Տասն օրից՝ Բուխարեստում
08.10.2019 | 00:36
Մոտ տասն օրից Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կմեկնարկի ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մ-20-ի առաջնությունում մեր հավաքականը կներկայանա Լիանա Գյուրջյան, Աիդա Մանուկյան (81 կգ), Արփինե Դալալյան (+87 կգ), Մոնթե Մխիթարյան (55 կգ), Սևակ Նիկողոսյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Կարեն Ավագյան, Արա Աղանյան (89 կգ), Հմայակ Հարությունյան (96 կգ), Յաշա Մինասյան (102 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ) կազմով:
Մ-23-ի առաջնությունում մեր ընտրանու կազմը հետևյալն է. Տաթև Հակոբյան (87 կգ), Համլետ Մնացականյան (61 կգ), Նշան Անտոնյան (67 կգ), Լևոն Մանուկյան (73 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (89 կգ), Սամվել Բաբակյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ): Այստեղ մենք տեսնում ենք աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցած ծանրորդների, որոնք պարզապես փայլեցին ուժեղների այդ ստուգատեսում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ