վոր մարզ­չով կա­րո՞ղ ենք հաս­նել հայ­կա­կան ֆուտ­բո­լի ո­րա­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րի բա­րե­լավ­ման։ Ի­հար­կե կա­րող ենք, ե­թե
-նրա մարզ­չա­կան գի­տե­լիք­նե­րը բա­վա­րար են (հեյ գի­տի, հա, Պոր­տեր­ֆիլդ, լույս իջ­նի գե­րեզ­մա­նիդ), ու ե­կել է ո­լոր­տում ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ ա­նե­լու, ոչ թե խո­պա­նի զգա­ցո­ղու­թյամբ,
-ֆուտ­բո­լա­յին ֆունկ­ցիո­ներ­նե­րը չեն խան­գա­րե­լու։
Ինչ ա­սեմ, տա Աստ­ված, որ գո­նե այս ո­լոր­տում ա­ռա­ջըն­թաց լի­նի։
Սպա­սենք հու­սա­լով։
Հպան­ցիկ մի եր­կու անդ­րա­դարձ Ա լի­գա­յում ե­ղած հան­դի­պում­նե­րից մի քա­նի­սին։ Գեր­մա­նիա­յի ընտ­րա­նին 1։1 հաշ­վով է հան­դի­պում­ներն ա­վար­տել թե իս­պա­նա­ցի­նե­րի, թե շվեյ­ցա­րա­ցի­նե­րի հետ։ Ա­ռա­ջի­նում միա­վոր կորց­նե­լուց հե­տո իս­պա­նա­ցի­նե­րը 4։0 հաշ­վով ջախ­ջա­խել են ուկ­րաի­նա­ցի­նե­րին, ով­քեր ա­ռա­ջին խա­ղում ե­րեք միա­վոր էին կոր­զել շվեյ­ցա­րա­ցի­նե­րից՝ հաղ­թե­լով 2։1 հաշ­վով։
Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա­յի հետ մե­կա­կան գոլ են փո­խա­նա­կել ի­տա­լա­ցի­նե­րը, ո­րոնց մր­ցա­կի­ցը ե­րեկ­վա դի­մա­կա­յու­թյու­նում Հո­լան­դիա­յի ընտ­րա­նին էր ու որն ա­ռա­ջին խա­ղում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան էր մատ­նել Լե­հաս­տա­նի հա­վա­քա­կա­նին։
Ա լի­գա­յում հան­դես ե­կող հա­վա­քա­կան­նե­րից հաղ­թա­նակ­ներ են տա­րել նաև ֆրան­սիա­ցի­ներն ու անգ­լիա­ցի­նե­րը, եր­կուսն էլ ա­ռա­վե­լու­թյան են հա­սել նվա­զա­գույն հաշ­վով, իսկ մր­ցա­կից­ներն են ե­ղել Շվե­դիա­յի ու Իս­լան­դիա­յի ընտ­րա­նի­նե­րը։
Փայ­լուն է մեկ­նար­կել Պոր­տու­գա­լիա­յի հա­վա­քա­կա­նը` սե­փա­կան հար­կի տակ գե­րա­զանց հան­դի­պում անց­կաց­նե­լով և 4։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նե­լով խոր­վաթ­նե­րին (այս­տեղ էլ խա­ղը թո­ղել է Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն)։ Ար­տագ­նա­յում հա­մո­զիչ են ե­ղել բել­գիաց­նե­րը, նրանց մր­ցա­կիցն է ե­ղել Դա­նիա­յի հա­վա­քա­կա­նը՝ 2։0։
Այ­սօր մե­րոնց երկ­րորդ հան­դի­պումն է։ Մր­ցա­կիցն ա­ռա­ջի­նում սե­փա­կան հար­կի տակ վրա­ցի­նե­րին զի­ջած Էս­տո­նիա­յի ընտ­րա­նին է։ Մյուս հան­դի­պում­նե­րից ա­ռանձ­նաց­նենք Շվե­դիա-Պոր­տու­գա­լիա, Ֆրան­սիա-Խոր­վա­թիա, Դա­նիա-Անգ­լիա, Բել­գիա-Իս­լան­դիա առ­ճա­կա­տում­նե­րը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ