Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Վախճանվել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը

Վախճանվել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը
13.12.2019 | 12:08

60 տարեկանում Երևանի բուժկենտրոններից մեկում մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը: Նա ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին Ախալքալաքում: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է: ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարոի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ