ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միայն մե­կում է եր­կիշ­խա­նու­թ­յուն

Միայն մե­կում է եր­կիշ­խա­նու­թ­յուն
24.12.2019 | 01:52

Տար­բեր պատ­ճառ­նե­րով եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թ­յուն­նե­րի հեր­թա­կան եր­կու ա­ռաջ­նու­թ­յու­նում եր­կու մր­ցա­վեճ չանց­կաց­վեց («Լի­վեր­պու­լը» մաս­նակ­ցում էր ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թ­յա­նը, «Յու­վեն­տուս»-«Լա­ցիո» զույ­գը վի­ճար­կում էր երկ­րի սու­պեր­գա­վա­թը), սա­կայն դրանք ոչն­չով չազ­դե­ցին այդ երկր­նե­րի մր­ցա­շա­րա­յին ա­ղ­յու­սակ­նե­րում տ­վ­յալ թի­մե­րի դա­սա­վո­րու­թ­յան վրա։

ԱՆԳԼԻԱ
Աշ­խար­հի ա­կում­բա­յին ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցե­լու պատ­ճա­ռով «Վեստ Հե­մի» հետ տու­րի հեր­թա­կա­նը բաց թո­ղած «Լի­վեր­պու­լի» բա­ցա­կա­յու­թյու­նը գրե­թե ոչն­չով չազ­դեց պրե­միեր լի­գա­յի մր­ցակ­ցու­թյան լար­վա­ծու­թյան վրա, մա­նա­վանդ որ, ի դեմս «Ման­չեսթր Սի­թի»-«Լես­թեր» դի­մա­կա­յու­թյան, դժ­վար էլ էր պատ­կե­րաց­նել ա­ռա­վել ա­ռանց­քա­յին մր­ցակ­ցու­թյուն, ե­թե պայ­մա­նա­վոր­վում ենք աչք փա­կել բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով ոչ պա­կաս հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող «Տո­տեն­հեմ»-«Չել­սի» առ­ճա­կատ­ման վրա։ Սա­կայն ե­կեք նախ «Լի­վեր­պու­լի» թե­ման փա­կենք, ա­պա նոր անց­նենք ա­ռաջ։
Աշ­խար­հի ա­կում­բա­յին ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փակ­չում ա­կում­բը մր­ցեց բրա­զի­լա­կան «Ֆլա­մեն­գո­յի» հետ, ու բա­նը հա­սավ լրա­ցու­ցիչ խա­ղա­ժա­մա­նա­կում հա­շիվ պար­զե­լուն (հիմ­նա­կանն ա­վարտ­վել է ա­ռանց դար­պաս­նե­րի գրավ­ման)։ Հաղ­թա­կան գո­լը հան­դիպ­ման 99-րդ րո­պեին հայ­րե­նա­կից­նե­րի դար­պա­սը խփել է Ռո­բեր­տո Ֆիր­մի­նոն՝ «մեր­սի­սայդ­ցի­նե­րին» հնա­րա­վո­րու­թյուն տա­լով ա­կում­բի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ տի­րա­նա­լու սույն պատ­վա­վոր տիտ­ղո­սին, իսկ ընդ­հա­նա­րա­պես այս հաղ­թա­նա­կով «Լի­վեր­պու­լը» դար­ձավ անգ­լիա­կան ա­ռա­ջին ա­կում­բը, ո­րը մեկ տա­րում հաղ­թեց Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում, շա­հեց Եվ­րո­պա­յի սու­պեր­գա­վաթն ու աշ­խար­հի ա­կում­բա­յին ա­ռաջ­նու­թյան հաղ­թո­ղի տիտ­ղո­սին ար­ժա­նա­ցավ (վեր­ջին կտր­ված­քով այն անգ­լիա­կան երկ­րորդ թիմն է. ա­կում­բա­յի­նում ա­ռա­ջին հաղ­թա­նա­կը 2008-ին տո­նել է «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»։
Դառ­նանք պրե­միեր լի­գա­յում հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ա­ռանց­քա­յի­նի կար­գա­վի­ճակ ձեռք բե­րած «Ման­չեսթր Սի­թի»-«Լես­տեր» մր­ցակ­ցու­թյա­նը։ Այն «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» հա­մար սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն էր ստա­ցել այն պատ­ճա­ռով, որ կա­րող էր հյու­րե­րից հետ մնա­լը հասց­նել նվա­զա­գույ­նի։ Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը կա­րո­ղա­ցան լու­ծել ա­ռա­ջադր­ված խն­դի­րը, ու դա չնա­յած նրան, որ աչ­քա­թող ա­նե­լով Վար­դիին, հան­դի­պու­մը սկ­սել էին բաց թո­ղած գո­լով։ 3։1 հաղ­թա­կան հա­շիվ, ու երկ­րորդ տե­ղի հա­մար մր­ցակ­ցու­թյու­նում «Ման­չեսթր Սի­թին» ար­դեն մեկ միա­վո­րով է հետ մնում 39 ու­նե­ցող «Լես­տե­րից», ո­րը ի­նը տուր ա­նընդ­մեջ չգի­տեր պար­տու­թյուն աս­վա­ծը։
Այս խա­ղի առն­չու­թյամբ մի բան էլ հա­մա­րենք հի­շա­տակ­ման ար­ժա­նի։ Հան­գա­մանք­նե­րը կա­րող են այն­պես դա­սա­վոր­վել, որ «Ման­չեսթր Սի­թիից» Խո­սեպ Գվար­դիո­լա­յի հե­ռա­նա­լու դեպ­քում ա­կում­բի ղեկն ստանձ­նի «Լես­տե­րի» այ­սօր­վա գլ­խա­վոր մար­զի­չը։
Մա­ռախ­լա­պատ Ալ­բիո­նի ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թյան հեր­թա­կան տու­րի սկզ­բուն­քա­յին երկ­րորդ բա­խու­մը «Տո­տեն­հե­մի» ու «Չել­սիի» միջև էր, թի­մեր, ո­րոնց ի­րար կա­պակ­ցո­ղը Ժո­զե Մոու­րի­նիոն է՝ ա­ռա­ջի­նի՝ ներ­կա­յիս, երկ­րոր­դի՝ նախ­կին գլ­խա­վոր մար­զի­չը։ Այս թի­մե­րի մր­ցակ­ցու­թյա­նը նա­խոր­դող հե­տաք­րք­րա­կան վի­ճա­կագ­րու­թյուն կար. վեր­ջին հինգ համ­դի­պու­մից չոր­սում «Չել­սին» պար­տու­թյուն է կրել ու հաղ­թել մե­կում, իսկ «Տո­տեն­հեմն» ա­րել է ճիշտ հա­կա­ռա­կը։
ՈՒ­շադ­րու­թյան ար­ժա­նի ևս մեկ բան։
Հաղ­թե­լու դեպ­քում «Չել­սին» ու­նե­ցած 29 միա­վո­րին կհա­վե­լեր ևս ե­րեքն ու ու ա­վե­լի քան վս­տահ կմ­նար ա­ղյու­սա­կի չոր­րորդ սանդ­ղա­կում, պարտ­վե­լու դեպ­քում մր­ցակ­ցին հնա­րա­վո­րու­թյուն կտար ոչ միայն միա­վոր­նե­րով հա­վա­սար­վե­լու ի­րեն, այլև ներ­խու­ժե­լու լա­վա­գույն հն­գյակ։ Այս­քա­նից հե­տո շտա­պենք ա­սել, որ ա­մեն ինչ վատ դա­սա­վոր­վեց «Տո­տեն­հե­մի» հա­մար՝ սկ­սած նրա­նից, որ ար­դեն ա­ռա­ջին կե­սում դի­մա­կա­յու­թյու­նը տա­նուլ էր տա­լիս եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի տար­բե­րու­թյամբ, իսկ երկ­րորդ խա­ղա­կե­սին ե­կավ գու­մար­վե­լու տա­սը հո­գով մնա­լու դժ­բախ­տու­թյու­նը։ Կարճ կա­պած՝ այդ ե­րե­կոն «Տո­տեն­հե­մի» ու նրա ամ­բի­ցիոզ մարզ­չի հա­մար կոչ­ված էր լի­նե­լու մղ­ձա­վան­ջա­յին։
Պրե­միեր լի­գա­յի 18-րդ տու­րի հաշ­վետ­վու­թյունն ա­վար­տենք «Բրայ­տո­նի» հետ ար­տագ­նա հան­դի­պու­մում «Շե­ֆիլ­դի տո­նած հաղ­թա­նա­կի հի­շա­տա­կու­մով (1։0), ինչն ա­ռաջ­նու­թյան նո­րե­կի հա­մար տեղ ա­պա­հո­վեց հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Նկա­տենք, որ այս մր­ցաշր­ջա­նում «Շե­ֆիլդն» ա­ռա­ջին ան­գամ չէ, որ ա­ռա­ջին հն­գյա­կի մաս է կազ­մում։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Տու­րի շր­ջա­նակ­նե­րում, սա­կայն շատ ա­վե­լի վաղ կա­յա­ցած «Սամպ­դո­րիա»-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյու­նում, «ծեր սի­նյո­րան» հաղ­թել էր (2։1) ու 42 միա­վո­րով ժա­մա­նա­կա­վո­րա­պես ստանձ­նել սկու­դե­տեի լի­դե­րու­թյու­նը։ Հե­ռա­կա մր­ցա­վե­ճում նրան պա­տաս­խա­նե­լու հեր­թը «Ջե­նո­վա­յին» հյու­րըն­կա­լած «Ին­տե­րինն» էր։ Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը պատ­վով բռ­նե­ցին քն­նու­թյունն ու, հաղ­թե­լով չորս ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ, վե­րա­դարձ­րին ա­ռաջ­նու­թյան ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը, ո­րը կա­տար­վեց նաև ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։
Շա­րու­նա­կում է մե­դա­լա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րին ան­դա­վա­ճան մնալ «Ռո­ման»։ Ի­տա­լա­կան «գայ­լե­րը» փայ­լուն ուղևո­րու­թյուն են ու­նե­ցել, ու դրա հետևան­քը «Ֆիո­րեն­տի­նա­յին» հասց­րած ծանր պար­տու­թյունն էր՝ 4։1։ Դի­մա­կա­յու­թյա­նը մաս­նակ­ցել է նաև մեր հա­վա­քա­կա­նի ա­ռա­ջա­տար ֆուտ­բո­լիստ Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը` փո­խա­րին­ման դուրս գա­լով երկ­րորդ խա­ղա­կե­սում։ «Ռո­ման» 35 միա­վո­րով չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Իր դիր­քում մնաց վե­րը հի­շա­տակ­ված եր­կու­սին 36 միա­վո­րով հե­տապն­դող «Լա­ցիոն», ո­րը սու­պեր­գա­վա­թի հա­մար մր­ցում էր «Յու­վեն­տու­սի» հետ։ Ներ­կա­յաց­նենք այդ հան­դի­պու­մը, նոր միայն ա­վար­տենք սկու­դե­տեի ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած­նե­րի պատ­մու­թյան շա­րու­նա­կու­թյու­նը։ Ա­սենք, որ պար­զա­պես փա­ռա­հեղ են հան­դես ե­կել հռո­մեա­ցի­նե­րը ու ար­ժան­վույնս վար­ձատր­վել տիտ­ղո­սը նվա­ճե­լով՝ դի­մա­կա­յու­թյու­նը շա­հե­լով 3։1 հաշ­վով։
Ինչ-որ տեղ այս ար­դյուն­քը կա­րե­լի էր ա­նակն­կալ հա­մա­րել՝ հղում ա­նե­լով նրան, որ գա­վա­թա­յին խա­ղերն ու­նեն ի­րենց յու­րօ­րի­նակ տրա­մա­բա­նու­թյու­նը, սա­կայն ամ­բողջ հարցն այն է, որ այս նույն դեկ­տեմ­բե­րին, այս ան­գամ երկ­րի ա­ռաջ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում, «Լա­ցիոն» դար­ձյալ հաղ­թել է «ծեր սի­նյո­րա­յին» ու դար­ձյալ այս նույն 3։1 հաշ­վով։ Այն­պես որ, հան­դիպ­ման ար­դյուն­քը շատ ա­վե­լի ճիշտ կլի­նի մեկ­նա­բա­նել ոչ թե գա­վա­թա­յին խա­ղե­րի յու­րօ­րի­նակ տրա­մա­բա­նու­թյամբ, այլ երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նի դար­պա­սը տա­նող ու­ղին հռո­մեա­կան ա­կում­բի մարզ­չա­կան կոր­պու­սի գտած մշա­կում­նե­րով։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ Սա­րիի գլ­խա­վո­րած թիմն ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում եր­կու պար­տու­թյուն է կրել ու էլ չա­սենք, թե եր­կու դեպ­քում էլ որ թիմն է թու­րին­ցի­նե­րին ծն­կի բե­րել։
Դառ­նանք ա­ռաջ­նու­թյա­նը։ Երկ­րորդ հան­դի­պու­մում ա­նընդ­մեջ ե­րեք միա­վոր է կորց­նում «Կա­լյա­րին», ին­չը թի­մին սկ­սում է էա­պես հետ գցել մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րի հա­մար պայ­քա­րից։ Այս ան­գամ նրա ճամ­փին կանգ­նո­ղը «ՈՒ­դի­նե­զեն» էր՝ 2:1։
«Կա­լյա­րիի» պար­տու­թյունն ա­վե­լի քան տե­ղին էր «Ա­տա­լան­տա­յի» հա­մար, ո­րը հյու­րըն­կա­լե­լիս պար­զա­պես ջախ­ջա­խեց վա­տա­գույն ժա­մա­նակ­ներ ապ­րող «Մի­լա­նին»՝ 5։0։ Այս հաղ­թա­նա­կը «մա­նու­շա­կա­գույն­նե­րին» 31 միա­վո­րով տեղ ա­պա­հո­վեց հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում՝ այն­տե­ղից դուրս մղե­լով 29 միա­վո­րով մնա­ցած «Կա­լյա­րիին»՝ նրան վե­րա­պա­հե­լով ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կո­ղի դե­րը։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Էլ կլա­սի­կո­յում սե­փա­կան հար­կի տակ «ար­քա­յա­կա­նի» հետ ու­նե­ցած գո­լա­զուրկ ոչ-ո­քիից հե­տո սպաս­վում էր, որ «Բար­սե­լո­նը» (թե­պետ ին­չու միայն այն) գո­լա­ռատ հան­դի­պում կու­նե­նա՝ գո­հաց­նե­լով սե­փա­կան եր­կր­պա­գուին։ Այդ­պես էլ ե­ղավ։ Կա­տա­լո­նյան ա­կում­բի հար­վա­ծի տակ ըն­կավ «Ա­լա­վե­սը», ո­րը որ­քան էլ փոր­ձեց դի­մադ­րել ա­հեղ մր­ցակ­ցին, միևնույն է, չորս ան­գամ գն­դա­կը պար­տադր­ված հա­նեց սե­փա­կան դար­պա­սից ու գո­հա­ցում ստա­ցավ լոկ նրա­նից, որ մի ան­գամ էլ ինքն է կա­տա­լոն­ցի­նե­րին պար­տադ­րել այդ բա­նը։ Ա­սենք, որ այս խա­ղում ա­ռանձ­նա­հա­տուկ ակ­տիվ է ե­ղել Լուիս Սուա­րե­սը՝ դառ­նա­լով մեկ գո­լի ու ե­րեք գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակ։ Ա­սել է թե` դար­պա­սի բո­լոր գրա­վում­ներն ար­ձա­նագր­վել են նրա ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ։ Նկա­տենք, որ դաշ­տից ա­ռանց գո­լի չի հե­ռա­ցել և Մե­սին։
«Բար­սե­լո­նի» հետ եր­կիշ­խա­նու­թյու­նը կա­րող էր շա­րու­նա­կել «Ռեա­լը», ե­թե հյու­րըն­կա­լե­լիս ե­րեք միա­վոր կոր­զեր Բիլ­բաո­յի «Աթ­լե­տի­կից», սա­կայն «սե­րուց­քա­յին­ներն» ակն­հայ­տո­րեն մնա­ցել էին օ­րեր ա­ռաջ ու­նե­ցած էլ կլա­սի­կո­յի տպա­վո­րու­թյան տակ ու կր­կին գրան­ցե­ցին գո­լա­զուրկ ար­դյունք, ին­չը նշա­նա­կեց, որ նոր տա­րին դի­մա­վո­րե­լու են «Բար­սե­լո­նին» հե­տապն­դո­ղի կար­գա­վի­ճա­կում։ «Ար­քա­յա­կանն» ու­նի 37 միա­վոր։
«Մա­լյոր­կա­յի» նկատ­մամբ ար­տագ­նա­յում «Սևի­լիա­յի» տո­նած հաղ­թա­նա­կը (2։0) ան­դա­լուզ­ցի­նե­րի հա­մար շա­րու­նա­կեց ամ­րագ­րած պա­հել ա­ռաջ­նու­թյան եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։
Հաղ­թա­կան մր­ցե­լույթ ու­նե­ցավ և «Բե­տի­սին» հյուր գնա­ցած «Աթ­լե­տի­կոն»՝ դի­մա­կա­յու­թյու­նը շա­հե­լով 2։1 հաշ­վով։ Մադ­րիդ­ցի­նե­րը 32 միա­վո­րով ար­դեն չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են ու ակն­հայտ է, որ նրանք ա­մուր հիմ­քեր են ստեղ­ծում մե­դա­լա­յին պայ­քա­րին խառն­վե­լու հա­մար։ Հա­մե­նայն դեպս ա­ռաջ­նա­հեր­թու­թյամբ կանգ­նած է բրոն­զե մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րը, իսկ մնա­ցածն ըն­թաց­քում ա­վե­լի պարզ կերևա, թե­պետ ա­նա­ռար­կե­լիո­րեն դժ­վար կլի­նի ա­վե­լի բարձր հար­գի մե­դալ­նե­րի հա­մար պայ­քա­րում, որ­տեղ գլուխ են կոտ­րում «Բար­սե­լոնն» ու «Ռեա­լը»։
«Աթ­լե­տի­կո­յին» մերձ հարևա­նու­թյամբ է դիր­քա­վոր­ված «Ռեալ Սո­սիե­դա­դը» (մեկ միա­վոր է բա­ժա­նում), ո­րը գեր­գո­լա­ռատ հան­դի­պում ու­նե­ցավ «Օ­սա­սու­նա­յի» հետ՝ 3։4։ Իր հեր­թին «Ռեալ Սո­սիե­դա­դին» մերձ հարևա­նու­թյամբ է գտն­վում «Խե­տա­ֆեն» (բա­ժա­նո­ղը դար­ձյալ մեկ միա­վոր է), որն այս տու­րում նվա­զա­գույն հաշ­վով զի­ջել է «Վի­լիա­ռեա­լին» ու եր­կու սանդ­ղա­կի նա­հանջ ապ­րել՝ եզ­րա­փա­կե­լով ա­ռա­ջին վե­ցյա­կը։
ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Չնա­յած «Աուգս­բուր­գի» հետ տնա­յին խա­ղը ծանր սկ­սե­լուն՝ բուն­դես­լի­գա­յի լի­դե­րը՝ «Լայպ­ցի­գը», ընդ­մի­ջու­մից հետ կա­րո­ղա­ցավ անհ­րա­ժեշտ խմ­բագ­րում­ներ մտց­նել իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ու հաս­նել վս­տահ հաղ­թա­նա­կի՝ 3։1։ Միա­վոր­նե­րով՝ 37, նրան կա­րող էր հաս­նել Բեռ­լին «Հեր­տա­յին» հյուր գնա­ցած Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան», սա­կայն ան­զոր ե­ղավ կոտ­րե­լու տան­տե­րե­րի դի­մադ­րու­թյունն ու ստիպ­ված բա­վա­րար­վեց գո­լա­զուրկ ոչ-ո­քիով։
Բա­վա­կա­նին ծանր հան­դի­պում անց­կաց­րեց «Բա­վա­րիան», ո­րին հյուր ժա­մա­նած «Վոլ­ֆս­բուրգն» ընդ­հուպ խա­ղա­վարտ հա­վա­սար խաղ էր ցու­ցադ­րում, սա­կայն գեր­մա­նա­կան «գայ­լե­րը» մինչև վերջ չկա­րո­ղա­ցան լի­նել հետևո­ղա­կան։ Վեր­ջին հինգ րո­պե­նե­րին մյուն­խեն­ցի­նե­րը հե­ղի­նա­կե­ցին եր­կու գոլ ու տվե­ցին բո­լոր հնա­րա­վոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը։ Նո­րից աչ­քի են ըն­կել Զիրկ­զեեն ու Գնաբ­րին, ով­քեր հա­վակ­նում են դառ­նա­լու նոր ժա­մա­նակ­նե­րի «Բա­վա­րիա­յի» հե­նա­սյու­նե­րը։ Մյուն­խեն­ցի­նե­րը 33 միա­վո­րով եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
Այս նույն եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը նրան զի­ջեց «Հո­ֆեն­հայ­մին» հյուր գնա­ցած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան»՝ 1:2։ Նկա­տենք, որ հյու­րե­րին ռել­սե­րից գցե­լու գոր­ծում իր ակ­տիվ դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­ցել մեր Սար­գիս Ա­դա­մյա­նը, ո­րը նաև հան­դիպ­ման լա­վա­գույն խա­ղա­ցող է ճա­նաչ­վել։ Դորտ­մունդ­ցի­նե­րը մնա­ցել են 30 միա­վո­րով։ Նույն­քան ու­նի և «Շալ­կեն», ո­րը հյուր ժա­մա­նած «Ֆրայ­բուր­գին» հան­դիպ­ման ինչ-որ հատ­վա­ծում ան­գամ հաղ­թում էր, սա­կայն ի վեր­ջո բա­վա­րար­վել է ոչ-ո­քիով՝ 2:2։ «Շալ­կեից» եր­կու միա­վո­րով է հետ «Բա­յե­րը», որն ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Մայն­ցին»։
ՖՐԱՆ­ՍԻԱ
Հեր­թա­կան խո­շոր հաշ­վով հաղ­թա­նակն ար­ձա­նագ­րեց դի­վի­զիո­նի բա­ցա­հայտ ա­ռա­ջա­տար «Պա­րի Սեն Ժեր­մե­նը», իսկ մր­ցա­կի­ցը «Ա­միենն» էր՝ 4։0։ Դուբ­լի հե­ղի­նակ է դար­ձել Մբա­պեն, հեր­թա­կան ան­գամ խա­ղա­դաշ­տից ա­ռանց գո­լի չի հե­ռա­ցել Ի­կար­դին։ Գոլ է հե­ղի­նա­կել և Նեյ­մա­րը, ո­րը նաև գո­լա­յին փո­խան­ցում­նե­րի տես­քով եր­կու ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել մր­ցակ­ցի դար­պա­սի գրավ­մա­նը։ Մի խոս­քով, այս­տեղ հա­վա­սա­րա­պես «գոր­ծի» մեջ են «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» բո­լոր հար­ձակ­վող­նե­րը։
Հաղ­թա­կան մր­ցե­լույթ են ու­նե­ցել 38 ու 33 միա­վոր­նե­րով երկ­րորդ-եր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող «Մար­սելն» ու «Ռե­նը»։ Ա­ռա­ջի­նը 3։1 հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Նի­մին», երկ­րորդն ան­հյու­րըն­կալ է գտն­վել «Բոր­դո­յի» նկատ­մամբ՝ 1։0։
«Լիլն» ար­տագ­նա­յում 1։5 հաշ­վով զի­ջել է «Մո­նա­կո­յին» ու 31 միա­վո­րով նա­հան­ջել չոր­րորդ հո­րի­զո­նա­կան։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 5086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ