Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

«Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալեն` դա փոխգնդապետ Օսիպյանն է»

«Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալեն` դա փոխգնդապետ Օսիպյանն է»
06.11.2013 | 16:11

«Իշխանություններն են մեղավոր, որ Շանթը և երիտասարդները նման քայլի գնացին: Իշխանությունը արյունով, սպանությամբ է եկել իշխանության, որը ժողովուրդը չի ընդունում: Եթե Լիցիկայի պես մարդասպանին ազատ են արձակել, բայց այսօր ձերբակալել են մարդկանց, ովքեր արդարության համար են դուրս եկել, ուրեմն լավ են արել` ոստիկանի են վիրավորել»,-գնահատելով երեկվա դեպքերը` ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Խաչիկ Ավետիսյանն էլ անդրադառնալով Շանթ Հարությունյանի «հեղափոխությանը»` ասաց. «Ինչ որ երեկ արեց Շանթը, տեղյակ էին և’ իշխանությունները, և’ հասարկությունը: Ոչինչ գաղտնի չի արվել: Շանթը երիտասարդությունն է, երիտասարդության արյունն է նրա մեջ: Ոստիկանությունն էլ էր տեղյակ այդ ամենից: Ինքը` Օսիպյանը, տեղյակ էր այդ պայթուցիկներից»,-նշեց ազատամարտիկը` ընդգծելով, որ թեև դրանք շատ անվտանգ էին, բայց թե ինչո՞ւ Օսիպյանը չկանխեց այդ գործողությունները, դա է հարցը:

«Ինչո՞ւ դրդեցին, որ Շանթը երիտասարների հետ գնա մինչև Մաշտոցի պողոտա, նոր սկսեցին քաշքշել` թե ուր ես գնում»,-նկատեց փոխգնդապետը: Նրա գնահատմամբ, ոստիկանները իրենց շատ կոռեկտ պահեցին, օրենքի սահմաններում, բայց նրանք նույնպես, ըստ բանախոսի, նախապատրաստված էին. «Բոլոր մեքենաները պատրաստ կանգնած էին: Որևէ մեկը չի կարող և իրավունք էլ չունի Շանթին մեղադրելու: Շանթերը այն բոլոր երիտասարդներն են, որոնց համբերության բաժակը լցվել է: Իշխանությունն է մեզ դարձնում «շանթ»: Ես պետք է կոչ անեմ` անմիջապես բաց թողեն այդ տղաներին, և եթե կա մեկը, ում պետք է ձերբակալեն` դա փոխգնդապետ Օսիպյանն է, ում դրդմամբ դա տեղի ունեցավ: Նա կարող էր կանխել, բայց չկանխեց, իսկ Շանթը գործեց իր ձևով, և ոչինչ զարմանալի չէ»:

Ազատամարտիկները հստակ գիտեն, որ իշխանությունը պետք է հեռանա. «Եթե ինքնակամ չգնա, պետք է քշենք, իսկ քշողը պետք է լինի ժողովուրդը: Այլընտրանք չկա»,-եզրափակեցին բանախոսները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ