ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվ այ­նուա­մե­նայ­նիվ կյան­քը կանգ չի առ­նում

Եվ այ­նուա­մե­նայ­նիվ կյան­քը կանգ չի առ­նում
10.04.2020 | 14:28

Զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան տար­բեր մի­ջոց­նե­րում լու­րեր են տա­րած­վել այն մա­սին, թե Թու­րի­նի «Յու­վեն­տու­սի» 35-ա­մյա պոր­տու­գա­լա­ցի հար­ձակ­վող Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն ամ­ռա­նը կա­րող է վե­րա­դառ­նալ Մադ­րի­դի «Ռեալ», որ­տե­ղից էլ, ի դեպ, հայ­տն­վել էր ի­տա­լա­կան այս հան­րա­հայտ ա­կում­բում։ Նման են­թադ­րու­թյուն­նե­րի հիմք էր ծա­ռա­յել այն, որ «ծեր սի­նյո­րան» ցան­կա­նում է հրա­ժար­վել իր ա­մե­նա­թանկ վար­ձատր­վող խա­ղա­ցո­ղից, որ­պես­զի կա­րո­ղա­նա փոխ­հա­տու­ցել այն դժ­վա­րու­թյուն­նե­րը, ո­րոնց առջև կանգ­նել է հա­մայն աշ­խար­հին պա­տու­հա­սած կո­րո­նաա­վի­րո­սի պատ­ճա­ռով։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ Ռո­նալ­դուն ա­կում­բի հա­մար նշա­նա­կում է 31 մի­լիո­նի ար­տա­հոսք բյու­ջեից։

ՑԱ­ՎՈՔ, ՉԵՆՔ Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐ­ԴԱ­ՆՈՒՄ
Ի­հար­կե, միան­գա­մայն հաս­կա­նա­լի է, որ ձեռք­բեր­ման գնով (պոր­տու­գա­լա­ցու հա­մար «Յու­վեն» 2018-ին «ար­քա­յա­կա­նին» վճա­րել է 112 մի­լիոն եվ­րո) նրան այլևս չես վա­ճա­ռի, սա­կայն «Ոս­կե գն­դա­կի» հն­գա­կի դափ­նե­կիր Ռո­նալ­դուն իր 35 տա­րե­կա­նում էլ մնում է խիստ թանկ ֆուտ­բո­լիստ։ Նրա հե­ռա­նա­լուց հե­տո «Ռեա­լում» դեռ եր­կար էին թախ­ծում պոր­տու­գա­լա­ցու խե­լա­գա­րու­թյան հասց­նող ար­դյու­նա­վե­տու­թյան հա­մար։ Մի­ջան­կյալ նկա­տենք, որ «ար­քա­յա­կա­նի» գլ­խա­վոր մար­զիչ Զի­նե­դին Զի­դա­նը դեմ էր ա­կում­բի նա­խա­գահ Ֆլո­րեն­տի­նո Պե­րե­սի այդ ձեռ­նար­կին, նաև ին­չի պատ­ճա­ռով էլ հե­ռա­ցավ ա­կում­բից։ Ներ­կա­յումս ֆրան­սիա­ցի մաս­նա­գե­տը դար­ձյալ «ար­քա­յա­կա­նի» ղե­կին է, սա­կայն ֆուտ­բո­լիս­տին «Ռեա­լը» չի պատ­րաստ­վում վե­րա­դարձ­նել։ Մի կող­մից էլ Զի­զուն բո­լո­րո­վին այլ կար­գի ֆուտ­բոլ է կա­ռու­ցել թի­մի հա­մար՝ մշ­տա­կան պրե­սին­գով, իսկ խա­ղա­յին այս ձե­ռագ­րին CR7-ը չի ներ­դաշ­նակ­վում։
Ինչ­պես գրել է մադ­րի­դյան As լրատ­վա­կա­նը, Ֆլո­րեն­տի­նո Պե­րե­սը գնա­հա­տում է Ռո­նալ­դուի ներդ­րու­մը «Ռեա­լում» (Քրիշ­տիա­նուն թի­մի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն ռմ­բար­կուն է), սա­կայն չի պլա­նա­վո­րում նրա վե­րա­դար­ձը, քա­նի որ... վերն ար­դեն ա­սել ենք ին­չի հա­մար։ «Նրա ժա­մա­նակն ար­դեն ան­ցել է, և ներ­կա­յումս ա­կում­բի առջև կանգ­նած են մար­զա­կան այլ պլան­ներ», -լրագ­րող­նե­րը մեջ­բե­րում են ա­կում­բի աղ­բյու­րի ա­սա­ծը, ո­րը հեն­ված է Պե­րե­սի դիր­քո­րոշ­ման վրա։
«ՅՈՒ­ՎԵՆ­ՏՈՒ­ՍԸ» ՀԵՐ­ՔՈՒՄ Է
«Յու­վեն­տու­սում» ան­պա­տաս­խան չեն թո­ղել իս­պա­նա­կան մա­մու­լի հա­ղոր­դածն ու բա­ցա­ռել այս ու այ­սօ­րի­նակ մյուս հա­վաս­տում­նե­րը։ Ընդ ո­րում դա ա­րել են լրա­ցու­ցիչ հա­վե­լում­նե­րով, որ միան­գա­մից կտ­րեն պա­րապ խո­սող­նե­րի բե­րա­նը։ Այս­պես՝ թի­մը չեն լքի ոչ միայն Ռո­նալ­դուն, այլև հո­լան­դա­ցի պաշտ­պան Մա­թեյս դե Լիգ­տը, պաշտ­պա­նու­թյան թուրք հե­ռան­կա­րա­յին խա­ղա­ցող Մե­րիհ Դե­մի­րա­լը, վե­տե­րան Ջոր­ջիո Կե­լի­նին, ու­րուգ­վայ­ցի կենտ­րո­նա­կան կի­սա­պաշտ­պան Ռոդ­րի­գո Բեն­տան­կու­րը։
Ե­թե Թու­րի­նում մտա­դիր են էլ ո­ման­ցից հրա­ժար­վել, դրանք են բոս­նիա­ցի Մի­րա­լեմ Պյա­նի­չը, ի­տա­լա­ցի պաշտ­պան­ներ Մա­տիա դե Շի­լիոն, Դա­նիե­լե Ռու­գա­նին։ Վեր­ջին եր­կու­սին կա­ռա­ջար­կեն որ­պես լրա­ցու­ցիչ կոմ­պեն­սա­ցում իս­պա­նա­կան «Վա­լեն­սիան» ներ­կա­յաց­նող Ֆե­րան Տո­րե­սի տրանս­ֆե­րի հա­մար։
«ՌԵԱ­ԼԻ» Ա­ՌԱՋ­ՆԱՅ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ
Ինչ վե­րա­բե­րում է «Ռեա­լին», նրա գե­րա­կա­յու­թյուն­նե­րը ներ­կա­յումս ա­վե­լի քան ակն­հայտ են։ Հենց Ռո­նալ­դուի վա­ճառ­քով Ֆլո­րեն­տի­նո Պե­րե­սը սկ­սեց թի­մի վե­րա­կա­ռու­ցու­մը ու որ­քան էլ ու­ժեղ լի­ներ մե­ծա­գույն ռմ­բար­կուի նկատ­մամբ ֆուտ­բո­լա­սե­րի կա­րո­տախ­տը, նրա վե­րա­դար­ձը հիմ­նո­վին կկազ­մա­քան­դեր թի­մի վե­րա­կա­ռուց­ման մտահ­ղա­ցու­մը ու թույլ չէր տա հասց­նել տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին։
Զի­դա­նը, ով ժա­մա­նա­կին կա­րո­ղա­ցավ թի­մի խա­ղը «կա­րել» Ռո­նալ­դուի «վրա­յով», ներ­կա­յումս գե­րա­դա­սում է միան­գա­մայն այլ ռազ­մա­վա­րու­թյուն ի­րա­կա­նաց­նել։ Սա ար­դեն այն ֆուտ­բոլն է, ո­րին բա­ցի այն, որ պոր­տու­գա­լա­ցին կխան­գա­րեր, այլև ին­քը՝ Զի­դանն էլ կու­զե­նար խա­ղա­յին մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նալ, ե­թե, ի­հար­կե, տա­րի­քը թույլ տար։ Եվ այս ա­մե­նի մեխն այն է, որ Քրիշ­տիա­նուն, ու­զի, թե չու­զի, ա­վաղ ծե­րա­նում է, ա­վե­լի ու ա­վե­լի շատ է ստա­տիկ խա­ղա­ցո­ղի դե­րում հայ­տն­վե­լու, իսկ տու­գա­նա­յին հրա­պա­րա­կի ներ­սում ոչ մի հան­ճար էլ չի փոխ­հա­տու­ցի տա­րի­նե­րի բե­րե­լիք հետ­զար­գա­ցու­մը՝ ռեգ­րե­սը։
Բա­ցի սա, կո­մեր­ցիոն տե­սան­կյու­նից Ռո­նալ­դուի տրանս­ֆե­րը թի­մի հա­մար կդառ­նա ծանր բեռ։ Եր­կու տա­րի ա­ռաջ 33-ում գտն­վող պոր­տու­գա­լա­ցու վա­ճառ­քից «ար­քա­յա­կան» ա­կում­բը կոս­մի­կա­կան գու­մար շա­հեց՝ հի­շեք 112 մի­լիոն եվ­րոն։ Նման բան ֆուտ­բո­լի պատ­մու­թյան մեջ չէր ե­ղել։ Մինչ­դեռ հի­մա նրա վե­րա­դար­ձը շատ ու­ժեղ կխ­փի թի­մի բյու­ջեին։ Մար­զի­կին հետ բե­րե­լու հա­մար հարկ կլի­նի մոտ 80 մի­լիոն եվ­րո վճա­րել, իսկ ե­թե սրա կող­քին հաշ­վենք և յո­թա­նի­շով չափ­վող նրա աշ­խա­տա­վար­ձի չա­փը... Սրա­նից զատ չմո­ռա­նանք և այն, որ ներ­կա­յումս «Ռեա­լը» գտն­վում է հեր­թա­կան հա­ձակ­վող-սիմ­վո­լի ո­րո­նում­նե­րի մեջ, ո­րը միա­ժա­մա­նակ թե ե­րի­տա­սարդ կլի­նի և թե ու­ժեղ, ով կկա­րո­ղա­նա թի­մի հա­մար եր­կար տա­րի­նե­րի հաշ­վար­կով դառ­նալ լի­դեր, ինչ­պի­սին ժա­մա­նա­կին հենց ինքն էր՝ Ռո­նալ­դուն։
ՀՆԱ­ՐԱ­ՎՈՐ ՏԱՐ­ԲԵ­ՐԱԿ­ՆԵ­ՐԸ
Ե­թե շատ չընկ­նենք ձևա­կա­նու­թյուն­նե­րի հետևից ու ըն­թեր­ցո­ղին էլ ա­վե­լորդ սպա­սում­նե­րի մեջ չպա­հենք, փնտր­վող թեկ­նա­ծու­նե­րի շր­ջա­նա­կը հս­տա­կեց­ված է ու շատ հնա­րա­վոր է, որ խոս­քը ոչ թե մեկ, այլ միան­գա­մից եր­կու ֆուտ­բո­լիս­տի մա­սին է։ Չմո­ռա­նանք, որ «ար­քա­յա­կան» ա­կում­բին վա­ղուց են «ա­մուս­նաց­նում» 21-ա­մյա ֆրան­սիա­ցի Կի­լիան Մբա­պեի հետ, ո­րը հրա­ժար­վում է ա­կում­բի հետ հա­ջորդ տա­րի լրա­ցող պայ­մա­նագ­րի ժամ­կե­տը եր­կա­րաց­նե­լուց։
Այս ե­րի­տա­սարդ, տա­ղան­դա­վոր ֆուտ­բո­լիս­տի կա­պը «սե­րուց­քա­յի­նի» հետ տա­րի­նե­րի խորք ու­նի։ Մբա­պեն ման­կուց է ե­րա­զել «Ռեա­լի» մար­զա­շա­պի­կը կրե­լու մա­սին, իսկ նրա ֆուտ­բո­լա­յին պաշ­տա­մուն­քը ե­ղել ու մնում է Զի­նե­դին Զի­դա­նը։ Ստաց­վում է, որ «Ռեալ» տե­ղա­փոխ­վե­լով՝ Կի­լիա­նը միան­գա­մից եր­կու ե­րա­զանք է ի­րա­կա­նաց­նում՝ կխա­ղա պաշ­տած թի­մի կազ­մում, կխա­ղա Զի­դա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։
Սա­կայն ա­մեն ինչ չէ, որ միան­շա­նակ է։
Հարկ հա­մա­րենք ա­սել, որ բո­լո­րո­վին վեր­ջերս տե­ղե­կու­թյուն է տա­րած­վել այն մա­սին, ըստ ո­րի շեյխ Թա­միմ բին Հա­մադ ալ Թա­նին, ում սե­փա­կա­նու­թյունն է փա­րի­զյան գե­րա­կում­բը, ո­րո­շում է կա­յաց­րել այս ամ­ռա­նը Մբա­պեին թի­մից չար­ձա­կե­լու մա­սին, որ­քան էլ ֆուտ­բո­լիս­տի պայ­մա­նագ­րի ժամ­կետն ա­վարտ­վում է հա­ջորդ տա­րի, ու մար­զի­կը կու­նե­նա ա­զատ գոր­ծա­կա­լի կար­գա­վի­ճակ։
Տաք գլ­խով կա­րե­լի է շտա­պել հետևու­թյան մեջ ու ա­սել՝ ստա­նում է, թող ստա­նա, խառն­վե­լու ի­մաս­տը ո՞րն է։
Խառն­վե­լու ի­մաստն այն է, որ այս պա­հի դրու­թյամբ Մբա­պեն գնա­հատ­վում է 180 մի­լիոն եվ­րո։ Ա­սել է թե՝ ե­թե այս ամ­ռան տրանս­ֆե­րա­յին պա­տու­հա­նում նա վա­ճառ­քի հան­վի, շեյ­խի գր­պա­նը կմտ­նի այդ­քան գու­մար, սա­կայն մյուս կող­մից էլ շեյխն այն­քա­նով է շեյխ, որ կա­րող է Մբա­պեի տրանս­ֆե­րի դի­մաց ա­ռա­ջարկ­վող գու­մա­րը չտես­նե­լու տալ։
Ի մի­ջի այ­լոց գոր­ծե­րի նման դր­ված­քը կա­րող է շատ էլ ձեռն­տու լի­նել Պե­րե­սի հա­մար, ով, ինչ­պես հա­վա­տաց­նում են իս­պա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը, այս պա­հին բա­վա­կա­նին լր­ջո­րեն սևեռ­վել է նոր­վե­գա­ցի վուն­դեր­կինդ Էռ­լինգ Հո­լան­դին ձեռք բե­րե­լու մտ­քի վրա։ Այս ֆուտ­բո­լիս­տի մա­սին մենք բա­վա­կա­նին շատ ենք գրել, քան­զի ըն­դա­մենն այս ձմ­ռա­նը ավ­ստ­րիա­կան «Ռեդ Բուլ Զալց­բուր­գից» Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յում» հայ­տն­ված ֆուտ­բո­լիստն այն­պի­սի ֆան­տաս­տիկ ար­դյունք­ներ է գրան­ցել, որ ցն­ցում­նե­րի մեջ է պա­հել ողջ ֆուտ­բո­լա­յին Եվ­րո­պան։ Ի դեպ այս ֆուտ­բո­լիս­տի պայ­մա­նագ­րում այս ամ­ռա­նը հնա­րա­վոր հրա­ժա­րիմ­քի հա­մար ֆիքս­ված է 75 մի­լիոն եվ­րո, իսկ սա մի գու­մար է, ո­րը պատ­րաստ են վճա­րե­լու շատ թոփ ա­կումբ­ներ ու բնա­կա­նա­բար նրանց թվում է և «ար­քա­յա­կա­նը»։
Սա­կայն «Ռեա­լի» հա­մար Հո­լան­դից ու Մբա­պեից զատ կա և եր­րորդ տար­բե­րա­կը՝ ի­տա­լա­կան «Ին­տե­րից» ար­գեն­տի­նա­ցի Լաու­տա­րո Մար­տի­նե­սը, բայց թե այս մար­զի­կի պա­րա­գա­յում շատ լուրջ շա­հագ­րգ­ռու­թյուն­ներ ու­նի իս­պա­նա­կան ու հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի մյուս գրան­դը՝ «Բար­սե­լո­նը», այն­պես որ փոքր-ինչ դժ­վար է հա­վա­տալ, որ նրան ձեռք գցե­լու հար­ցում «ար­քա­յա­կան» ա­կումբն ա­ռանձ­նա­պես կհա­մա­ռի։ Մյուս կող­մից էլ ե­թե այս ամ­ռա­նը «ար­քա­յա­կա­նը» ձեռք բե­րի Հո­լան­դին, իսկ մյուս տա­րի էլ ի­րե­նով ա­նի ա­զատ գոր­ծա­կա­լի կար­գա­վի­ճակ ստա­ցած Կի­լիան Մբա­պեին, ի­րեն էլ ինչ է պետք, որ գլուխն իզուր տե­ղը ցա­վեց­նի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ