Հերթական՝ թվով վեցերորդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո իսպանական Marca-ն զրույց է ունեցել կատալոնյան «Բարսելոնի» ու Արգենտինայի ազգային ընտրանու հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Լիոնել Մեսիի հետ՝ շեշտադրելով բացառապես նրա անձնական կյանքի մանրամասները, նախասիրությունները, սովորությունները:
ԱՆՏՈՆԵԼԻՆ. Ի՞ՆՉՆ Է ՆՐԱ ՄԵՋ ԳՆԱՀԱՏԵԼԻՆ
Անկեղծ ասած՝ ես հիացած եմ նրանով (կինն է): Նա շատ լավ կողմեր ունի, ապշելու է, թե ինչպես է հաղթահարում օրվա խառնափնթորը: Նա միշտ լավ տրամադրության մեջ է, միշտ հեշտությամբ է լուծում բոլոր հիմնախնդիրները: Նա շատ խելացի է ու հրաշալի է կյանքի բոլոր ասպեկտներում:
ԱՎԱԳ ՈՐԴԻ ՏԻԱԳՈՆ
Շուտով կլրանա Տիագոյի յոթ տարին, սակայն, չնայած տարիքին, նա շատ հասուն է ու շատ խելացի: Նա ջենթլմեն է: Չիրոն նման է Մաթեոյին, նա նրանից նույնիսկ վատն է, տեսնենք:
ՍԻՐԱԾ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՃԱՇԱՏԵՍԱԿԸ
Ես միշտ ասել եմ, որ դա տապական է, միլանեսան ¥արգենտինական շնիցել¤ կամ պաստան: Ինձ դուր է գալիս սովորական, ամենօրյա կերակուրը:
ՄԱՏԵՆ
Ինձ դուր է գալիս տաք ու դառը մատեն ¥ըմպելիք¤: Առաջ խմում էի քաղցրը, սակայն հետո վարժվեցի թթվաշ համին:
ԱՂԱՆԴԵՐՆԵՐԸ
Սիրում եմ ոչ շատ շոկոլադ ուտել: Բացի այդ, դուր են գալիս դուլսե դե լեչեն ¥կարամելային սոուս¤ ու պաղպաղակը: Ինձ ընդհանրապես դուր է քալիս քաղցրը: Ես աշխատում եմ շատ չուտել քաղցր, սակայն այն ինձ դուր է գալիս:
ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դրանք շատ են: Քնելուց առաջ սիրում եմ սեղանս նախապատրաստել վաղվան, որպեսզի ամեն ինչ իր տեղում լինի: Երբ գալիս եմ տուն, միանգամից հանում եմ կոշիկներս, նույնն անում եմ, երբ ծանոթներիս հյուր եմ գնում: ՈՒրիշ սովորություններ էլ ունեմ, սակայն դրանք թող մնան իմ գաղտնիքը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ