Առջևում երկու առանցքային հանդիպում է
08.10.2019 | 00:37
Հերթական անգամ մոտենում են ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումների օրերը: Մասնավորապես մեր ընտրանին Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի շրջանակում ամսի 12-ին և 15-ին հյուրընկալվելու է Լիխտենշտայնի և Ֆինլանդիայի հավաքականներին: Դիմակայություններին նախապատրաստվելու համար գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի: Նրանք են՝ դարպասապահներ Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով («ՈՒրարտու»), Հենրի Ավագյան («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Դնեպր», Բելառուս):
Պաշտպանական գիծը ներկայացնում են Տարոն Ոսկանյանը, Հայկ Իշխանյանը («Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյանը («Գանձասար-Կապան»), Վարազդատ Հարոյանը («ՈՒրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյանը («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյանը («Ժետիսու», Ղազախստան), Արարատ Մոնրոն («Բոյակա Չիկո», Կոլումբիա), Անդրե Չալըշըրը («Գյոթեբորգ», Շվեդիա):
Կիսապաշտպաններն են Պետրոս Ավետիսյանը («Արարատ-Արմենիա»), Արտակ Եդիգարյանը Արաս Օզբիլիսը, Էրիկ Վարդանյանը («Փյունիկ»), Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյանը («Արդա», Բուլղարիա), Մարկոս Պիզելին («Ակտոբե», Ղազախստան), Գևորգ Ղազարյանը (ԱԵԼ, Կիպրոս), Էդգար Բաբայանը («Հոբրո», Դանիա):
Հարձակման գծում հրավիրված են Արթուր Միրանյանը («Փյունիկ»), Տիգրան Բարսեղյանը («Կայսար», Ղազախստան), Սարգիս Ադամյանը («Հոֆենհայմ», Գերմանիա) Ալեքսանդր Կարապետյանը («Սոչի», Ռուսաստան):
Հավաքականում այս անգամ բացակայում է Հենրիխ Մխիթարյանը որն ունի ազդրի վնասվածք: Հիվանդության պատճառով հավաքներին հրավիրված չէ նաև Կառլեն Մկրտչյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ