Արոնյանը՝ մեկ քառորդում
24.09.2019 | 01:12
Ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը հատել է մեկ քառորդ փուլը: Քառորդ եզրափակչին կմասնակցի և մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով նախորդ փուլի դժվարին պայքարում պարտության է մատնել Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լյեմին: Դասական ու արագ պարտիաները հաղթողին ի հայտ չեն բերել, կողմերն ուժերը պարտադրված չափել են թայ բրեքում, որտեղ երեք ոչ-ոքիի կողքին հայ գրոսմայստերը տոնել է մեկ հաղթանակ:
Քառորդ եզրափակչում մեր շախմատիստի մրցակիցն է լինելու Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Արոնյանի համար ավանդականորեն ծանր մրցակից: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը աշխարհի գործող գավաթակիրն է:
Նկատենք, որ խաղարկությանը, բացի Արոնյանից, Հայաստանն ունեցել է ևս երեք ներկայացուցիչ: Նրանցից երկուսը՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու երկրի ներկա չեմպիոն Արման Փաշիկյանը պայքարից դուրս են մնացել՝ չհաղթահարած նախնական արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ փուլում տանուլ է տվել չինացի Դին Լիրենին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ