ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Լի­վեր­պուլն» ըն­կավ ուոթ­ֆոր­դ­յան մամ­լի­չի տակ

«Լի­վեր­պուլն» ըն­կավ ուոթ­ֆոր­դ­յան մամ­լի­չի տակ
03.03.2020 | 01:57

Մար­զաշ­խարհն ա­վե­լի ու ա­վե­լի հաս­տա­տու­նո­րեն է դառ­նում կո­րո­նա­վի­րու­սի զո­հը։ Վտանգն ա­ռա­վել քան ռեալ կախ­ված է Տո­կիո­յի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի, ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թ­յան վրա, ո­րոնք պլա­նա­վոր­ված են այս ամ­ռա­նը։ Սա­կայն ին­չու ենք այդ­քան հե­ռու գնում, երբ ըն­թա­ցիկ տու­րի ա­ռան­ձին խա­ղեր չեն կա­յա­ցել Ի­տա­լիա­յում, Անգ­լիա­յում, վի­րու­սի հե­տա­գա ծա­վալ­ման հետ հան­դի­պում­նե­րի չե­ղար­կումն աշ­խար­հագ­րա­կան նոր տա­րածք­ներ է գրա­վում։ Սա­կայն այս­տեղ էլ մեր բախ­տը չի բե­րում։ Ինչ-ինչ, սա­կայն զար­գա­ցա­ծու­թ­յան ա­ռու­մով մե­զա­նից վեր գտն­վող երկր­նե­րը գո­նե ա­ռա­վել սթափ մտա­ծե­լու ու­նակ ա­ռող­ջա­պա­հու­թ­յան նա­խա­րար­ներ ու­նեն, ով­քեր ի­րա­կա­նու­թ­յան վե­րա­բե­ր­յալ մուլ­տե­րից հայտ­նի շլ­դիկ նա­պաս­տա­կի պահ­վածքն ու գի­տակ­ցու­մը չու­նեն ու ակ­նո­ցի ա­պա­կի­նե­րի հետևից դա­տարկ-դա­տարկ դուրս չեն տա­լիս տա­լիս կո­րո­նա­վի­րու­սի ա­ռանձ­նա­պես վտան­գա­վոր չլի­նե­լու մա­սին այն դեպ­քում, երբ դրա զո­հե­րի թի­վը շու­տով աշ­խար­հով մեկ կհաս­նի հն­գա­նիշ թվե­րի սահ­մա­նին։

ԱՆԳ­ԼԻԱ
ՈՒ­զում եք սեն­սա­ցիա ան­վա­նեք, ու­զում եք ե­ղա­ծին մեկ այլ բնու­թագ­րիչ գտեք, դրա­նից ե­ղա­ծի էու­թյու­նը չի փոխ­վում՝ «ՈՒոթ­ֆոր­դը» սե­փա­կան հար­կի տակ ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թեց «Լի­վեր­պու­լին», ո­րի չեմ­պիոն դառ­նա­լը կաս­կած չէր ու չի էլ հա­րու­ցում, որն ան­պարտ մր­ցե­լույթ­նե­րի շար­քով ռե­կորդ ռե­կոր­դի հետևից էր սահ­մա­նում, ո­րը հա­վակ­նում էր ըն­կե­րակ­ցե­լու «Ար­սե­նա­լին»՝ դառ­նա­լով ա­ռանց պար­տու­թյան չեմ­պիոն հռ­չակ­վե­լու նրա ֆան­տաս­տիկ ար­դյուն­քը կրկ­նո­ղը։ Այս ա­մե­նի վեր­ջը դրեց, ա­յո, «ՈՒոթ­ֆոր­դը»՝ հա­մա­նուն քա­ղա­քի թի­մը, որն այս հաղ­թա­նա­կի շնոր­հիվ է լոկ կա­րո­ղա­ցել հրա­ժեշտ տալ ա­ղյու­սա­կի նա­խա­վեր­ջին հո­րի­զո­նա­կա­նին, սա­կայն շա­րու­նա­կում է հաս­տա­տու­նո­րեն մնալ պրե­միեր լի­գան լքող­նե­րի թվում։
Սա­կայն, մինչև հա­ջորդ­նե­րին անց­նե­լը, ե­կեք խա­ղի կա­պակ­ցու­թյամբ լսենք «Լի­վեր­պու­լի» գլ­խա­վոր մարզ­չին, ով ա­հա թե ինչ է ա­սել Daily Mail-ի հետ ու­նե­ցած զրույ­ցում. «Ար­դեն իսկ «Լի­վեր­պուլը» շատ ռե­կորդ­ներ է սահ­մա­նել, իսկ դրանց չի կա­րե­լի հաս­նել՝ պար­զա­պես ցան­կա­նա­լով: Ռե­կոր­դը ե­լույ­թի ար­դյունք է, իսկ մենք այ­սօր թույլ հան­դես ե­կանք: Մենք չենք կա­րող ԱՊԼ-ի պատ­մու­թյան լա­վա­գույն թի­մը հա­մար­վել, քա­նի որ այ­սօր պար­զա­պես բա­վա­կա­նա­չափ լա­վը չէինք: Հնա­րա­վոր է՝ կա­րո­ղա­նանք որևէ ռե­կորդ սահ­մա­նել ա­պա­գա­յում: Հաս­կա­նա­լի է, որ մի օր պարտ­վե­լու էինք, և այ­սօր այդ օրն էր: Ես նա­խընտ­րում եմ պարտ­վել՝ լա­վա­գույն խա­ղը չցու­ցադ­րե­լով.գ չէ՞ որ ե­թե պարտ­վում ես ա­ռա­վե­լա­գույնս խա­ղա­լով,՝ դժ­վար է ե­ղա­ծը բա­ցատ­րել»։
Դժ­վար է ա­սել՝ ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Նոր­վի­չին» կհա­ջող­վի՞ ձեր­բա­զատ­վել պրե­միեր լի­գան լքե­լու տհաճ պար­տա­կա­նու­թյու­նից, բայց որ այն ե­րեք միա­վոր կոր­զեց 50 միա­վո­րով ա­ռա­ջին ե­ռյա­կը եզ­րա­փա­կող «Լես­տե­րից», 1։0, կա­յա­ցած ի­րո­ղու­թյուն է, ին­չը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի վեր­ջին խա­ղում Մադ­րի­դի «Ռեա­լի» նկատ­մամբ շքեղ հաղ­թա­նակ տո­նած «Ման­չեստր Սի­թիի» հա­մար ա­վե­լի ու ա­վե­լի անվ­տանգ է դարձ­նում երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում մնա­լը։ Ի դեպ, «Ար­սե­նա­լի» հետ վեր­ջի­նիս տնա­յին հան­դի­պու­մը հե­տաձգ­վել էր Լի­գա­յի գա­վա­թի շր­ջա­նակ­նե­րում «Աս­տոն Վի­լա­յի» հետ եզ­րա­փա­կիչ խա­ղի պատ­ճա­ռով։ Դրա­նում 2։1 հաշ­վով հաղ­թել են «քա­ղա­քաբ­նակ­նե­րը»։ Սա այս խա­ղար­կու­թյու­նում նրանց եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն էր ու հին­գե­րոր­դը վեր­ջին յոթ տա­րում։ Ա­հա այս­պի­սի սեր։
«Լի­վեր­պու­լը» մնա­ցել է 79 միա­վո­րով, նախ­կի­նից ե­կած 57-ն ու 50-ն են «Ման­չեստր Սի­թիի» ու «Լես­տե­րի» ա­նուն­նե­րի դի­մաց։
Տու­րի շր­ջա­նակ­նե­րում «Բոռն­մու­տի» հետ ոչ պա­կաս ծանր հան­դի­պում է անց­կաց­րել «Չել­սին». ա­ռա­ջի­նը գրա­վե­լով մր­ցակ­ցի դար­պա­սը՝ հե­տա­գա­յում բաց է թո­ղել եր­կու գն­դակ ու կանգ­նել պարտ­վե­լու վտան­գի ա­ռաջ։ Բա­րե­բախ­տա­բար, խա­ղա­վար­տին մոտ լոն­դոն­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել են ուշ­քի գալ ու հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը։ «Ազն­վա­կան­ներն» ու­նեն 45 միա­վոր։
Ա­ռա­ջին հն­գյա­կը 42 միա­վո­րով եզ­րա­փա­կում է «Է­վեր­տո­նի» հետ ար­տագ­նա­յում ոչ-ո­քի խա­ղա­ցած «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»՝ 1:1։ Ի դեպ, նույն­քան միա­վոր ու­նեն և անգ­լիա­կան «գայ­լե­րը», ո­րոնք հյու­րըն­կալ­վե­լիս 3։2 հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել Մոու­րի­նիո­յի «Տո­տեն­հե­մին»։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Մադ­րի­դի «Ռեալ»-«Բար­սե­լոն» էլ կլա­սի­կոն դար­ձավ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի հեր­թա­կան զար­դը։ Թերևս եր­կու կար­ծիք չի կա­րող լի­նել, որ հան­դիպ­ման ա­ռա­ջին կեսն ան­ցավ «Բար­սե­լո­նի» միան­շա­նակ գե­րա­զան­ցու­թյամբ։ Ե­թե փոքր-ինչ հա­ջո­ղակ լի­նեին կա­տա­լոն­ցի­նե­րը, հան­դեր­ձա­րան կգ­նա­յին առն­վազն եր­կու գն­դակ խփած, սա­կայն լու­սա­տախ­տա­կի վրա­յի զրո­ներն այդ­պես էլ ան­փո­փոխ մնա­ցին։
Երկ­րորդ խա­ղա­կե­սում ի­րա­վի­ճակն ար­մա­տա­պես փոխ­վեց ու որ­քան էլ փայ­լուն էր Տեր Շտե­գե­նը, նա էլ ե­ղավ ան­զոր. 71-րդ րո­պեին չկա­սեց­վեց աջ եզ­րից Ժու­նիո­րո Վի­նի­սիու­սի սրըն­թաց ան­ցումն ու հա­շի­վը բաց­վեց, իսկ հա­վե­լյա­լում Մա­րիա­նոն դրեց այս գե­ղե­ցիկ մր­ցակ­ցու­թյան վեր­ջը։ Հաղ­թա­նա­կի ար­դյուն­քում «ար­քա­յա­կա­նը» մեկ նի­շով շր­ջան­ցեց 55 միա­վոր ու­նե­ցող «Բար­սե­լո­նին» ու ստանձ­նեց միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րի դե­րը։
Գրե­թե մր­ցա­վա­րի սու­լո­ցի հետ հա­մըն­կած գո­լը «Օ­սա­սու­նա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում «Սևի­լիա­յին» բե­րեց հաղ­թա­նակ (3։2): 45 միա­վո­րով ան­դա­լուզ­ցի­նե­րը եր­րորդն են։
Հյու­րըն­կալ­վե­լիս «Մա­լյոր­կա­յի» նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կը «Խե­տա­ֆեին» դիր­քա­վո­րել է «Սևի­լիա­յի» հետ մերձ հարևա­նու­թյամբ՝ 44 միա­վոր։ Նրա­նից մեկ նի­շով է հետ մնում «Էս­պա­նիո­լին» հյուր գնա­ցած ու միա­վոր կի­սած Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն» (1։1), իսկ լա­վա­գույն վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Վա­լիա­դո­լի­դին» սե­փա­կան հար­կի տակ նվա­զա­գույն հաշ­վով ծն­կի բե­րած «Ռեալ Սո­սիե­դա­դը»՝ 43 միա­վոր։ Դժ­վար չէ նկա­տել, որ եր­րոր­դից վե­ցե­րորդ տե­ղե­րում գտն­վող թի­մերն այն­քան մերձ հարևա­նու­թյամբ են, որ ցան­կա­ցած մե­կի սայ­թա­քու­մը մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում կա­րող է հան­գեց­նել սկզ­բուն­քա­յին տե­ղա­շար­ժե­րի։
ՖՐԱՆ­ՍԻԱ
«Պա­րի Սեն Ժեր­մեն»-«Դի­ժոն» դի­մա­կա­յու­թյան ար­դեն եր­րորդ րո­պեին տան­տե­րերն ա­ռաջ ան­ցան հաշ­վի մեջ։ Դրա­նից հե­տո մայ­րա­քա­ղաք­ցի­նե­րը մր­ցակ­ցի դար­պա­սը մեկ ան­գամ չէ, որ գրա­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեին, սա­կայն այդ­պես շա­րու­նակ­վեց մինչև 70-րդ րո­պե­նե­րը։ Հետևեց ՊՍԺ-ի ևս եր­կու «պայ­թյուն», ու լու­սա­տախ­տա­կի վրա ար­դեն նոր հա­շիվ էր։ Գո­լե­րից մե­կը Մբա­պեի կա­տար­մամբ էր, ինչն էլ ռմ­բար­կու­նե­րի ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվեց։ Սա­կայն նա ե­ղա­ծով չբա­վա­րար­վեց, խա­ղա­վար­տից ա­ռաջ մեկն էլ հե­ղի­նա­կեց՝ հա­շի­վը դարձ­նե­լով 4։0։
Դի­վի­զիո­նի ար­դեն նա­խա­վեր­ջին՝ «Մար­սել»-«Նանտ» խա­ղում ու­նե­ցած պար­տու­թյու­նից հե­տո (1։3), մար­սել­ցի­նե­րը փոր­ձել են ի­րա­վի­ճակ շտ­կել «Նի­մի» հետ ար­տագ­նա խա­ղում։ Ինչ­պես վկա­յում է դար­պաս­նե­րի գրավ­ման հա­րա­բե­րակ­ցու­թյան թվա­յին ար­տա­հայ­տու­թյու­նը, 3։2 հաշ­վով կա­մա­յին հաղ­թա­նա­կը «Մար­սե­լին» հեշ­տու­թյամբ չի տր­վել։ Թի­մը պար­զա­պես այն­քա­նով է հա­ջո­ղել, որ լրա­ցու­ցիչ ժա­մա­նա­կում տան­տե­րե­րը նաև հա­շի­վը հա­վա­սա­րեց­նող գո­լը չեն խփել։
Հեր­թա­կան ե­րեք միա­վորն է վաս­տա­կել «Թու­լու­զին» հյուր գնա­ցած «Ռե­նը»՝ 2։0, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տվել 47 միա­վո­րով պահ­պա­նե­լու դի­վի­զիո­նում ու­նե­ցած եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։
Թե­պետ «Նանտ»-«Լիլ» դի­մա­կա­յու­թյան ան­գամ բա­ցա­սա­կան ել­քը ոչն­չով չէր սպառ­նում հյու­րե­րի չոր­րորդ տե­ղին, այ­դու­հան­դերձ այն նա­խան­ձախն­դիր ե­ղավ ե­րեք միա­վոր վաս­տա­կե­լու հար­ցում։ Ար­ձա­նագր­վել է նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Ան­ցան­կա­լի, պա­տիվ չբե­րող մի­ջա­դեպ է գրանց­վել «Հո­ֆեն­հայմ»-«Բա­վա­րիա» դի­մա­կա­յու­թյու­նում, և այս­տեղ հար­ցը բնավ էլ մար­զա­կան կող­մը չէ՝ վեց ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ հաղ­թել են հյու­րերն ու 52 միա­վո­րով շա­րու­նա­կել պահ­պա­նել միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Մյուն­խե­նյան թի­մի եր­կր­պա­գու­նե­րի ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով (ձգա­պաս­տա­ռի վրա ե­ղած գրու­թյամբ վի­րա­վո­րել են «Հո­ֆեն­հայմ» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի նա­խա­գահ Դիտ­մար Հո­պին) հան­դիպ­ման մր­ցա­վա­րը խա­ղը եր­կու ան­գամ դա­դա­րեց­րել է, իսկ դի­մա­կա­յու­թյան վեր­ջին տա­սը րո­պե­նե­րին թի­մե­րը դաշ­տի կենտ­րո­նում պար­զա­պես գն­դակ են գլո­րել (նաև մի­մյանց փո­խան­ցե­լով)՝ այդ կերպ փոր­ձե­լով մս­խել խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կը։ Ե­ղա­ծի առն­չու­թյամբ ա­հա թե ինչ է ա­սել «Բա­վա­րիա­յի» գլ­խա­վոր մար­զիչ Հանս-Դի­տեր Ֆլի­կը. «Նե­րո­ղու­թյուն եմ խնդ­րում տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար: «Բա­վա­րիան» ու «Հո­ֆեն­հայ­մը» պետք է միա­վոր­վեին: Սա ու­ժեղ գոր­ծո­ղու­թյուն է: Նման բան չպետք է տե­ղի ու­նե­նար: Մենք ստիպ­ված էինք միա­վոր­վե­լու տրի­բու­նա­նե­րում գտն­վող հի­մար­նե­րի դեմ: Մտա­դիր չէի գնա­լու տրի­բու­նա, բայց չա­փա­զանց հիաս­թափ­ված էի այն ա­մե­նից, ինչ տե­ղի ու­նե­ցավ: Այն ա­մե­նը, ինչ թիմն ա­րեց խա­ղի ըն­թաց­քում, կո­րավ: Սա է զայ­րաց­նում»։
Ի­րենց հան­դի­պում­նե­րը հաղ­թա­նա­կով են ա­վար­տել եր­կու «Բո­րու­սիա­ներն» էլ։ Դորտ­մունդ­ցի­նե­րը սե­փա­կան դաշ­տում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան են մատ­նել «Ֆրայ­բուր­գին», ար­տագ­նա­յում մեն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րը հաղ­թել են «Աուգս­բուր­գին»՝ 3։2։ 48 և 46 միա­վո­րով շա­րու­նա­կում են նրան­ցը մնալ բուն­դես­լի­գա­յի եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը։ Հի­շեց­նենք, որ վեր­ջին­ներս մեկ խաղ պա­կաս են անց­կաց­րել։
«Բա­վա­րիա­յի» հաղ­թա­նա­կին ըն­դա­մե­նը ոչ-ո­քիով է պա­տաս­խա­նել «Լայպ­ցի­գը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ չի կա­րո­ղա­ցել կոտ­րել ար­դեն 44 միա­վո­րի տեր դար­ձած «Բա­յե­րի» դի­մադ­րու­թյու­նը՝ 1։1, և ու­նե­ցած 49-ով մյուն­խեն­ցի­նե­րից հետ է մնում ե­րեք նի­շով։
Ար­տագ­նա­յում «Քյոլ­նից» կրած «Շալ­կեի» պար­տու­թյու­նը՝ 3։0, գել­զեն­կիր­հեն­ցի­նե­րին դուրս չի մղել ա­ռա­ջին վե­ցյա­կից։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Կո­րո­նա­վի­րու­սից ու­նե­ցած տագ­նա­պի պատ­ճա­ռով հե­տաձգ­վել է տու­րի «Յու­վեն­տուս»-«Ին­տեր» դի­մա­կա­յու­թյու­նը, ին­չը մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի վե­րին հո­րի­զո­նա­կան­նե­րում հան­գեց­րել է ա­նուղ­ղա­կի փո­փո­խու­թյան։ Ինչ­պես և սպաս­վում էր, «Լա­ցիոն» «Բո­լո­նիա­յի» հետ տնա­յին խա­ղում ե­րեք միա­վոր է վաս­տա­կել՝ 2։0, ու 62 միա­վո­րով տե­ղա­փոխ­վել ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կան։ Այս ան­գամ թի­մի ու ա­ռաջ­նու­թյան ռմ­բար­կու Չի­րո Ի­մո­բի­լեն գոլ չի հե­ղի­նա­կել, սա­կայն ան­մասն չի ե­ղել դար­պա­սի գրավ­մանն ուղ­ղա­կի մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լուց։
«Յու­վեն­տուսն» ու­նի 60, «Ին­տե­րը»՝ 54 միա­վոր։
Ինչ վե­րա­բե­րում է սկու­դե­տեի չոր­րորդ ու հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Ա­տա­լան­տա­յին» ու «Ռո­մա­յին», անց­կաց­րել են գեր­գո­լա­ռատ խաղ։ Ա­ռա­ջի­նը 7։2 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Լե­չեին» նրա իսկ դաշ­տում, երկ­րոր­դը «Կա­լյա­րիի» հետ մր­ցա­վե­ճում հաղ­թա­նակ է տո­նել 4։3 հաշ­վով։ Գո­հու­նա­կու­թյամբ նշենք, որ «Ռո­մա­յի» կազ­մում կր­կին ա­ռանձ­նա­ցել է Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը՝ դառ­նա­լով գո­լի ու գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակ։
Շա­րու­նա­կում է վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում դիր­քե­րը պա­հել «Նա­պո­լին», ո­րը սե­փա­կան հար­կի տակ 2։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Թու­րի­նին» և ու­նի 36 միա­վոր։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 5821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ