ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չեմ­պիոն­նե­րի լի­գան կու­նե­նա նոր տի­րա­կալ

Չեմ­պիոն­նե­րի լի­գան կու­նե­նա նոր տի­րա­կալ
13.03.2020 | 03:32

Սա հայտ­նի դար­ձավ «Լի­վեր­պուլ»-«Աթ­լե­տի­կո» մր­ցա­վե­ճից հե­տո, սա­կայն մինչ այս ու մեկ ու­թե­րոր­դի այս շա­բաթ­վա մյուս ե­րեք դի­մա­կա­յու­թյուն­նե­րին անդ­րա­դառ­նա­լը ոչ պա­կաս, ե­թե ոչ ա­ռա­վել հրա­տա­պու­թյուն ու­նե­ցող թե­մա­յի անդ­րա­դառ­նանք, ո­րը չա­րա­ղե­տո­րեն դար­ձել է նո­րու­թյուն­նե­րի նո­րու­թյու­նը։ Խոսքն ընդ­հա­նու­րի հետ ողջ մար­զա­կան աշ­խար­հը ցն­ցում­նե­րի մեջ պա­հող, օ­րա­վուր ա­հագ­նա­ցող ծա­վալ­ներ ձեռք բե­րող, աշ­խար­հագ­րա­կան նոր տա­րածք­ներ ընդ­գր­կող կո­րո­նա­վի­րու­սի մա­սին է։

ՄԻ ՈՒՐ­ՎԱ­ԿԱՆ Է ՇՐ­ՋՈՒՄ...
Ի­տա­լիա­յում մինչև ապ­րի­լի ե­րե­քը դա­դա­րեց­վել են բո­լոր մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը, այդ թվում և Ա սե­րիա­յի խա­ղե­րը: Ա­վե­լի վաղ երկ­րի կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում էր կա­յաց­րել, որ դրանք կըն­թա­նան ա­ռանց հան­դի­սա­կա­նի, դա­տարկ տրի­բու­նա­նե­րի պայ­ման­նե­րում, սա­կայն երկ­րի վար­չա­պետ Ջու­զե­պե Կոն­տեն կար­ծում է, որ վտան­գի հա­վա­նա­կա­նու­թյունն ան­գամ այս դեպ­քում չի բա­ցառ­վում: Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով կա­րան­տին է հայ­տա­րար­վել Ի­տա­լիա­յի ողջ տա­րած­քում։ Ան­հեր­քե­լի փաստ է, որ այն այս­տեղ ա­վե­լի ա­րագ տեմ­պե­րով է ծա­վալ­վում, քան Չի­նաս­տա­նում էր:
Ո­րոշ­ված է՝ մինչև ապ­րի­լի 14-ը Պոր­տու­գա­լիա­յի, Ֆրան­սիա­յի, Իս­պա­նիա­յի ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն ա­ռանց հան­դի­սա­կան­նե­րի. այս մա­սին տե­ղե­կաց­նում է պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նը: Իս­պա­նիա­յում տրի­բու­նա­նե­րը դա­տարկ կլի­նեն ա­ռա­ջի­կա եր­կու տու­րում, Ֆրան­սիա­յում՝ մինչև ապ­րի­լի 14-ը, Պոր­տու­գա­լիա­յում՝ ա­ռայժմ ան­ժամ­կետ: Ո­րոշ­ված է՝ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մեկ ու­թե­րոր­դի «Բար­սե­լոն»-«Նա­պո­լի», «Բա­վա­րիա»-«Չել­սի» խա­ղերն անց­կաց­նել ա­ռանց հան­դի­սա­տե­սի: Նույնն է վի­ճա­կը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մի քա­նի խա­ղե­րի առն­չու­թյամբ։
Աստ­ծո յու­րա­քան­չյուր օր ե­ղած ին­ֆոր­մա­ցիա­յի վրա նո­րերն է ա­վե­լաց­նում, ընդ­լան­վում է ար­գե­լան­քի կամ մաս­նա­կի ար­գե­լան­քի տակ դր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ցան­կը։ Հաս­կա­նա­լի է, որ այս ա­մե­նը չի սկս­վում ու ա­վարտ­վում ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րով։ Սամ­բո­յի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիան ա­նո­րոշ ժա­մա­նա­կով հե­տաձ­գել է Բուլ­ղա­րիա­յում ապ­րի­լի 9-13-ին նա­խա­տես­ված Եվ­րո­պա­յի պա­տա­նե­կան ու ե­րի­տա­սար­դա­կան ա­ռաջ­նու­թյու­նը, ա­վե­լի վաղ հե­տաձգ­վել էր մար­տի 14-21-ին Ռու­մի­նիա­յի մայ­րա­քա­ղաք Բու­խա­րես­տում կա­յա­նա­լիք աշ­խար­հի ե­րի­տա­սար­դա­կան ա­ռաջ­նու­թյու­նը, նույնն է վի­ճա­կը Մոսկ­վա­յում ապ­րի­լի 4-12-ին տե­ղի ու­նե­նա­լիք ծան­րա­մար­տի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան պա­րա­գա­յում։
Այս տագ­նա­պա­լից լու­րե­րից հե­տո, ո­րոնց վե­րա­բե­րյալ ստիպ­ված ենք հան­րու­թյա­նը ի­րա­զե­կել, անց­նենք ե­րեք­շաբ­թի-չո­րեք­շաբ­թի կա­յա­ցած Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի պա­տաս­խան խա­ղե­րին։
«ԼԱՅՊ­ՑԻԳ»-«ՏՈ­ՏԵՆ­ՀԵՄ»
Պա­տաս­խան մր­ցա­վե­ճում դեռևս ա­մեն ինչ չէ, որ վերջ­նա­կա­նա­պես կո­րած էր անգ­լիա­կան թի­մի հա­մար ու այդ­պես մտա­ծե­լու բա­վա­րար հիմ­քեր տա­լիս էր ա­ռա­ջին փու­լում «Տո­տեն­հե­մի» նվա­զա­գույն հաշ­վով կրած պար­տու­թյու­նը, որ­քան էլ այն սե­փա­կան խա­ղա­դաշ­տում էր ե­ղել: Ան­հան­գս­տաց­նո­ղը բո­լո­րո­վին այլ բան էր՝ վեր­ջին հան­դի­պում­նե­րում թի­մի ու­նե­ցած ոչ շա­հե­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը:
Խա­ղի սկզբ­նա­մա­սում Ժո­զե Մոու­րի­նիո­յի սա­նե­րը լավ էլ ին­տեն­սիվ ճն­շում գոր­ծադ­րե­ցին մր­ցակ­ցի վրա, սա­կայն գեր­մա­նա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան դրա դեմն ա­րագ առ­նել: Հան­դիպ­ման 11-րդ րո­պեին Զա­բիտ­ցե­րը խփեց ա­ռա­ջին գո­լը, ա­պա նույնն ա­րեց և 11 րո­պե անց, իսկ սա նշա­նա­կում էր, որ մր­ցակ­ցու­թյու­նում հա­ջո­ղու­թյան ակն­կա­լիք ու­նե­նա­լու հա­մար «Տո­տեն­հե­մին» անհ­րա­ժեշտ էր ե­րեք գոլ հե­ղի­նա­կել: Բա­րե­բախ­տա­բար առջևում բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նակ կար, սա­կայն միայն ժա­մա­նա­կի գոր­ծո­նը քիչ էր, հարկ էր, որ թի­մը ար­մա­տա­կան քայ­լե­րի դի­մեր: Ա­վե­լորդ ման­րա­մաս­նե­րով չծան­րա­բեռ­նենք ըն­թեր­ցո­ղին, միայն մի վկա­յա­կո­չում՝ ին­չի՞ ակն­կա­լիք կա­րող ես ու­նե­նալ, ին­չի՞ հույ­սեր փայ­փա­յել, երբ մնա­ցած 70 րո­պեում գո­նե ե­րեք դի­պուկ հար­ված չես կա­տա­րում հա­կա­ռա­կոր­դի դար­պա­սին:
Կարճ կա­պենք: Հան­դիպ­ման ա­վար­տին «Լայպ­ցի­գը» նաև եր­րորդ գոլն էր խփե­լու՝ շա­րու­նա­կե­լով մր­ցե­լույթ­նե­րը հա­ջորդ փու­լում: Թերևս ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ գեր­մա­նա­կան այս ա­կում­բը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նում հայ­տն­վել է միայն ան­ցած տար­վա­նից, իսկ այս տա­րի ար­դեն փլե­յօ­ֆում է դրսևոր­վում:
«ՎԱ­ԼԵՆ­ՍԻԱ»-«Ա­ՏԱ­ԼԱՆ­ՏԱ»
Կող­մե­րի ա­ռա­ջին մր­ցակ­ցու­թյու­նում իս­պա­նա­կան թի­մին ի­տա­լա­կա­նի 4:1 հաշ­վով հասց­րած նո­կաուտն այն աս­տի­ճա­նի հուժ­կու էր, խել­քը գլ­խից տա­րած, որ վար­դա­գույն ե­րա­զանք­նե­րով պա­տա­նյակ պի­տի լի­նեիր այս հան­դիպ­ման ել­քի վերջ­նար­դյուն­քի հար­ցում: Բնա­կա­նա­բար՝ հօ­գուտ ի­տա­լա­ցի­նե­րի ըն­կալ­ման:
«Ա­տա­լան­տան» մր­ցակ­ցին ոչ միայն գոր­ծե­լու, այլև մտա­ծե­լու ժա­մա­նակ ու հնա­րա­վո­րու­թյուն չտ­վեց: Ար­դյուն­քում ար­դեն եր­րորդ րո­պեին իս­պա­նա­ցի­նե­րը պարտ­վում էին: 11-մետ­րա­նո­ցի ար­դյու­նա­վետ կրկ­նու­թյունն Ի­լի­չիչն ա­պա­հո­վեց և դի­մա­կա­յու­թյան 41-րդ րո­պեին՝ հա­շի­վը դարձ­նե­լով 2:1:
Կորց­նե­լու ո­չինչ չու­նե­ցող իս­պա­նա­ցի­նե­րը երկ­րորդ խա­ղա­կե­սում կա­րո­ղա­ցան հա­շի­վը դարձ­նել 3:2՝ հե­տա­գա ա­ղոտ հույ­սե­րի փայ­փա­յու­մով, որ եր­կու հան­դիպ­ման ար­դյուն­քով հնա­րա­վոր է վերջ­նա­հաշ­վի տհաճ հետևանք­նե­րը չե­զո­քաց­նել, սա­կայն «Ա­տա­լան­տան» մր­ցակ­ցին ա­վե­լին հու­սա­լու շանս չտ­վեց: Ա­վե­լին, կող­պած պա­հե­լով սե­փա­կան դար­պա­սը՝ իս­պա­նա­ցի­նե­րին ևս եր­կու ան­գամ պար­տադ­րեց գն­դա­կը հա­նել սե­փա­կան դար­պա­սից ու հա­մա­կերպ­վել պար­տու­թյան մտ­քի հետ: Գու­ցե սոս­կա­կան հա­մընկ­նում է, սա­կայն բո­լոր դեպ­քե­րում հարկ է ար­ձա­նագ­րել, որ այս երկ­րորդ մր­ցակ­ցու­թյու­նում էլ ի­տա­լա­ցի­նե­րը չորս գոլ հե­ղի­նա­կե­ցին՝ հաս­տա­տե­լով գոլ խփող թի­մի ի­րենց բարձր կար­գա­վի­ճա­կը:
Ամ­փո­փե­լով Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի պա­տաս­խան խա­ղե­րի մր­ցու­մա­յին ա­ռա­ջին օր­վա ար­դյունք­նե­րը՝ ար­ձա­նագ­րենք, որ այն ե­ղավ բա­վա­կա­նին գո­լա­ռատ՝ ընդ­հա­նուր հաշ­վար­կով խփ­վել է 10 գոլ:
«ԼԻ­ՎԵՐ­ՊՈՒԼ»-«ԱԹ­ԼԵ­ՏԻ­ԿՈ»
Սկ­սենք փաս­տի վկա­յա­կո­չու­մով, որ եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին թիվ մեկ խա­ղար­կու­թյան գոր­ծող չեմ­պիո­նը դուրս մնաց պայ­քա­րից։ Գա­հը թա­փուր է։ Այն պատ­րաստ է նոր տի­րա­կա­լի հա­մար։ Ա­հա սա ե­ղավ «Լի­վեր­պուլ»-«Աթ­լե­տի­կո» էն­ֆիլ­դյան դի­մա­կա­յու­թյան ար­դյուն­քը, ո­րը տևեց 120 րո­պե, և ո­րի լրա­ցու­ցիչ խա­ղա­կե­սե­րում խփ­վեց ընդ­հա­նուր թվով չորս գոլ։
Սպաս­վա՞ծ ար­դյունք էր։
Դժ­վար է միան­շա­նակ պա­տաս­խա­նե­լը, թե­պետ հե­տին թվով կա­րե­լի է գլուխ գո­վել ու ա­սել, որ ես գի­տեի, զգում էի, սպա­սում էի ու նման բա­ներ։ Բո­լո­րին էլ հայտ­նի է, որ «Աթ­լե­տի­կոն» ա­նա­սե­լի կպ­չուն թիմ է, ու­նի ան­կոտ­րում կամք, պայ­քա­րում է մինչև վերջ, որ... Ո­րա­կում­նե­րը կա­րե­լի է հա ա­վե­լաց­նել ու ա­վե­լաց­նել, սա­կայն ա­ռանց­քում մնում է նրա մար­տա­կան բնա­վո­րու­թյան շեշ­տադ­րու­մը։
Փոր­ձենք հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նել «Էն­ֆիլ­դում» կա­տար­վա­ծը, ուր մադ­րի­դյան հան­դի­պու­մում իր թի­մի նվա­զա­գույն հաշ­վով կրած պար­տու­թյու­նից հե­տո ֆուտ­բո­լա­սեր­նե­րին հրա­վե­րի կոչ էր ուղ­ղել Յուր­գեն Կլո­պը՝ դի­վա­նա­գի­տո­րեն մատ­նա­շե­լով, թե որ­տեղ է ի­րա­կան ճա­շը եփ­վե­լու։ Բնա­կա­նա­բար, նրա հրա­վե­րի աս­տա­ռի մեջ իր թի­մի հաղ­թա­նակն էր նկա­տի առն­ված։
Ինչ ե­ղավ «Էն­ֆիլ­դում»։
Ե­ղավ բարձ­րա­կարգ ֆուտ­բոլ։ Ե­ղավ խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կում «Լի­վեր­պու­լի» կող­մից ար­ձա­նագր­ված հաղ­թա­նակ (գո­լը խփել է Վեյ­նալ­դու­մը), ո­րը, սա­կայն, ըն­դա­մե­նը նշա­նա­կեց, որ կող­մերն ու­ժե­րը շա­րու­նա­կե­լու են չա­փել լրա­ցու­ցիչ խա­ղա­ժա­մա­նա­կում։ Այս լրա­ցու­ցի­չից չորս րո­պե էր ըն­դա­մե­նը ան­ցել, ու «Էն­ֆիլ­դը» թն­դաց ո­րո­տըն­դոստ ծա­փող­ջույն­նե­րից. այդ Ֆիր­մի­նոն էր ա­ռաջ մղել իր թի­մին։
Գլ­խա­վորն ար­ված էր, մնում էր հաղ­թա­կան հա­շի­վը պա­հել։
Մնում էր, սա­կայն «Աթ­լե­տի­կոն» թո­ղե՞ց, որ մնար։
Մադ­րիդ­ցի­նե­րից ըն­դա­մե­նը ե­րեք րո­պե պա­հանջ­վեց ի­րենց հա­մար այն­քան կեն­սա­կան գո­լը խփե­լու հա­մար։ Դար­պա­սը գրա­վո­ղը Լիո­րեն­տեն էր, որ այս խա­ղով «Աթ­լե­տի­կո­յի» պատ­մու­թյան մեջ ոս­կե տա­ռե­րով իր ա­նու­նը գրե­լու ի­րա­վուն­քը նվա­ճեց, որ­քան էլ հան­դի­պու­մը եզ­րա­փա­կի­չյան չէր, այլ եզ­րա­փակ­չի մա­տույց­նե­րի։
Անգ­լիա­ցի­նե­րի հա­մար այս չա­րա­բաս­տիկ գո­լից հե­տո մինչ «Լի­վեր­պու­լի» հնա­րա­վոր հաղ­թա­նա­կի տար­բե­րակ­ներ էին հաշվ­վում, Լիո­րեն­տեն հե­րո­սից վե­րած­վեց գեր­հե­րո­սի՝ խփե­լով նաև իր ու թի­մի երկ­րորդ գո­լը։
Ի­րա­վի­ճա­կը շտ­կե­լու հա­մար «Լի­վեր­պու­լին» ար­դեն եր­կու գոլ էր պետք։
Չա­փա­զանց բարդ խն­դիր էր, բայց ոչ ա­նի­րա­գոր­ծե­լի։ Սա­կայն, ի դժ­բախ­տու­թյուն անգ­լիա­կան թի­մի եր­կր­պա­գու­նե­րի, ժա­մա­նա­կը սար­սա­փե­լի ա­րա­գու­թյամբ հալ­չում էր։
Ի հա­շիվ պաշտ­պա­նա­կան ռե­դուտ­նե­րի թու­լաց­ման՝ «Լի­վեր­պու­լը» խե­լա­հեղ գրոհ­նե­րի տա­րափ էր կազ­մա­կեր­պել, քան­զի կորց­նե­լու բան չու­ներ։ Այդ խե­լա­հե­ղու­թյունն ա­վարտ­վեց նրա­նով, որ մի պահ աչ­քա­թող ար­վեց «Աթ­լե­տի­կո­յի» հա­կագ­րո­հը, ու Լիո­րեն­տեի փո­խան­ցու­մից հե­տո Մո­րա­տան խփեց իր թի­մի հաղ­թա­կան գո­լը։ Ա­հա այս­պի­սի փա­ռա­հեղ հաղ­թա­նակ Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րի կա­տար­մամբ, ու ա­հա այս­պի­սի տխուր վեր­ջա­բա­նով հան­դի­պում «Լի­վեր­պու­լի» հա­մար։
Սա­կայն այս հան­դիպ­ման մա­սին ա­սե­լի­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­վար­տենք ևս մեկ ֆուտ­բո­լիս­տի հի­շա­տա­կու­մով, ո­րը բա­ցա­ռիկ ներդ­րում ու­նե­ցավ մադ­րիդ­ցի­նե­րի հաղ­թա­նա­կում։ Խոս­քը նրանց դար­պա­սա­պահ Յան Օբ­լա­կի մա­սին է, ո­րը պար­զա­պես հրաշք­ներ գոր­ծեց։ Պա­տա­հա­կան չէ, որ Սի­մեո­նեն նրան հա­մե­մա­տել է Մե­սիի հետ՝ որ­պես ար­դյունք ստեղ­ծող ֆուտ­բո­լիս­տի։
Սա­կայն, քա­նի որ Սի­մեո­նեին հի­շե­ցինք, հի­շենք և Յուր­գեն Կլո­պին, ով իս­կա­պես մե­ծա­գույն մար­զիչ է, թե­պետ «Աթ­լե­տի­կո­յի» հետ ու­նե­ցած այս հան­դիպ­ման ար­դյուն­քով փոքր-ինչ ստ­վեր­վեց նրա ա­նու­նը։ Ա­հա թե խա­ղի վե­րա­բեր­մամբ ինչ է ա­սել նա. «Բաց թո­ղած երկ­րորդ գո­լից հե­տո խա­ղա­ցող­նե­րը հոգ­նած տեսք ու­նեին։ Այն ա­մե­նը, ինչն այն­պես բնա­կա­նո­րեն ստաց­վում էր խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կում, հե­տո դժ­վա­րու­թյամբ էր տր­վում։ Փո­խան­ցում­ներն ար­դեն այն չէին, ինչ մենք ու­զում էինք... Ես բա­ցար­ձակ գոհ եմ թի­մի խա­ղից։ Այն­քան դժ­վար է նման մր­ցա­կից­նե­րի հետ խա­ղա­լը։ Ես չեմ հաս­կա­նում այն, որ նման կարգ ու­նե­նա­լով՝ նրանք այդ­պի­սի ֆուտ­բոլ են խա­ղում։ Նրանք կա­րող էին իս­կա­կան ֆուտ­բոլ խա­ղալ, սա­կայն խոր նս­տում են պաշտ­պա­նու­թյու­նում ու օգ­տա­գոր­ծում են հա­կա­հար­ձա­կում­նե­րը։ Մենք ըն­դու­նում ենք այս ար­դյուն­քը, թե­պետ այն այ­սօր այն­քան էլ ճիշտ չի թվում»։
«ՊԱ­ՐԻ ՍԵՆ ԺԵՐ­ՄԵՆ»-«ԲՈ­ՐՈՒ­ՍԻԱ»
«Լի­վեր­պու­լի» օ­րի­նա­կով ոչ պա­կաս բարդ խն­դիր ու­ներ լու­ծե­լու և «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», ո­րը Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» հետ մեկ ու­թե­րոր­դի ա­ռա­ջին խա­ղում պար­տու­թյուն էր կրել 1։2 հաշ­վով։ ՈՒ­նե­նա­լով խա­ղի հա­մար նա­խա­տես­ված 90 րո­պեն ժա­մա­նա­կից շուտ սպառ­վե­լու տագ­նապ՝ փա­րիզ­ցի­նե­րը միան­գա­մից գոր­ծի ան­ցան՝ ի դեմս Նեյ­մա­րի ու Բեր­նա­տի ար­դեն իսկ ա­ռա­ջին խա­ղա­կե­սում դառ­նա­լով եր­կու գո­լի հե­ղի­նակ։ Ե­թե հան­դիպ­ման մնա­ցած ժա­մա­նա­կում այլևս ո­չինչ չփոխ­վեր, ե­ղածն ար­դեն իսկ հաղ­թա­նակ էր։ Ի­հար­կե, գո­լա­յին մշ­տա­կան ծա­րա­վով տա­ռա­պող դորտ­մունդ­ցի­նե­րի պա­րա­գա­յում փոքր-ինչ դժ­վար էր հա­վա­տալ, որ գո­լի ա­կա­նա­տես չենք լի­նի, սա­կայն, ի պա­տիվ փա­րիզ­ցի­նե­րի ա­սենք, որ նրանք հու­սա­լի փա­կե­ցին ի­րենց դար­պա­սը տա­նող ճա­նա­պարհ­նե­րը։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 7919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

թող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' width='220' height='163' />
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել