Անսովոր խոշոր հաշիվ է գրանցվել Անգլիայի լիգայի գավաթի «Լիվերպուլ»-«Արսենալ» դիմակայությունում: Մեկ քառորդ եզրափակիչ հանող այս մրցակցությունում խաղի հաշիվն արդեն վեցերորդ րոպեին բացել են տանտերերը՝ շնորհիվ Մուստաֆիի ինքնագոլի: Սրանից հետո եկել է հյուրերի գերիշխելու ժամանակը: Մերսիսայդցիները պարտադրված են եղել երեք անգամ գնդակը հանելու սեփական դարպասից: Խաղակեսի ավարտին մոտ լիվերպուլցիները կարողացել են հաշիվը մի փոքր կրճատել՝ 3:2:
Գոլերի հրավառությունը նույն ինտենսիվությամբ շարունակվել է նաև հանդիպման երկրորդ կեսում: Այս անգամ գրանցվել է առաջին խաղակեսի հայելային հաշիվը: Ընդ որում, տանտերերը հաշիվը հավասարեցնող գոլը խփել են հավելյալ ժամանակում: Մրցամարտի ելքը վճռվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներով, որտեղ առավել դիպուկ են եղել լիվերպուլցիները՝ 5:4:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ