ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երբ դի­տարկ­վում ես որ­պես «որ­բի գլուխ»

Երբ դի­տարկ­վում ես որ­պես «որ­բի գլուխ»
17.12.2019 | 01:54
Ան­ցած շա­բաթ «Սի­նե­մա Սթար Դալ­մա Գար­դեն Մոլ»-ում կա­յա­ցավ Յու­սուպ Ռա­զի­կո­վի «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի երևա­նյան պրե­միե­րան, ո­րը, ինչ­պես տե­ղե­կաց­նում է Kinopoisk.ru կայ­քը, Ա­րամ Խա­չատ­րյան «անհ­նա­զանդ ու աղմ­կոտ որ­դու»՝ «Սու­սե­րով պա­րը» հայտ­նի գլուխ­գոր­ծո­ցի ստեղծ­ման պատ­մու­թյունն է:
Խն­դիր չդ­նե­լով անդ­րա­դառ­նալ ֆիլ­մի գե­ղար­վես­տա­կան ար­ժա­նիք­նե­րին (վեր­լու­ծու­թյուն­ներ ա­նե­լու ան­հա­մե­մատ ա­վե­լի կա­րող ու­ժեր կան, քան մեր հա­մեստ անձն է)՝ հարկ հա­մա­րե­ցինք անդ­րա­դառ­նալ շո­շափ­վող նյու­թի մեկ այլ կող­մին, ո­րը հայ կի­նո­յի վեր­ջին տա­րի­նե­րի ա­մե­նա­ցա­վոտ հիմ­նախն­դիր­նե­րից է: Խոս­քը վե­րա­բե­րում է պե­տա­կան բյու­ջեից հայ կի­նո­յին տրա­մադր­վող ա­ռանց այն էլ սուղ մի­ջոց­նե­րի բաշխ­մա­նը, դրանք կա­ռա­վար­ման լծակ­նե­րին մոտ կանգ­նած­նե­րի աջ ու ա­հյակ շաղ տա­լու ան­պա­տաս­խա­նա­տու, ա­րա­տա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյա­նը:
Ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան լի­նենք:
Ռու­սա­կան կող­մը, նա­խա­ձեռ­նե­լով մեր մեծ հայ­րե­նա­կից Ա­րամ Խա­չատ­րյա­նի «Գա­յա­նե» բա­լե­տի ու թիվ 2 սիմ­ֆո­նիա­յի ստեղծ­մա­նը նվիր­ված ֆիլ­մի նկա­րա­հա­նու­մը, ին­չը, խո­շոր ա­ռու­մով, ֆիլմ է Ա­րամ Խա­չատ­րյա­նի մա­սին, ըն­թաց­քում հա­յաս­տա­նյան կող­մին դի­մել է ծրագ­րին ֆի­նան­սա­պես մաս­նակ­ցե­լու ա­ռա­ջար­կով: Կող­մե­րի փոխ­հա­մա­ձայ­նու­թյան ար­դյուն­քում ծն­վել է ֆիլ­մար­տադ­րու­թյան մա­սին հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նա­գի­րը (ա­յո, ա­յո՝ ֆիլ­մար­տադ­րու­թյան ու ոչ թե ֆիլ­մար­տադ­րու­թյանն ա­ջակ­ցե­լու մա­սին պայ­մա­նա­գի­րը, ին­չը սկզ­բուն­քո­րեն բո­լո­րո­վին այլ բան է):
Հատ­կաց­ված գու­մա­րը կազ­մել է մոտ 100, իսկ ա­վե­լի ստույգ՝ 97,8 մի­լիոն դրամ (վերջ­նա­հաշ­վում տր­վել է 84,2 մի­լիո­նը): Այն ժա­մա­նակ­վա ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րար Ար­մեն Ա­մի­րյա­նը միանձ­նյա ո­րոշ­մամբ գու­մա­րը, հոր տնից բե­րած փո­ղե­րի պես կտ­րել է ֆիլ­մար­տադ­րու­թյան ա­ջակ­ցու­թյան հա­մար Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կիո­նո­կենտ­րո­նին հատ­կաց­ված մի­ջոց­նե­րից ու տրա­մադ­րել DMH ստու­դիա­յին: Նկա­տենք, որ հա­մա­ձայն ըն­դուն­ված կար­գի, որևէ նա­խագ­ծի գու­մար Հա­յաս­տա­նում չի կա­րող տր­վել ա­ռանց մր­ցույ­թի հայ­տա­րար­ման, ո­րը շատ ճիշտ մտած­ված քայլ է ու հնա­րա­վո­րինս փա­կում է հնա­րա­վոր «ատ­կատ­նե­րի» ճա­նա­պար­հը:
Հարց՝ ի պա­տաս­խան նա­խա­րա­րի վո­լյուն­տա­րիզ­մի. ի՞նչ է ա­րել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի 2018-ին դեռևս նո­րա­թուխ ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը, քա­նի որ այս հատ­կա­ցու­մով հիմ­նա­վո­րա­պես քաո­սա­յին վի­ճակ է ստեղծ­վել 2018-ի սկզ­բին կի­նո­կենտ­րո­նի նա­խա­տե­սած ու հաս­տա­տած ա­վե­լի քան 40 կի­նո­նա­խագ­ծի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րե­լու հար­ցում:
Պա­տաս­խան՝ ո­չինչ:
Տնօ­րե­նի ժ/պ-ի հա­մեստ հար­սի կար­գա­վի­ճա­կը ակն­հայ­տո­րեն թե­լադր­ված է ե­ղել ի­րեն գոր­ծի դրած նա­խա­րա­րին շնոր­հա­կալ լի­նե­լով, ե­թե այդ շնոր­հա­կա­լու­թյան տակ ու­րիշ բա­ներ չեն ե­ղել (խնդ­րո առն­չու­թյամբ կա­րե­լի է այլ բա­ներ էլ վկա­յել, սա­կայն դրանք հա­մա­րենք օ­րա­կար­գից դուրս ու թող­նենք մեկ այլ պա­տեհ ա­ռի­թի): Այս­տեղ մի­ջան­կյալ նկա­տենք, որ առ­հա­սա­րակ հա­տուկ քն­նարկ­ման հարց է Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նոն­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար նշա­նա­կե­լը (ան­հաս­կա­նա­լիո­րեն նա մինչ օրս էլ նույն կար­գա­վի­ճա­կում է, ինչն օ­րեն­քի խախ­տում է), որ նա, ըստ նա­խա­րա­րի, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ պի­տի լի­ներ ան­ցո­ղիկ ֆի­գուր, որ կի­նո­կենտ­րո­նի տնօ­րի­նումն Ար­մեն Ա­մի­րյանն ի­րա­կա­նում հղա­ցել էր ի­րա­կա­նաց­նել Ա­մե­րի­կա­յից հրա­վիր­ված ֆիլմ-հանձ­նա­կա­տա­րի՝ կի­նոար­վես­տում կաս­կա­ծե­լի, միայն ի­րեն հայտ­նի վաս­տակ ու­նե­ցող Ար­սեն Բաղ­դա­սա­րյա­նի մի­ջո­ցով, ում, ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, այդ նույն կի­նո­յի մի­ջոց­նե­րից ամ­սա­կան մոտ 1000 դո­լա­րի հաս­նող գու­մար էին հատ­կաց­նում Բաղ­րա­մյան փո­ղո­ցում բնա­կա­րան վար­ձա­կա­լե­լու հա­մար, ում, դար­ձյալ ըստ այն ժա­մա­նակ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, ամ­սա­կան 4000 ԱՄՆ դո­լա­րի չա­փով աշ­խա­տա­վարձ էին տա­լիս ու ո­րի տա­կից կի­նո­կենտ­րո­նը ոնց որ թե ա­ռայ­սօր չի կա­րո­ղա­նում դուրս գալ ու նաև ո­րի ու ո­րոնց ար­դյուն­քում է, որ կլոր տա­րին աչք չի փա­կում ի­րար հա­ջոր­դող ստու­գում­նե­րից, աշ­խա­տող­նե­րին այս­տեղ ու այն­տեղ տա­նել-բե­րե­լուց:
Ֆի­նան­սա­կան ա­ռու­մով այդ ֆիլմ-հանձ­նա­կա­տա­րին առ­նչ­վող մեկ այլ պատ­մու­թյուն էլ կա՝ կապ­ված Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նում հայ կի­նոն ներ­կա­յաց­նե­լու, ի­րա­կա­նում պե­տա­կան մի­ջոց­նե­րը սե­փա­կան հա­ճույք­նե­րի վրա վատ­նե­լու հետ, սա­կայն շր­ջան­ցենք այն. ա­ռանց այն էլ էա­պես հե­ռա­նում ենք բուն խնդ­րից, թե­պետ այդ­պես էլ ան­հայտ է մնում Կան­նի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի կի­նո­շու­կա­յի վրա ծախս­ված այդ գու­մա­րը ի՞նչ տվեց հայ կի­նո­յին, բա­ցի հե­ղա­փո­խու­թյան հետևան­քով նա­խա­րա­րա­կան պորտ­ֆե­լից զրկ­ված Ար­մեն Ա­մի­րյա­նի հետ գրե­թե հա­մա­ժա­մա­նա­կյա Ա­մե­րի­կա վե­րա­դար­ձած Ար­սեն Բաղ­դա­սա­րյա­նի ինք­նա­գո­հա­ցու­մից:
Ինչևի­ցե: «Սու­սե­րով պա­րի» նկա­րա­հան­ման գու­մա­րի հա­յաս­տա­նյան չա­փա­բա­ժի­նը տր­վել է, ֆիլ­մը դար­ձել է ի­րո­ղու­թյուն: Նո­րից ենք կրկ­նում՝ նյու­թի շր­ջա­նակ­նե­րում ֆիլ­մի գե­ղար­վես­տա­կան կող­մին անդ­րա­դառ­նա­լու խն­դիր չենք դնում, թե­պետ չենք էլ կար­ծում, թե Ա­րամ Խա­չատ­րյա­նի նման մե­ծա­գույն ան­հա­տի կյան­քի ու ստեղ­ծա­գոր­ծու­թյան պատ­մու­թյու­նը կա­րե­լի էր բե­րել-ի­ջեց­նել բռ­նաճն­շում­նե­րի մա­կար­դա­կով հե­տապ­նդ­ված, հե­տապ­նդ­վող խոր­հր­դա­յին շար­քա­յին քա­ղա­քա­ցու մա­կար­դա­կի, «Սու­սե­րով պա­րի» ստեղ­ծու­մը դի­տար­կել բուրդ չփ­խե­լու կամ գնաց­քի ա­նիվ­նե­րի ձայ­նար­կում­նե­րի ազ­դե­ցու­թյամբ ստեղծ­ված բան: Եվ առ­հա­սա­րակ՝ Ա­րամ Խա­չատ­րյա­նը բո­լոր դեպ­քե­րում ար­ժա­նի չէր պլա­կա­տա­յին լու­ծում­նե­րով ստեղծ­ված կի­նոն­կա­րի: Հզոր այդ ան­հա­տա­կա­նու­թյու­նը բա­րե­բախ­տա­բար վա­վե­րագ­րա­կան կադ­րե­րի տես­քով ներ­կա­յաց­ված է կի­նոն­կա­րի վերջ­նա­մա­սում ու դրա­նով ա­վե­լի է ընդ­գծ­վում դե­րա­սա­նի մարմ­նա­վո­րած ան­հա­տի ու ի­րա­կան մե­ծու­թյան ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հե­տա­գա­յում հնա­րա­վո­րինս ման­րա­մասն կխո­սենք նմա­նա­տիպ լու­ծում­նե­րի մա­սին, սա­կայն բո­լոր դեպ­քե­րում խո­րա­պես հա­մոզ­ված ենք, որ Ա­րամ Խա­չատ­րյա­նի մա­սին ֆիլմ նկա­րե­լիս չի կա­րե­լի հու­սալ ար­դյունք՝ թաքն­վե­լով նրա հզոր ստեղ­ծա­գոր­ծու­թյան հետևում:
Ամ­փո­փենք: Ֆիլ­մը կա­յա­ցած ի­րո­ղու­թյուն է: Սա­կայն չգի­տես ին­չու Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը կի­նոն­կա­րի լու­սագ­րե­րում չի հի­շա­տակ­ված որ­պես հա­մար­տադ­րող (նո­րից հի­շենք պայ­մա­նագ­րի ան­վա­նու­մը): Ման­կուց մա­նուկ մնա­ցած­նե­րի հա­մար հա­տուկ ա­սենք, որ «Մարս մե­դիա ին­տեր­թեյ­մն­թի», DMH ստու­դիա­յի, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան, Հա­յաս­տա­նի գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ան­վա­նում­նե­րի կող­քին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի ան­վան սոս­կա­կան հի­շա­տա­կու­մը կի­նո­կենտ­րո­նի հա­մար դեռևս չի նշա­նա­կում լի­նել ֆիլ­մար­տադ­րող, քա­նի որ այս ան­վա­նում­նե­րի հի­շա­տա­կու­մին ան­մի­ջա­պես հետևում է ««Մարս մե­դիա» ին­տեր­թեյմնթն ու DMH ստու­դիան ներ­կա­յաց­նում են «Ֆլագ­ման» կի­նոըն­կե­րու­թյան ար­տադ­րու­թյան «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րը» լու­սա­գի­րը:
Ե­թե այս լու­սագ­րում Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի ան­վա­նու­մը կամ Հա­յաս­տա­նի ա­նու­նը տե­սաք, բե­րեք ձեր աչ­քե­րը համ­բու­րեմ: Ա­վե­լին ա­սեմ՝ բա­ցեք Kinopoisk.ru կայքն ու փոր­ձեք այդ ֆիլ­մի ստեղծ­ման մեջ Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյան մա­սին որևէ տող գտ­նել: Ի մի­ջի այ­լոց այդ­պես էլ ան­հաս­կա­նա­լի է մնում, թե ինչ տրա­մա­բա­նու­թյամբ էր Հա­յաս­տա­նի գի­տու­թյան կր­թու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ան­վա­նու­մը գր­ված հա­յե­րեն, երբ մնա­ցած­նե­րի­նը կի­րի­լի­ցիա­յով էին, ե­թե ան­վան­ման մեջ լա­տի­նա­տառ չի կի­րառ­ված: Նույն­քան ան­հաս­կա­նա­լի է մնում, թե հան­դի­սա­տե­սի դա­տին հան­ձն­ված կի­նոն­կա­րի լու­սագ­րերն ին­չու հա­յե­րե­նով չէին ար­ված այն դեպ­քում, երբ ֆիլ­մը հն­չում էր հա­յե­րեն: Այդ­պե՞ս էին ֆիլ­մի պրե­միե­րա­յին պատ­վել Հա­յաս­տա­նի գի­տու­թյան կր­թու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու ճյու­ղը սպա­սար­կող փոխ­նա­խա­րար Ա­րա Խզ­մա­լյա­նի ներ­կա­յու­թյու­նը: Սա հա­յե­րե­նի ի՞նչ ստո­րա­դա­սում է, այն էլ մայր հայ­րե­նի­քում, թե՞ մտա­ծել էին Ա­րամ Խա­չատ­րյա­նի ան­վան, նրա փա­ռա­հեղ ստեղ­ծա­գոր­ծու­թյան տակ կա­րող են սղաց­նել ի­րենց ման­կուր­տու­թյու­նը:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 5296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ