ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ին­տե­րի» երկ­րորդ ա­նընդ­մեջ վրի­պու­մը

«Ին­տե­րի» երկ­րորդ ա­նընդ­մեջ վրի­պու­մը
21.01.2020 | 01:17

Սկզ­բուն­քո­րեն ար­դեն ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից է գա­լիս անգ­լիա­կան «Լի­վեր­պու­լի» ան­պարտ հան­դի­պում­նե­րի մեկ­նար­կը, նման մի գոր­ծըն­թաց էլ սկու­դե­տեում նա­խա­ձեռ­նել է աշ­խար­հի հնա­գույն մայ­րա­քա­ղա­քը ներ­կա­յաց­նող «Լա­ցիոն», սա­կայն հի­շար­ժա­նը, բնա­կա­նա­բար, միայն այս եր­կու­սի մր­ցե­լույթ­նե­րը չեն։ Բուն­դես­լի­գա­յում բո­լո­րին հե­տաքր­քիր խն­դիր է ա­ռա­ջադ­րել «Լայպ­ցի­գը», ի դեմս «Բար­սե­լո­նի» ու «Ռեա­լի»՝ չա­փա­զանց մեծ է լար­վա­ծու­թ­յու­նը լա լի­գա­յում։ Մի խոս­քով՝ պայ­քար է ա­մե­նու­րեք, ու հիմ­նա­կան շա­հո­ղը երկր­պա­գուն է, ով ա­մեն տու­րի հետ հու­զում­նա­ռատ ապ­րում­նե­րի մեկ չա­փա­բա­ժին չէ, որ ստա­նում է։

ԱՆԳԼԻԱ
Շա­րու­նա­կում է ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում ու­նե­ցած մր­ցե­լույթ­նե­րի ան­կան­խա­տե­սե­լիու­թյամբ, վայ­րի­վե­րում­նե­րով զար­մաց­նել «Ման­չեստր Սի­թին»։ Ար­դեն տա­րօ­րի­նակ էլ կլի­նի տա­րօ­րի­նակ ա­սել, որ խա­ղի ըն­թաց­քում պարտ­վում էր, ու հե­րո­սա­կան ջան­քե­րի գնով է հա­վա­սա­րեց­րել հա­շի­վը։ Սա­կայն հա­վա­սա­րեց­նե­լուց հե­տո էլ տա­րօ­րի­նակ կլի­ներ, ե­թե «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» չգ­նա­յին ա­ռա­վե­լա­գույ­նին։ Հինգ րո­պեի ըն­թաց­քում Ա­գուե­րոն խփել է «Կրիս­տալ Պա­լա­սի» հետ ու­նե­ցած դի­մա­կա­յու­թյան երկ­րորդ գոլն ու ա­ռաջ մղել իր թի­մին։ Թվում է, թե սրա­նով ա­մեն ինչ ա­րած, վեր­ջաց­րած էր, սա­կայն հյու­րե­րը մեկ ան­գամ էլ են «ձգ­վել»` օգտ­վե­լով տան­տե­րե­րի ա­մե­նա­թո­ղու­թյու­նից ու ար­դյուն­քում երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նից միան­գա­մայն օ­րի­նա­կա­նո­րեն կոր­զել մեկ միա­վոր՝ 2։2։
Բնա­կա­նա­բար այս ոչ-ո­քին ա­ռա­վե­լա­գույնս ձեռն­տու էր «Լես­տե­րին», ո­րը «Բյոռն­լիի» հետ ար­տագ­նա­յում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու դեպ­քում միա­վոր­նե­րով կհա­վա­սար­վեր 48 միա­վոր ու­նե­ցող ման­չեստ­րյան ա­կում­բին։ Սա­կայն, ի դժ­բախ­տու­թյուն հյու­րե­րի, խա­ղը դար­ձավ նա­խորդ տու­րում «Սաուտ­հեմպ­տո­նի» հետ հան­դիպ­ման կրկ­նու­թյու­նը. այս ան­գամ էլ ա­ռաջ անց­նե­լով հաշ­վի մեջ՝ լես­տեր­ցի­նե­րը չկա­րո­ղա­ցան պահ­պա­նել ա­ռա­վե­լու­թյունն ու խա­ղը տա­նուլ տվե­ցին ի­րենց այն­քան քա­ջա­ծա­նոթ 1։2 հաշ­վով։ Նկա­տենք, որ պար­տու­թյու­նը ոչն­չով չազ­դեց ա­ղյու­սա­կում նրանց ու­նե­ցած դիր­քի վրա. եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը կա­յու­նո­րեն նրանց ձեռ­քում է։
Տու­րում չա­փա­զանց ծանր հան­դի­պում անց­կաց­րեց «Չել­սին», ո­րին այդ­պես էլ չհա­ջող­վեց հյու­րըն­կալ­վե­լիս գտ­նել մր­ցակ­ցի դար­պա­սը բա­ցող բա­նա­լին։ Փո­խա­րե­նը «Նյու­քաս­լը» ե­ղավ հա­ջո­ղա­կը, ու դա բա­ռա­ցիո­րեն մր­ցա­վա­րի՝ հան­դիպ­ման ա­վարտն ազ­դա­րա­րող եզ­րա­փա­կիչ սու­լո­ցից վայր­կյան­ներ ա­ռաջ։ «Ազն­վա­կան­նե­րը» 39 միա­վո­րով չոր­րորդ տե­ղում են։
«Լի­վեր­պուլ»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» դի­մա­կա­յու­թյու­նը մր­ցակ­ցու­թյուն էր ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րո­ղի ու ա­ռա­ջին հն­գյա­կը եզ­րա­փա­կո­ղի միջև՝ ան­կախ հան­դիպ­ման ար­դյուն­քից և ոչ մե­կի հա­մար մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում տե­ղա­շար­ժե­րի չբե­րող։ Ման­րա­մաս­նե­րի հետևից չընկ­նենք, միայն փաս­տենք, որ «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» հեր­թա­կան հաղ­թա­նակն են տո­նել 2։0 հաշ­վով՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 64-ի, ին­չը 16-ով շատ է «Ման­չեստր Սի­թիի» ու­նե­ցա­ծից՝ չհաշ­ված պա­կաս անց­կաց­րած մեկ խա­ղը։
Պրե­միեր լի­գա­յին հրա­ժեշտ տա­լուց ա­ռաջ հի­շենք և «Տո­տեն­հե­մին»։ Այն ար­տագ­նա­յում ոչ-ո­քի է խա­ղա­ցել «ՈՒոթ­ֆոր­դի» հետ՝ 0։0, ու 31 միա­վո­րով ու­թե­րորդ տե­ղում է։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Եր­կր­պա­գու­նե­րին տհաճ ա­նակն­կալ մա­տու­ցեց սկու­դե­տեի ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը դեռևս նա­խորդ տու­րից «Յու­վեն­տու­սին» զի­ջած «Ին­տե­րը»՝ այն էլ ա­ղյու­սա­կի ստո­րին հո­րի­զո­նա­կան­նե­րում հան­գր­վա­նած «Լե­չեի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում՝ 1։1։ Բնա­կա­նա­բար, ե­ղա­ծին ար­դա­րա­ցում չի կա­րող լի­նել այն, որ մի­լան­ցի­նե­րը հան­դես են ե­կել մր­ցակ­ցի դաշ­տում։ Չեմ­պիո­նա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող թի­մի հա­մար սա, կրկ­նում ենք, ար­դա­րա­ցում չէ։ Սույ­նից, ա­ռանց աչք ճպե­լու, օգտ­վեց «Պար­մա­յին» հյու­րըն­կա­լած «ծեր սի­նյո­րան»։ Հաղ­թա­նակ 2։1 հաշ­վով (կր­կին աչ­քի է ըն­կել Ռո­նալ­դուն՝ հե­ղի­նա­կե­լով եր­կու գոլն էլ), ու Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը հետ են ար­դեն չորս միա­վո­րով։
Սա­կայն սկու­դե­տեում զար­գա­ցում­նե­րը հե­տաքր­քիր են ոչ միայն «Յու­վեն­տուս»-«Ին­տեր» դի­մա­կա­յու­թյամբ։ Բարձր հար­գի մե­դալ­նե­րի, խո­շոր հաշ­վով չեմ­պիո­նա­կան մր­ցա­վազ­քի մեջ է ներ­քաշ­վել և «Լա­ցիոն», ո­րը վեր­ջին տու­րում էլ հա­վա­տա­րիմ մնաց հաղ­թա­կան մր­ցե­լույթ­նե­րի շքեր­թին՝ դրանց թի­վը հասց­նե­լով 11-ի (հռո­մեա­ցի­նե­րի ան­պարտ հան­դի­պում­նե­րի շար­քը՝ 46, մեկ­նար­կել է ան­ցած տար­վա սեպ­տեմ­բե­րից)։ Սի­մեո­նե Ին­ձա­գիի սա­նե­րի այս ան­գամ­վա զո­հը «Սամպ­դո­րիան» էր։ Այն հինգ ան­գամ պար­տադր­ված էր գն­դա­կը հա­նե­լու սե­փա­կան դար­պա­սից՝ պա­տաս­խա­նե­լով միայն մե­կով։ Հռո­մեա­ցի­նե­րից այս խա­ղում փայ­լել է Չի­րո Ի­մո­բի­լեն (հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել)՝ ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում խփած գո­լե­րի թի­վը հասց­նե­լով 23-ի։ Այս պա­հի դրու­թյամբ այս ցու­ցա­նի­շը լա­վա­գույնն է եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի հն­գյա­կում։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ այս հն­գյա­կը կազ­մած ֆուտ­բո­լիստ­նե­րից ոչ մե­կը դար­պա­սի ա­վե­լի հա­ճա­խա­կի գրավ­ման չի մաս­նակ­ցել նաև Իմո­բի­լեի ու­նե­ցած գոլ+գո­լա­յին փո­խան­ցում հաշ­վար­կով՝ 27։
Սե­փա­կան հար­կի տակ վեր­ջին եր­կու տու­րում կրած պար­տու­թյուն­նե­րից հե­տո հաղ­թա­նակ տո­նեց «Ջե­նո­վա­յին» հյուր գնա­ցած «Ռո­ման» (վնաս­ված­քի պատ­ճա­ռով շա­րու­նա­կում է խա­ղե­րը բաց թող­նել Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը)։ Գրանց­վել է 3։1 հա­շիվ։ Ի­տա­լա­կան «գայ­լե­րի» հաշ­վին է 38 միա­վոր։ Նրանք ա­ղյու­սա­կի չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։ «Ռո­մա­յին» միա­վոր­նե­րով կա­րող էր հա­վա­սար­վել ե­րեկ ուշ ե­րե­կո­յան ՍՊԱԼ-ին հյու­րըն­կա­լած «Ա­տա­լան­տան», ե­թե մր­ցակ­ցու­թյու­նից ե­րեք միա­վոր կոր­զեր։
Չորս ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նից հետ ա­ռա­ջին միա­վո­րը վաս­տա­կեց «Բրե­շիա­յին» հյուր գնա­ցած «Կա­լյա­րին», ո­րը թեև բա­ցել էր հան­դիպ­ման հա­շի­վը, շատ ա­վե­լի մոտ էր պար­տու­թյա­նը, ե­թե 11-մետ­րա­նո­ցից չհա­վա­սա­րեց­ներ հա­շի­վը՝ 2։2։ Այն վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, ու­նի 30 միա­վոր։
Թե­պետ «Նա­պո­լին» շո­շա­փե­լիո­րեն հե­ռու է ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած­նե­րից, այ­սու­հան­դերձ, հի­շենք և նրան։ Թի­մի խա­ղում ո­րա­կա­կան փո­փո­խու­թյուն­ներ չի կա­րո­ղա­նում մտց­նել և Ջե­նարո Գա­տու­զոն, ո­րի ղե­կա­վա­րու­թյամբ նեա­պո­լյան ա­կում­բը կրեց եր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը։ Այս ան­գամ նրան ծն­կի բե­րո­ղը հյուր ժա­մա­նած «Ֆիո­րեն­տի­նան» էր՝ 2։0։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Տաս­ներ­կու տա­րի ան­դա­լու­զա­կան ա­կում­բը չի կա­րո­ղա­նում հա­ջո­ղու­թյան հաս­նել «Սան­տյա­գո Բեռ­նա­բեուում», այդ տխուր ա­վան­դույ­թի վեր­ջը «Սևի­լիան» չկա­րո­ղա­ցավ դնել և այս ան­գամ՝ զի­ջե­լով 1։2 հաշ­վով։ «Սե­րուց­քա­յին­նե­րի» կազ­մում եր­կու ան­գամ էլ աչ­քի է ըն­կել Կա­զի­մի­րոն։ «Ռեա­լի» հա­մար այս հաղ­թա­նակն ա­վե­լի քան տե­ղին էր, քան­զի «Գրա­նա­դա­յին» հյու­րըն­կա­լած «Բար­սե­լո­նի» հաղ­թա­նա­կի դեպ­քում «ար­քա­յա­կա­նը» նվա­զա­գույ­նը պահ­պա­նում էր եր­կիշ­խա­նու­թյու­նը, իսկ կա­տա­լոն­ցի­նե­րի պարտ­վե­լու դեպ­քում 43 միա­վո­րով ստանձ­նում միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Նոր մարզ­չի գլ­խա­վո­րու­թյամբ հան­դես ե­կող «Բար­սե­լոնն» «ար­քա­յա­կա­նին», բնա­կա­նա­բար, չտ­վեց այդ եր­ջան­կու­թյու­նը (հաղ­թա­կան գո­լը, ո­րը, ի դեպ, միակն էր հան­դի­պու­մում, խփել է Մե­սին), իսկ ե­թե ան­կեղծ, մնում էր, որ սու­պեր­գա­վա­թը տա­պա­լե­լուց հե­տո, մի հատ էլ «Գրա­նա­դա­յից» ապ­տակ ստա­նար։
Սաու­դյան Ա­րա­բիա­յում կա­յա­ցած Իս­պա­նիա­յի սու­պեր­գա­վա­թի եզ­րա­փակ­չում «Ռեա­լից» կրած ան­հա­ջո­ղու­թյան տպա­վո­րու­թյու­նից դեռևս դուրս չե­կած «Աթ­լե­տի­կոն» ձա­խող­վեց «Էյ­բա­րի» հետ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նում, սա­կայն մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կի ա­ռու­մով զբա­ղեց­րած տե­ղի կո­րուստ չու­նե­ցավ, քա­նի որ, մադ­րիդ­ցի­նե­րի պես 35 միա­վոր ու­նե­ցող «Սևի­լիան» նույն­պես պար­տու­թյամբ է ա­վար­տել տու­րի հան­դի­պու­մը։
Հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում ար­տագ­նա­յում «Լե­գա­նե­սի» նկատ­մամբ 3։0 հաշ­վով հաղ­թա­նա­կի հա­սած «Խե­տա­ֆեն» է 33 միա­վո­րով, իսկ ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է հյու­րըն­կալ­վե­լիս «Բե­տի­սին» 0։3 հաշ­վով զի­ջած «Ռեալ Սո­սիե­դա­դը»։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Հեր­թա­կան հաղ­թա­նա­կը, ու երկ­րի գոր­ծող փոխ­չեմ­պիո­նը շա­րու­նա­կում է մնալ բուն­դես­լի­գա­յի գլ­խա­մա­սում։ «Լայպ­ցի­գի» օր­վա մր­ցա­կի­ցը «ՈՒ­նիոն Բեռ­լինն» էր, որն ըն­թաց­քում ան­գամ ա­ռաջ էր հաշ­վի մեջ, սա­կայն ա­մեն ինչ ու­նե­ցավ միան­գա­մայն սպաս­ված ա­վարտ՝ 3։1։
Լայպ­ցիգ­ցի­նե­րի հաղ­թա­կան էս­տա­ֆե­տը խլեց Մյուն­խե­նի «Բա­վա­րիան», որն ար­տագ­նա­յում չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան մատ­նեց «Հեր­տա­յին» ու 36 միա­վո­րով բարձ­րա­ցավ երկ­րորդ հո­րի­զո­նա­կան
Գեր­գո­լա­ռատ դի­մա­կա­յու­թյուն էր «Աուգս­բուրգ»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» մր­ցակ­ցու­թյու­նում, ու հատ­կան­շա­կան է, որ ա­ռա­ջին խա­ղա­կե­սը նման շա­րու­նա­կու­թյան «հու­շում» չէր ա­նում, թե­պետ հաս­կա­նա­լի է, որ դորտ­մունդ­ցի­նե­րը բաց թո­ղած գո­լի հա­մար վրեժ­խն­դիր էին լի­նե­լու։ Սա­կայն այս կար­գի վրեժխ­նդ­րու­թյու՞ն։ Հյու­րե­րը տան­տե­րե­րին հար­կադ­րե­ցին հինգ ան­գամ գն­դա­կը հա­նել դար­պա­սից (հեթ տրի­կի հե­ղի­նակ է դար­ձել Հո­լան­դը)։ Ի­հար­կե, «Աուգս­բուրգն» էլ պա­սիվ դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կում չմ­նաց, սա­կայն ա­ռա­ջի­նի մե­կին երկ­րոր­դում նրանց հա­վե­լած եր­կու գո­լը վերջ­նա­հաշ­վում ի զո­րու չե­ղավ թի­մը հետ պա­հե­լու պար­տու­թյան տհա­ճու­թյու­նից։
Դորտ­մունդ­ցի­նե­րի օ­րի­նա­կով ա­ղյու­սա­կում դիր­քի կո­րուստ չու­նե­ցավ և (33 միա­վո­րով հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, նրանց զի­ջում է ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի) Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիա­յին» հյու­րըն­կա­լած ու 2։0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նած «Շալ­կեն»։ Ինչ մնում է գլադ­բախ­ցի­նե­րին, նրանք նա­հան­ջել են եր­րորդ հո­րի­զո­նա­կան՝ մնա­լով ու­նե­ցած 35 միա­վո­րով։ Բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կում է «Ֆրայ­բուր­գը» (29 միա­վոր)։ Այն ար­տագ­նա­յում ե­րեք միա­վոր է կոր­զել «Մայն­ցից»` պար­տու­թյան մատ­նե­լով 2։1 հաշ­վով։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Այս­տեղ երկ­րի գա­վա­թի 1/16 եզ­րա­փակ­չի հան­դի­պում­ներն էին, ողջ ծա­վա­լով այս փու­լում դրանց անդ­րա­դառ­նա­լու հարկ չենք տես­նում, անդ­րա­դառ­նանք լոկ մի քա­նի­սին։ Պայ­քա­րը շա­րու­նա­կում են դի­վի­զիո­նը ներ­կա­յաց­նող «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»,«Մար­սե­լը», «Լի­լը», «Լիո­նը», «Մոն­պե­լիեն», «Դի­ժո­նը», «Ռե­նը», «Նից­ցան», «Ան­ժը», «Սենտ Է­տիե­նը»։ Մնա­ցած­ներն ա­վե­լի ցածր ա­ռաջ­նու­թյուն­նե­րում հան­դես ե­կող թի­մեր են։
Մար­տին ՀՈՒՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 4535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ